Լուի Սիրված

Ֆրանսիայի և Նավառայի թագավոր (1710-1774), Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչ, թագավորել է 1715-1774
(Վերահղված է Լյուդովիկոս XVից)

Լուի XV (ֆր.՝ Louis XV), պաշտոնական մականունը՝ Սիրված (ֆր.՝ Le Bien Aimé, փետրվարի 15, 1710(1710-02-15)[1][2][3][…], Վերսալի պալատ, Վերսալ[4] - մայիսի 10, 1774(1774-05-10)[1][2][3][…], Վերսալի պալատ, Վերսալ[4]), Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչ Ֆրանսիայի թագավոր 1715 թվականի սեպտեմբերի 1-ից։

Լուի XV
Սիրված
Իշխանություն1715, սեպտեմբերի 1 - 1774, մայիսի 10
Ծնվել է՝փետրվարի 15, 1710(1710-02-15)[1][2][3][…]
ԾննդավայրՎերսալի պալատ, Վերսալ[4]
Մահացել է՝մայիսի 10, 1774(1774-05-10)[1][2][3][…] (64 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՎերսալի պալատ, Վերսալ[4]
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիա[5]
ՆախորդԼուի XIV
ՀաջորդողԼուի XVI
ՏոհմԲուրբոններ
արվեստի կոլեկցիոներ և միապետ
ՀայրLouis, Dauphin of France, Duke of Burgundy?[6]
ՄայրMarie Adélaïde of Savoy?[6]
ԵրեխաներLouise Élisabeth of France?[7], Princess Henriette of France?, Princess Louise of France?[3], Լուի, Ֆրանսիայի դոֆին[6], Princess Marie Adélaïde of France?[3], Princess Victoire of France?[3], Sophie of France?, Princess Thérèse of France?[3], Princess Louise Marie of France?[3], Philippe, Duke of Anjou?[3], Charles de Vintimille?, Philippe de Narbonne-Lara?, Louis, comte de Narbonne-Lara?, Ադելաիդա դե Սեն Ժերմեն[3], ենթդ․ Charles Louis Cadet de Gassicourt?, Louis-Aimé de Bourbon?, Marie-Françoise Julie Constance Filleul?, Adélaïde de Saint-André?[3], Agnes Louise de Montreuil?[3], Anne Louise de la Reale?[3], Agnes Lucie d'Auguste?[3], Aphrodite Lucie d'Auguste?[3] և Louis LeDuc?[3]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Ոսկե գեղմի շքանշանի ասպետ
ՍտորագրությունИзображение автографа

Մանկություն։ Երեխա-գահաժառանգ, որը կենդանի է մնացել............ խմբագրել

Լուի XIV-ի ծոռը, ապագա թագավոր (ծննդյան օրվանից կրում է Անժուի դուքս տիտղոսը) սկզբում նա գահաժառանգների մեջ չորրորդն էր։ 1712 թվականին իրար հետևից համապատասխանաբար փետրվարի 12-ին և 16-ին մահացան հայրը և մայրը, ապա մարտի 12-ին՝ նրա 4-ամյա ավագ եղբայրը։ Նա միայն ողջ մնաց՝ շնորհիվ իր դաստիարակի՝ Վանտադուրի դքսուհու[8] ուշադրության։ Հոր և եղբոր մահվանից հետո դարձավ գահաժառանգ, որից հետո ստացավ Վիենի դոժ տիտղոսը։

1714 թվականին մահացավ Բերիի դուքսը՝ Լուիի հորեղբայրը։ Սպասվում էր, որ նա կստանձներ ռեգենտությունը։ Լուիի մյուս հորեղբայրը՝ Ֆիլիպ V Իսպանացին, 1713 թվականի Ուտեխի հաշտության պայմանագրով, այլևս չէր կարող որևէ նկրտում ցուցաբերել ֆրանսիական գահի նկատմամբ։ Ամբողջ դինաստիայի ճակատագիրը մնաց փոքրիկ Լուիի ձեռքում. բոլորը սկսեցին անհանգստանալ Լուիի համար[9]։

