Ջորջիա (անգլերեն՝ Լսել Georgia), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Ջորջիան գտնվում է ԱՄՆ–ի հարավ–արևելքում, այն չորրորդ նահանգն է, որ ստորագրել է ԱՄՆ Սահմանադրությունը 1788 թվականին։ Մայրաքաղաքը և միաժամանակ խոշորագույն քաղաքը Ատլանտան է, որի բնակչությունը 10 097 343 մարդ է (2014 թ.–ի տվյալներով)։

Ջորջիա
անգլ.՝ Georgia
Ջորջիայի դրոշ Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ
ՀիմնGeorgia on My Mind
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ[1]
ՎարչկենտրոնԱտլանտա[2]
Ամենաբարձր կետBrasstown Bald?
ԲԾՄ180 մետր
Օրենսդրական մարմինGeorgia General Assembly?
Դատական մարմինSupreme Court of Georgia?
Միության մուտքհունվարի 2, 1788 (4-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
10 711 908 մարդ (ապրիլի 1, 2020)[3] (9 տեղ)
Տարածք153 909 կմ²  (24 տեղ)
Հիմնադրված էհունվարի 2, 1788[4] թ.
Սահմանակցում էՀարավային Կարոլինա[5][4], Հյուսիսային Կարոլինա[5][4], Թենեսի[5][4], Ալաբամա[5][4] և Ֆլորիդա[5][4]
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումGA և Ga.
ՓոխարինեցՋորջիա գաղութ
ISO 3166-2 կոդUS-GA
Անվանված էՋորջ II[6]
ՄականունPeach State
Միության մուտքհունվարի 2, 1788 (4-րդ)
georgia.gov(անգլ.)

Պատմություն

խմբագրել

Մինչ Ամերիկայի գաղութացումը Իսպանիայի կողմից Ջորջիայի տարածքում տիրում էր հնդկական մշակույթը, որը 1540 թվականին նկարագրվել է Էռնանդո դե Սոտոյի կողմից, իսկ հետագայում` 1560 թվականին, ամբողջովին վերացել է։ Որոշ ժամանակ այստեղ կառավարում էին իսպանացիները, 19-րդ դարի վերջերին տարածաշրջանի համար բախումներ են առաջանում անգլիացիների հետ։ 1724 թվականին անգլիացիները տարածաշրջանում հաստատում են իրենց գերիշխանությունը։ Քաղաքական և անկախության համար պայքարում Ջորջիան գլխավոր կենտրոններից էր։

Ժողովրդագրություն

խմբագրել

2007 թվականի մարդահամարի տվյալներով Ջորջիա նահանգում բնակվում է 9544750 մարդ։ Ըստ մարդահամարի բյուրոյի՝ սպիտակ ամերիկացիները կազմել են նահանգի բնակչության մոտ 65%, աֆրիկյան ամերիկացիները՝ 29․6%, ասիական ծագում ունեցողները՝ 2․8%։ 2005 թվականի տվյալներով Ջորջիայի բնակչության 90%-ը խոսում է անգլերեն, 5.6%-ը՝ իսպաներեն, 0․8%-ը՝ գերմաներեն, 0․6%-ը՝ վիետնամերեն։ Մինչ Քաղաքացիական պատերազմը Ջորջիայի բնակչության մոտ կեսը սևամորթ ստրուկներ էին։ Պատերազմից հետո իրավիճակը չի փոխվել, այսօր աֆրիկյան ամերիկացիները տարածված են գյուղական համայնքների կենտրոնական և հարավ արևմտյան մասերում։ 1990 թվականից մինչև 2000 թվականը նահանգում ասիական բնակչությունը աճել է 2 անգամ։ Ջորջիայի բնակչության 70%-ը դավանում է բողոքականություն, 12%-ը՝ կաթոլիկ, 3%-ը՝ այլ կրոններ, 13%՝ աթեիստներ։

Նահանգի բնակչությունը ըստ տարիների

խմբագրել
  • 1930 — 2 908 506 մարդ
  • 1940 — 3 123 723 մարդ
  • 1950 — 3 444 578 մարդ
  • 1960 — 3 943 116 մարդ
  • 1970 — 4 589 575 մարդ
  • 1980 — 5 463 105 մարդ
  • 1990 — 6 478 216 մարդ
  • 2000 — 8 186 453 մարդ
  • 2010 — 9 687 653 մարդ

