Պասկալ Պաուլի (Իտալ.Filipo Antonio Pasquale de՝ Paoli, Ֆր.Pascal Paoli, ապրիլի 6, 1725(1725-04-06)[1][2], Morosaglia, Ջենովայի Հանրապետություն - փետրվարի 5, 1807(1807-02-05)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Կորսիկական քաղաքական ու ռազմական գործիչ, Կորսիկական Հանրապետության ղեկավար 1755-1769 թթ. Նապոլեոնական մարտերի մասնակից։

Պասկուալ Պաուլի
իտալ.՝ Filippo Antonio
Pasquale de' Paoli
,
ֆր.՝ Pascal Paoli
Դիմանկար
Ծնվել է1725 ապրիլի 6
ԾննդավայրՄորոսալյա (Կորսիկա)
Մահացել էփետրվարի 5, 1807(1807-02-05) (տարիքը 81)
Մահվան վայրԼոնդոն (Անգլիա)
Քաղաքացիություն Corsican Republic և  Ջենովայի Հանրապետություն
Ազգությունկորսիկացի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սպա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
 Pasquale Paoli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1725 թվականի ապրիլի 6-ին Մորոսալյա տեղանքում Կորսիկայում։

1739 թվականին իր հոր գեներալ՝ Ջաչինո Պաուլիի հետ գենուեսցիների կողմից աքսորվում է Նեապոլ ու այնտեղ ստանում կրթություն ռազմական դպրոցում։

1755 թվականի սկզբին Պաոլին վերադառնում է Կորսիկա, որտեղ պատերազմ էր ընթանում գենուեսցիների դեմ, որը սկսվել էր դեռ նրա հոր օրոք։ Ապրիլի 20-ին Պաոլին պատրիոտների կողմից ընտրվում է երկրի ղեկավար՝ գեներալ-կապիտանի կոչումով։ Հանգստացնելով երկրի քաղաքական վիճակը Պաոլին դուս է վռնդում երկրի ծովային տարաղքներից ջենովացիներին որտեղ վերջիններս ունեին 4 ամուր կառույցներ։

1763 թվականին Պաոլին 600 որսորդների օգնությամբ գրավեց Կապրարու կղզին, որտեղից առանց դիմադրության ահաբեկման էր ենթարկում ջենովացի առևտրականներին, որոնք որ հարկարդված էին օգնություն խնդրել Ֆրանսիայի կառավարությունից։ Սակայն Լյուդովիկոս XV-ը ընդամենը 6000 զինվոր ուղարկեց ամրոցները պաշտպանելու համար, ինչը շատ քիչ էր և ջենովացիները ստիպված էին շարունակել պաշտպանել իրենց առևտրական ուղիները սեփական ուժերով։ Այդ ժամանակ Ջենովայի կառավարությունը որոշեց վաճառել Կորսիկան Ֆրանսիային։ Լյուդովիկոս XV-րդը մի շարք առաջարկություններ արեց որպեսզի թեքի Պաոլիին դեպի իր կողմը, բայց նրա ջանքերը անհաջողությամբ պսակվեցին։ Այդ ժամանակ կղզի ժամանեցին մարկիզ Մարբուան ու կոմս Վոն 20 000 զինվորներով։ Պաոլին դեռ մեկ տարի դիմադրում էր, բայց 1769 թվականի մայիսի 9-ին պարտություն կրելուց հետո Պոնտե-Նուովոի ճակատամարտում հարկադրված էր փախչել Անգլիա

Մի քանի տարի անց Ֆրանսիայի ազգային խորհուրդը նրան առաջարկեց հետ վերադառնալ։ 1790 թվականին Պաոլին նշանակվում է Բաստիայի պարեկ։

1793 թվականի մայիսի 3-ին Կորսիկայի ազգային սեյմը Պաոլիին նշանակեց Կորսիակա կղզու նախագահ ու երկրի բանակի գեներալիսիմուս։ Ֆրանսիայի ազգային կոնվետը նրանից հաշվետվություն պահանջեց և այն չստանալով Պաոլիին հայտարարեց ազգի դավաճան։ Կղզու բնակիչների մեծամասնությունը հատկապես Բոնապարտների ընտանիքը մնացին հավատարիմ Ֆրանսիային, բայց Պաոլին անգլիական զորքերի օգնությամբ մաքրեց կղզին ֆրանսիացիներից ու նրանց հետևողներից։

Սակայն Անգլիան գործում ելնելով իր շահադիտական նպատակներից, նրանք համարում էին այդ կղզին իրենց սեփականությունը։ Պաոլին պահպանում չնչին ազդեցություն ու ապրում էր փոխ-արքա Էլիոտի հետ անհանդուրժելի հակամարտության մեջ։

Զրկվելով որևէ ազդեցությունից Կորսիկայում Պաոլին 1796 թվականին մեկնում է Անգլիա հաստատվելով Լոնդոնի մերձակայքում ու ստանում գանձարանից 2000 ֆունտ ստեռլինգ տարեկան վճար։

Պաոլին մահացել է 1807 թվականի փետրվարի 5-ին ու թաղվել Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, հետագայում նրա աճյունը տեղափոխվել ու թաղվել է նրա հարազատ Մորոսալյա գյուղում։ Պաոլիի անունով է կոչվում Կորսիկայի համալսարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Leonardi M. F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2014. — Vol. 81.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկուալ Պաուլի» հոդվածին։