Վալերիան Գունիա
Վալերիան (Վալիկո) Լևանի Գունիա (վրաց.՝ ვალერიან [ვალიკო] გუნია, հունվարի 21, 1862, Էկի, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թատերական գործիչ, քննադատ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։
Վալերիան Գունիա վրաց.՝ ვალერიან გუნია | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1862 |
Ծննդավայր | Էկի, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 31, 1938 (76 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա |
Մասնագիտություն | լեզվաբան, դերասան, լիբրետիստ, կինոռեժիսոր և դրամատուրգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Valerian Gunia Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Վալերիան Գունիան ծնվել է 1862 թվականին Էկի գյուղում, ազնվականի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի Պոտրովս-Ռազումովսկի գյուղատնտեսական ակադեմիայում։ Վերադառնալով Վրաստան՝ ելույթներ է ունեցել սիրողական ու պրոֆեսիոնալ ներկայացումներում, կազմակերպել է ներկայացումներ, աշխատել որպես լրագրող ու հրատարակիչ։ Վալերիան Գունիան թարգմանել է ռուս ու արևմտաեվրոպացի հեղինակների (Նիկոլայ Գոգոլ,Ալեքսանդր Օստրովսկի, Վիլյամ Շեքսպիր, Մոլիեր, Վիկտոր Հյուգո, Հենրիկ Իբսեն, Գերհարդ Հաուպտման) պիեսներ և գրել Վրաստանի թատրոնի պատմությունը[2]։ 1913 թվականից Գունիան նաև նկարահանվել է վրացական մի շարք ֆիլմերում[3]։
Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մասնակցել է թատերական գործերի կազմակերպմանը։
Ստեղծագործություն խմբագրել
Երկեր խմբագրել
- «Ապօրինածինը» (պիես, 1882)
- «Քույր ու եղբայր» (դրամա)
- «Երկու հերոս» (դրամա)
- «Զորաշարժեր» (կատակերգություն)
- Գոգնիաշվիլիի «Քրիստոնյաներ» օպերայի լիբրետոն
- Զաքարիա Փալիաշվիլիի «Դաիսի» օպերայի լիբրետոն, 1923
- Դիմիտրի Առաքիշվիլիի «Դինարա» օպերայի լիբրետոն, 1924
Օպերաների լիբրետոների վրացերեն թարգմանություններ խմբագրել
Դերերը թատրոնում խմբագրել
- «Լիր արքա», Շեքսպիր — Լիր
- «Օթելլո», Շեքսպիր — Օթելլո
- «Կակո ավազակը», Իլյա Ճավճավաձե — Կակո
- «Խելքից պատուհաս», Ալեքսանդր Գրիբոյեդով — Սկալոզուբ
- «Էդիպուս արքա», Սոֆոկլես — Էդիպ
- «Կին», Ալեքսանդր Դյումա (որդի) — Կին
- «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ — Օսիպ
- «Դավաճանություն», Սումբատով Յուժին — Օթար բեկ
- «Ջարդում», Բորիս Լավրենյով — Բերսենև
- «Պատարա Կախի», Ակակի Ծերեթելի — Գելա
Ֆիլմագրություն խմբագրել
Գրականություն խմբագրել
- Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. М.: Советская энциклопедия.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.nplg.gov.ge/bios/en/2332/
- ↑ Gutsche, George J. (1989). The Modern encyclopedia of Russian and Soviet literatures, Volume 9. Academic International Press. էջեր 164–165. ISBN 0875690386.
- ↑ «Valerian Gunia». Georgian National Filmography. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիան Գունիա» հոդվածին։ |