Էկոնոմիկա

խմբագրել

2007 թվականին պետական համախառն արտադրանքը կազմում էր 396 մլրդ ԱՄՆ դոլար[7], մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում էր 33, 499 դոլար։ Նահանգի գյուղատնտեսական հիմնական մթերքներից են՝ թռչնամիս, ձու, պեկան ընկույզներ, գետնանուշ, դեղձ, եգիպտացորեն, խոզի միս, բանջարեղեն և ծխախոտ։ Ջորջիայում հիմնվել են հետևյալ կորպորացիաները՝ Կոկա-կոլա ընկերություն (սննդի արդյունաբերություն), The Home Depot (մանրածախ), United Parcel Servise (փոստային ծառայություններ և լոգիստիկա), Aflas (ֆինանսական ծառայություններ), Southern Company (էներգիա), AT & T Mobility (հեռահաղորդակցություն), SunTrust Banks (ֆինանսական ծառայություններ), Intercontinental Exchange (ֆինանսական ծառայություններ), Coca-Cola Enterprises (սննդի արդյունաբերությունը), Genuine Parts (մեքենաշինության ), AGCO (մեքենաշինության), Rock-Tenn (թուղթ և փաթեթավորոման արդյունաբերություն), Newell Rubbermaid (սպառողական ապրանքներ), Georgia-Pacific (թուղթ և փաթեթավորման արդյունաբերություն), Arby's (հանրային սննդի արդյունաբերություն), Chilk-fil-A (հանրային սնունդ ), First Data (ֆինանսական ծառայություններ), NCR Corporation (էլեկտրոնիկա), Synovus Financial (ֆինանսական ծառայություններ), Waffle House ( հանրային սնունդ) և Oxford Industries (առևտուր)[8]։ Ջորջիայում կա 2 միջուկային էլեկտրակայաններ[9]։

Տրանսպորտ

խմբագրել

Ջորջիայում գործում են 1244 մղոն միջպետական մայրուղիներ, հիմնական մայրուղին ներառում է I-95, I-75, I-16, I-85, I-20։ Նահանգի միջով անցնում է 2 հիմնական երկաթուղային գծերը՝ ծառայելով ուղևորային գնացքին։ Մեկ այլ մասնաճյուղ անցնում է Նյու Յորքով։ Ատլանտա օդանավակայանը աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկն է։ Հիմնական օդանավակայաններից է՝ Savannah / Hilton Head միջազգային օդա- նավակայանը և DeKalb Peachtree օդանավակայանը (Չամբլի)։

Կառավարություն և քաղաքականություն

խմբագրել

Օրենսդիրը՝ գլխավոր ասամբլեան կազմված է պետական սենատից և պալատի ներկայացուցիչներից։ Պետական Սենատը բաղկացած է 56 անդամից, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով։ Ներկայացուցիչների պալատը կազմված է 180 անդամից։ Նահանգի կառավարումը իրականացվում է Ջորջիայի նահանգապետի և լատենանտ նահանգապետի կողմից։ Ջորջիան բաղկացած է 159 կոմիտատներից։ Տեղական ինքնակառավարումը իրականացնում են պալատի կոմիսարները։ 2012 թվականի մարտին Ջորջիայի նահանգապետը՝ Նատան Դիլը ստրագրեց էֆտանազիայի օրենսգիրքը[10]։

Մշակույթ

խմբագրել

1886 թվականի մարտին Ջորջիայում՝ Ջոն Պեմբերտոնը հայտնագործել է Կոկա կոլան։ Ամեն օր համաշխարհային շուկայում ներմուծվում են ընտանի թռչուններ։ Ամբողջ աշխարհում Գեյնսվիլը ճանաչում են, որպես «Հավերի քաղաք»։ Հարկ է նշել, որ Ատլանտում տեղական օրենքը չի թույլատրում թռչնամիսն ուտել պատառաքաղի օգնությամբ։ Այստեղ Մարգարետ Միտչելը գրել է «Քամուց քշվածները» վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին՝ Պերսիկովոյ թաղամասում։ Այստեղ է գտնվում նաև «The Dump» անվանումով թանգարանը։ Այս անվանումը մտածել է գրողը։ Անտլանտում նույնպես կա Հոլոքոստ թանգարան, որտեղ պահվում են 600 փաստագրական լուսանկարներ և Աննա Ֆրանկի հայտնի օրագիրը։