Ռեգենտություն խմբագրել

Լուի XIV-ի մահից հետո՝ 1715 թվականի սեպտեմբերի 1-ին, Լուին գահ բարձրացավ 5 տարեկան հասակում, մահացած թագավորի բարեկամներից Ֆիլիպ Օռլեանցու հովանավորությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ պահպանվում էին Լուի XIV-ի գծած ուղենիշները. հաշտություն էր կնքվել Անգլիայի հետ, շարունակվում էր պատերազմը Իսպանիայի դեմ։ Ներքին քաղաքականության մեջ հետևեցին Ջոնա Լոյի սիստեմին, ինչը հասցրեց Ֆրանսիայի տնտեսության քայքայմանը։ Այդ ժամանակ թագավորի դաստիարակությամբ զբաղվում էին եպիսկոպոս Ֆլյորին և մարշալ Վիլուրան. սրանք երկուսն էլ ձգտում էին իրենց մեթոդներով դաստիարակել թագավորին։ 1723 թվականի հոկտեմբերի 1-ին Լուին հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լուիի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշինսկու դուստրն էր։

Կարդինալ Ֆլյորիի կառավարումը խմբագրել

1726 թվականին թագավորը հայտարարեց, որ երկրի կառավարումը վեցնում է իր վրա, սակայն ամբողջ կառավարումն անցավ կարդինալ Ֆլյորիին, ով կառավարում էր մինչև իր մահը 1743 թվականը, նա ամեն միջոց գործադրում էր Լուիին քաղաքականությունից հեռու պահելու համար։ Ֆլյորիի կառավարումը, զենք էր ծառայում հոգևորականության ձեռքում։ Նրա կառավարման ժամանակաշրջանը կարելի է բնութագրել՝ երկրի ներքին քաղաքականություն-ոչ մի նորարություն և ռեֆորմներ, հոգևորականության ազատումը հարկերից, բռնաճնշումներ բողոքականների նկատմամբ, ֆինանսական քաղաքականության մեջ գերխնայողական քաղաքականություն էր ընտրել և ամեն անգամ ստուգում էր ֆինանսների նախարարության գործերը։ Արտաքին քաղաքականությունը-գրագետորեն հեռանում էր արյունահեղ պատերազմներից, սակայն միևնույն ժամանակ նա ստեղծեց երկու բանակ, որոնք ուղարկվեցին համապատասխանաբար Լեհաստան և Ավստրիա։ Առաջինը Ֆրանսիային միացրեց Լոթարինգիան, որտեղ գահ բարձրացվեց Լուիի աներ Ստանիսլավ Լեշինսկին։ Երկրորդը 1741 թվականից հաջողությամբ պատերազմեց ավստրացիների հետ, սակայն հետագայում իրադրությունը փոխվեց։ 1748 թվականին Ֆրանսիան ստիպված էր ընդունել Աախենի հաշտությանը, որի համաձայն Ֆրանսիան հրաժարվում էր Նիդեռլանդներում իր նվաճումներից փոխարենը ստանում էր Ֆիլիպ Իսպանացու նվաճած Պարման և Պյաչենցան։ Լուի թագավորը անձամբ մասնակցեց Ավստրիայի դեմ պատերազմին, սակայն Մեցայում ծանր հիվանդացավ։ Ամբողջ Ֆրանսիան էր անհանգստանում, երբ Լուին լավացավ ինքն իրեն կոչեց՝ սիրված։

Ինքնուրույն կառավարում։ Ռեֆորմներ անցկացնելու փորձ խմբագրել

Կարդինալ Ֆլյորին մահացավ պատերազմի սկզբում, Լուին ամբողջ իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում՝ չնշանակելով առաջին նախարար։ Հաշվի առնելով, որ Լուին փորձ չուներ երկրի կառավարման գործում չէր կարող խնդիրներ չառաջանար՝ ամեն նախարար առաջնորդում էր իր նախարարությունը և հաշվետու չէր իր գործակիցների առջև, ինչը մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց կառավարությանը։ Բացի այդ Լուին վարում էր արևելյան բռնապետերին հարիր կյանք, ենթարկվելով այս կամ այն սիրուհուն, իսկ 1745 թվականից թագավորն ընկավ մարկիզ Պոմպոդյուրի ազդեցության տակ, ով երկրի ամբողջ իշխանությունը ձգտում էր կենտրոնացնել իր ձեռքում։ Փարիզյան կառավարությունը սկսեց ավելի վատ վերաբերվել թագավորին։ 1757 թվականին ոմն Դամյեն մահափորձ կատարեց Լուի թագավորի դեմ։ Երկրի աղքատ վիճակը Ֆրանսիայի ֆինանսների գլխավոր կառավարիչ Մաշոյին բերեց այն մտքին, որ երկիրը ռեֆորմների կարիք ունի։ Վերջինս առաջարկում էր երկրի բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ արտոնյալ դասակարգը և եկեղեցական ամբողջ հողերը ենթարկել հարկերի, ինչը թույլ կտար ամբողջ հարկային բեռը հանել գյուղացիների և քաղաքացիների վրայից, սակայն սրա դեմ ապստամբեց եկեղեցին, ինչից օգտվեցին բողոքականները և իրենց ուսմունքը տարածեցին Ֆրանսիայում։ Վերջի վերջո Մաշոն ընկավ՝ նրա ծրագիրը մնաց չիրագործված։

