Խեֆրեն Իսահակ Սուարես Բերմուդես (իսպ.՝ Jeffrén Isaac Suárez Bermúdez; հունվարի 20, 1988(1988-01-20)[1][2][3][…], Սյուդադ Բոլիվար, Վենեսուելա), ավելի լավ է հայտնի որպես Խեֆրեն (իսպ.՝ Jeffrén), վենեսուելացի և իսպանացի ֆուտբոլիստ, վինգեր:

Խեֆրեն Սուարես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1988(1988-01-20)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Սյուդադ Բոլիվար, Վենեսուելա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան

Կարիերա

2003 թվականին Իսպանիա տեղափոխվելուց հետո Խեֆրենը դարձել է «Տեներիֆե» ակադեմիայի սան, որտեղ սովորել է մեկ տարի, մինչև նրան նկատել են «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիայի սկաուտները։ 2004 թվականին երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրել են փորձաշրջան կատալոնական ակումբի ակադեմիայում, որտեղ նա հաջողությամբ մարզվել է երկու տարի շարունակ։ 2006 թվականին Սուարեսն արդեն սկսել է ստացած գիտելիքները գործնականում կիրառել՝ միանալով «Բարսելոնայի» երկրորդ պահեստային թիմին, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ խաղալով 7 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ:

Բացի այդ, 2006 թվականից Խեֆրենը սկսել է ներգրավվել կատալոնական ակումբի առաջին պահեստային թիմի հանդիպումներին, որի կազմում հանդես է եկել երեք տարի։ Այն բանից հետո, երբ Սուարեսը 2007 թվականին վերջնականապես տեղափոխվեց առաջին պահեստային թիմ, նա կարողացավ ամբողջությամբ կենտրոնանալ ելույթների վրա։ Երեք տարվա ընթացքում նրան հաջողվել է մասնակցել թիմի 82 հանդիպման և խփել 14 գոլ: 2008 թվականին Սուարեսն առաջին անգամ հրավիրվել է «Բարսելոնայի» առաջին թիմ, որի կազմում հանդես է եկել երեք տարի: Այդ ընթացքում կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

2011 թվականին Խեֆրենը հեռացել է «Բարսելոնայից», որտեղ անցկացրել է ընդհանուր առմամբ 7 տարի: Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» հետ, որը ֆուտբոլիստի համար վճարել է 3,75 միլիոն եվրո[4]։ 2011/2012 մրցաշրջանի ընթացքում Խեֆրենը մասնակցել է պորտուգալական թիմի ավելի քան 18 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Մրցաշրջանի զգալի մասը նա բաց է թողել մեջքի վնասվածքի պատճառով։ Հաջորդ մրցաշրջանից Խեֆրենը սկսել է ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունենալ և արդյունքում կորցրել է տեղը կազմում[5][6]։

2014 թվականի փետրվարի 1-ին Խեֆրենը տեղափոխվել է «Ռեալ Վալյադոլիդ»։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարի ժամկետով[7]։2015 թվականի օգոստոսի 29-ին Խեֆրենի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվել էր[8]։ Նույն օրը նա ազատ գործակալի կարգավիճակով երեք տարվա պայմանագիր կնքեց Բելգիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Էյպեն» ակումբի հետ[9], ակումբում անցկացրեց երկու մրցաշրջան և նրա հետ երկրորդ դիվիզիոնից դուրս եկավ առաջին:

2017 թվականին պայմանագիր է կնքել շվեյցարական «Գրասհոպեր» ակումբի հետ։

Ելույթներ ազգային հավաքականում

2004-2011 թվականներին Խեֆրենը Իսպանիայի մինչև 16, 17, 19, 20 և 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 30 հանդիպման և խփել 7 գնդակ: Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների շարքում նա 2006 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն: 2011 թվականին Խեֆրենը երիտասարդական հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

2015 թվականին Խեֆրենը համաձայնել է հանդես գալ Վենեսուելայի հավաքականում։ Մարտին նա ձևակերպել էր փաստաթղթեր, որոնք թույլ էին տալիս հանդես գալ իր հայրենիքի հավաքականում[10]։ Նրա պաշտոնական նորամուտը Վենեսուելայի ազգային հավաքականում կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Պանամայի հավաքականի հետ ընկերական խաղում[11]։

Վիճակագրություն

2014/2015 մրցաշրջանի ավարտ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա Բ 2006/07 32 3 0 0 0 0 0 0 32 3
2007/08 30 6 0 0 0 0 0 0 30 6
2008/09 20 5 0 0 0 0 0 0 20 5
Ընդհանուր 82 14 0 0 0 0 0 0 82 14
Բարսելոնա 2006/07 0 0 1 0 0 0 0 0 1 0
2007/08 0 0 0 0 0 0 0 0 0 0
2008/09 2 0 0 0 0 0 0 0 2 0
2009/10 12 2 2 0 2 0 2 0 18 2
2010/11 8 1 3 0 2 0 0 0 13 1
Ընդհանուր 23 3 6 0 4 0 2 0 35 3
Սպորտինգ (Լիսաբոն) 2011/12 11 3 3 0 4 0 0 0 18 3
2012/13 13 2 4 0 4 0 0 0 21 2
Ընդհանուր 24 5 7 0 8 0 0 0 39 5
Վալյադոլիդ 2013/14 11 1 0 0 0 0 0 0 11 1
2014/15 35 3 1 0 0 0 0 0 36 3
Ընդհանուր 46 4 1 0 8 0 0 0 47 4
Ընդհանուր կարիերայի ընթացքում 105 17 6 0 4 0 2 0 117 17

Ձեռքբերումներ

«Բարսելոնա»

Իսպանիայի հավաքական

  • Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկան պատանիներ)՝ 2006
  • Եվրոպայի չեմպիոն (երիտասարդություն)՝ 2011

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Acord entre el FC Barcelona i l'Sporting Clube de Portugal pel traspàs de Jeffren» (իսպաներեն). FC Barcelona. 2011-08-04. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Jeffren Suarez set for Espanyol switch» (իսպաներեն). SoccerNews. 2013-08-31. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Jones, Daniel. (2013-06-02). «Liverpool want Sporting winger Jeffren Suarez to cushion blow of Luis Suarez exit» (անգլերեն). Metro. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «El Pucela ficha a Jeffren» (իսպաներեն). Real Valladolid. 2014-02-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Jeffren sale del Pucela» (իսպաներեն). Real Valladolid. 2015-08-29. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «L'AS prend sous contrat "Jeffrén", un vainqueur de la Ligue des Champions» (ֆրանսերեն). AS Eupen. 2015-08-29. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Jeffren "Voy a trabajar duro para recuperar la titularidad"» (իսպաներեն). Marca. 2015-03-19. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Rondón salvó el empate en un partido muy poco amistoso» (իսպաներեն). AS. 2015-09-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեֆրեն Սուարես» հոդվածին։