  • 1996 թվականին Ատլանտում կայացել է ամառային օլիմպիական խաղերը։ Դրա պատվին Ատլանտում կառուցվեց 21 ակր, 8 մղոն պարագծով օլիմպիական այգի։ Այդտեղի աղյուսները պատված էին արձանագրություններով։ Յուրաքանչյուր աղյուս արժեր 35 դոլար։
  • Ամեն տարի նահանգում անցկացվում է շախմատի պետական առաջնությունը։
  • Ջորջիայի բասկետբոլի թիմը գտնվում է Աթենքում։
  • «Ատլանտա տրեշերզ» հոկեյի ակումբը 1999 թվականից մինչև 2011 թվականը խաղացել է հոկեյի ազգային լիգայում։ 2006-2007 թվականներին ակումբին հաջողվել է հաղթել, իսկ մնացած տարիներին չի հաջողվել ստանալ Հոկեյի ազգային լիգային մասնակցելու մուտք։ Ակումբի անունից ներկայանում էին Մաքսիմ Աֆինոգենովը, Իլյա Կովալչուկը, Եվգենի Արտյուխինը, Ալեքսեյ Ժիտնիկը, Մարիան Խոսսան, Մարկ Սավարը։
  • 1972 թվականից մինչև 1980 թվականն Ատլանտի կատարողական թիմը ֆինանսական խնդիրնրի պատճառով ստիպված էր տեղափոխվել Կալգարի, որտեղ նա հայտնի դարձավ «Կալգարի ֆլեյմզ» անունով։

Քաղաքներ

խմբագրել
 
Սավաննա, կենտրոնական հատված
30 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքներ
2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ
Ատլանտա (Ջորջիա) 419, 1 Բալդոստա 45, 4
Օգաստա 191, 3 Նորտ-Ատլանտա 39, 6 (2003)
Կոլումբուս 182, 9 Ռիդան 37, 0 (2003)
Սավաննա (Ջորջիա) 129, 8 Ռոմ (Ջորջիա) 35, 6
Աթենս 102, 7 Իստ-Պոյնտ 35, 5
Մեյկոն 95, 0 Դունվուդի 34, 9 (2003)
Սանդի-Սպրինգս 91, 0 (2003) Ալֆարետտա 34, 2
Ռոզուել 85, 0 Պիչտրի-Սիտի 33, 8
Օլբանի 76, 3 Դոլտոն 31, 5
Մարիետտա 60, 5 Գեյնսվիլլ 31, 1
Ուորներ 56, 3 Մեբլտոն 31, 0 (2003)
Սմիրնա (Ջորջիա) 45, 8 Խայնսվիլլ 30, 6

Խորհրդանիշներ

խմբագրել

Ջորջիա նահանգի մականուններից մեկը «Դեղձի նահանգ» անվանումն է, այդպես է կոչվում, քանի որ դեղձի մատակարարմամբ առաջատարն է։ Ջորջիան կոչվում է նաև «Ընկույզի նահանգ» և Գետնանուշի նահանգ։ Նահանգի օրհներգը դարձավ «Georgia On My Mind» («Ջորջիան իմ մտքում է») երգը, որը գրել է Գովարդոմ Կարմայկլովը։ Ջորջիայի նահանգի օրհներգը պաշտոնապես խորհրդանիշ դարձավ 1979 թվականի ապրիլի 24-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  2. Unified Medical Language System — 1986.
  3. 3,0 3,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Geographic Names Information System
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Gazetteer
  6. Geographic Names Information System
  7. BEA : Gross Domestic Product by State. Bea.gov (2 июня 2009). Проверено 22 мая 2010. Архивировано из первоисточника 23 августа 2011
  8. The World's Biggest Companies (англ.). Forbes.com LLC (18 April 2012). Проверено 20 декабря 2012. Архивировано из первоисточника 23 декабря 2012
  9. Алексей Невельский. Многим АЭС в США грозит закрытие из-за нерентабельности. Vedomosti.ru (20 февраля 2014). Проверено 19 декабря 2016.
  10. В штате Джорджия приняли закон о запрете эвтаназии (5 апреля 2012).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա» հոդվածին։