Իվ Արդեն (անգլ.՝ Eve Arden ապրիլի 30, 1908(1908-04-30)[1][1][3][…], Mill Valley, Կալիֆոռնիա - նոյեմբերի 12, 1990(1990-11-12)[1][1][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Էմմիի» մրցանակակիր, ինչպես նաև 1946 թվականին առաջադրվել է «Օսկարի»։

Իվ Արդեն
անգլ.՝ Eve Arden
1972 թվական
Ծնվել է1908 թվականի ապրիլի 30-ին
ԾննդավայրԱՄՆ, Կալիֆոռնիա, Միլլ Վալլի
Մահացել է1990 թվականի նոյեմբերի 30 (82 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունԹամալփաիսի ավագ դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Նեդ Բերգեն, Բրուքս Ուետ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID ID 0000781

Կենսագրություն խմբագրել

Կարիերա խմբագրել

Յունիս Կենդենսը, որն առավել հայտնի է որպես Իվ Արդեն, ծնվել է 1908 թվականի ապրիլի 30-ին Կալիֆոռնիա նահանգի փոքրիկ քաղաք Միլլ Վալլիում` Լյուսիլ և Չարլզ Փիթեր Կենդենսի ընտանիքում, ովքեր բաժանվել են, երբ Յունիսը դեռ երեխա էր։ 16 տարեկանում թողել է դպրոցը և ընդունվել թատերական խմբակ։ 1929 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Սիրո երգը» ֆիլմում, որը «Columbia» ընկերության հաջողված աշխատանքներից է դառնում։ Նրա դեբյուտը Բրոդվեյում կայացել է 1934 թվականին՝ «Զիգֆելդի հիմարությունները» բեմադրությունում։

Կենդեսը դերասանական կարիերան սկսել է 1937 թվականին` «Դուռ դեպի բեմ» ֆիլմի Իվ Արդենի դերը ստանալուց հետո։ Այդ դերը հաջողությամբ խաղալուց հետո նրան սկսել են նոր դերեր առաջարկել։ Հաջորդ տարիներին նա սկսել է նկարահանվել հայտնի ֆիլմերում՝ «Զիգֆելդի աղջիկները» (1941) և «Շապիկի աղջիկը» (1941) Ռիտա Հեյուորթ հետ, գլխավոր դերում։ 1945 թվականին Յունիսը խաղացել է իր ամենահայտնի դերերից՝ Իդ Կորվինի դերը «Միլդրեդ Փիլս» ֆիլմում, ինչի համար արժանացել է «Օսկարի»` որպես Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։

Դերասանուհին ուներ նաև հաջող կարիերա ռադիոյում, որտեղ խաղում էր դպրոցական ուսուցչուհու` Քոննի Բրուկսի դերը՝ «Մեր տիկին Բրուկս» ռադիոբեմադրությունում՝ 1948 թվականից մինչև 1957 թվականը[5]։ Այնուհետև, 1952 թվականից մինչև 1956 թվականը կատարում էր նույն դերը հեռուստասերիալում, որի համար արժանացել է «Էմմիի» մրցանակին։ Այդ կերպարն այնքան հայտնի էր, որ 1952 թվականին Յունիսը դարձավ Ամերիկյան միության կազմի պաշտոնական անդամը։

Յունիսը նկարահանվել է նաև հեռուստատեսությունում։ Նա խաղացել էր «Կախարդ», «Փառահեղ ներկայացումներ», «Էլիս», «Սիրո նավակ» հեռուստասերալներում։ Շարունակում էր նաև խաղալ թատերական սցենարներում` կատարելով գլխավոր դերերը «Հելլո, Դոլլի» և «Տիկին Մամե» բեմադրություններում, իսկ 1967 թվականին արժանացել է Դարա Սիդդոնսի մրցանակին Չիկագոյի թատրոններում աշխատելու համար[6]։

1985 թվականին դերասանուհին հրապարակել է ինքնակենսագրությունը՝ «Իվի երեք փուլերը»։ Նրա ներդրումը կինոյում նշվել է աստղով Հոլլիվուդյան փառքի ծառուղում, իսկ ռադիոյի ներդրումը նշվել է Ռադիոյի փառքի սրահում[7]։

Անձնական կյանք խմբագրել

1939 թվականին մինչև 1947 թվականը Յունիսն ամուսնած էր Նեդ Բերգենի հետ։ 1952 թվականին ամուսնացել է Բրուքս Ուետի հետ, որը մահացել է 1984 թվականին։ Դերասանուհին Բրուքսից ունեցել է չորս երեխա։

Իվը մահացել է քաղցկեղից 1990 թվականի նոյեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսում` իր տանը և թաղված է Վեսթվուդի գերեզմանոցում։

 
Իվ Արդենը 1975 թվականի հունվարի 1-ին։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1937 ֆ Դուռ դեպի բեմ Stage Door ԻՎ
1940 ֆ Ընկեր Իքս Comrade X Ջեյն Ուիլսոն
1941 ֆ Էներգիա Manpower
1941 ֆ Զիգֆիլդի աղջիկները Ziegfeld Girl Փեթսի Դիկսոն
1944 ֆ Շապիկի աղջիկը Cover Girl Կորնելիա Ջեկսոն
1945 ֆ Միլդրեդ Փիրս Mildred Pierce Իդա Կորվին
1946 ֆ Օր ու գիշեր Night and Day Գաբրիել
1947 ֆ Անհավատարիմ The Unfaithful Պոլա
1948 ֆ Վեներայի մեկ հպումը One Touch of Venus Մոլլի Ստյուարդ
1948 ֆ Մտրակ Whiplash Քրիս Շերվուդ
1949 ֆ Երազում եմ քո մասին My Dream Is Yours Վիվիան Մարտին
1950 ֆ ԹԵյ երկուսի համար Tea for Two Պոլին Հսսթինգս
1956 ֆ Մեր տիկին Բրուկս Our Miss Brooks Քոննի Բրուկս
1959 ֆ Սպանության անատոմիա Anatomy of a Murder Մեյտա Ռուտլեջ
1960 ֆ Մթություն, աստիճանների վերևում The Dark at the Top of the Stairs Լոթթի Լեյսի
1960 ֆ Բաթթերֆիլդ, 8 BUtterfield, 8 Վաճառողուհի ոսկերչական խանութում
1978 ֆ Բրիոլին Grease Տնօրեն ՄակԳԻ
1981 ֆ Ծիածանի տակ Under the Rainbow Իշխանուհի
1982 ֆ Բրիոլին, 2 Grease 2 Տնօրեն ՄակԳԻ

Մրցանակներ խմբագրել

  • 1953 «Էմմի» - «Լավագույն դերասան կատակերգրական սերիալում» («Մեր տիկին Բրուկս»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Card J. V. D. Arden, Eve (30 April 1912?–12 November 1990), stage, film, radio, and television actress // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1801906
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118847864 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Eve Arden, 82, dies; best known as 'Our Miss Brooks'». The Oregonian. Worthpoint. 1990 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «The Sarah Siddons Society Awardees». Sarah Siddons Society. 2010. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  7. «Comedy: Eve Arden». Radio Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Արդեն» հոդվածին։