7-ամյա պատերազմը։ Քաղաքական և ֆինանսական ճգնաժամերը խմբագրել

1756 թվականին սկսվեց 7-ամյա պատերազմը, որի ընթացքում Լուին դաշնակցեց Ավստրիային Ֆրանսիայի ավանդական թշնամուն, չնայած մարշալ Ռիշելյեյի տարած հաղթանակին Ֆրանսիացիները ստիպված էին 1763 թվականին Փարիզում հաշտություն կնքել Անգլիայի հետ։ Բանն այն է, որ անգլիացիները օգտվելով ֆրանսիացիների մի շարք սխալներից ոչնչացրել էին վերջիններիս նավատորմը, ինչի արդյունքում վերոնշյալ հաշտությամբ Ֆրանսիան մի շարք գաղութներ զիջեց մի շարք գաղութներ՝ այդ թվում Հնդկաստանը և Կանադան։ Պոմպադյուրը, փոխելով իր կարծիքով վատ նախարարներին և հրամանատարներին, նրանց առաջնորդ նշանակեց հերցոգ Շուազելին։ Նա կապեր հաստատեց Եվրոպայի տարբեր պետություններում գահ բարձրացած Բուրբոների միջև։ Երկրի ֆինանսական իրադրությունը ողբալի էր, բյուջեի դիֆցիտը հասնում էր աննկարագրելի չափերի։ Դիֆիցիտը փակելու համար անհրաժեշտ էին բարեփոխումներ և նոր հարկեր, սակայն 1763 թվականին Փարիզյան պառլամենտը մերժեց ներկայացված ծրագիրը։ Արքան ստիպեց նրան, որպեսզի Շուազելը կրկին դիմի պառլամենտ, բայց այս անգամ պառլամենտը պետք է որոշում կայացներ արքայի անունից lit de justice (սա մի ավանդույթ էր, որը հիմնվում էր՝ արքայի ներկայությամբ ցանկացած դատավոր պետք է լռի կարգախոսի վրա) Լուին կազմակերպեց երկրորդ lit de justice-ը, որի ժամանակ նա պառլամենտը հայտարարեց սովորական դատարան, որը պետք է մեծ պատիվ համարի արքայի ներկայությունը։ Սակայն թե՛ փարիզյան, թե՛ տեղական պառլամենտները շարունակեցին չենթարկվել։ 1764 թվականին Պոմպոդյուրի մահից հետո թագավորի սիրուհին դարձավ Դյուբարին, ով Շուզելին հեռացրեց իր տեղից և դը Էգիլիոնը գրավեց նրա տեղը, ի տարբերություն Շուազելի Էգիլիոնը պառլամենտների ոխերիմ թշնամիներից մեկն էր։ 1771 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զինվորները պառլամենտների անդամների ստիպեցին ասել իրենց վերջնական խոսքը, սակայն վերջիններիս մեծամասնությունը մնաց անդրդվելի։ Հաջորդ օրը բոլոր հրաժարվողներին արքայի հատուկ հրամանով ազատեցին իրենց զբաղեցրած պաշտոններից և աքսորեցին, չնայածնրան, որ վերջիններս իրենց տեղերը պառլամենտում գնել էին շատ բարձր գնով։ Պառլամենտների տեղը կազմվեցին նոր դատարաններ, սակայն փաստաբանները հրաժարվեցին ներակայանալ այս դատարաններին, սրանց նկատմամբ անվստահություն հայտնեց նաև ժողովուրդը։ Սակայն Լուին ուշադրություն չէր դարձնում ժողովրդի ձայնին։ Նա փակված էր Վերսալում և շարունակ տարված էր իր հագուկապով և որսորդությամբ։ Նա մահացավ ծաղիկ կոչվող հիվանդությունից, որով վարակվել էր մի երիտասարդ աղջկանից, ում ուղարկել էր Դյուբարին։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Սիրված» հոդվածին։