Յորն Ուդզոն (դան․՝ Jørn Utzon, ապրիլի 9, 1918(1918-04-09)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4][5] - նոյեմբերի 29, 2008(2008-11-29)[6][2][3], Էլսիներ, Դանիա[7]), դանիացի ճարտարապետ, որին մեծ ճանաչում է բերել Սիդնեյի օպերային թատրոնի նախագիծը։

Յորն Ուդզոն
դան․՝ Jørn Utzon
Ծնվել էապրիլի 9, 1918(1918-04-09)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4][5]
Մահացել էնոյեմբերի 29, 2008(2008-11-29)[6][2][3] (90 տարեկան)
Վախճանի վայրԷլսիներ, Դանիա[7]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներՍիդնեյի օպերային թատրոն, Paustian House? և Kuwait National Assembly Building?
Պարգևներ
 Jørn Utzon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յորն Ուդզոնը ծնվել է 1918 թվականի ապրիլի 9-ին Կոպենհագենում։ Սովորել է Արվեստների ակադեմիային կից ճարտարապետական դպրոցում (1937-1942)։ Նրա ուսումնառության շրջանը համընկնում է գերմանացիների կողմից Դանիայի օկուպացմանը։ 1942 թվականին Յորնը պաշտպանում է ատենախոսությունը և մեկնում չեզոք Շվեդիա։ Հենց Ստոկհոլմն էլ հանդիսանում է նրա ստեղծագործական ուղու հիմնակետը։

Ստեղծագործական ուղի խմբագրել

 
Սիդնեյի օպերային թատրոն

Ուդզոնը սովորել է Կոպենհագենի ճարտարապետական դպրոցում, վեցամսյա վերապատրաստում է անցել ֆինն ճարտարապետ Ալվար Աալտոյի մոտ (1946), ուսումնասիրել շվեդ ճարտարապետ Գուննար Ասպլունդի գործերը։ 1964 թվականի հունիսին Յորն Ուդզոնը ստացել է առաջին մրցանակը Ցյուրիխի թատրոնի շենքի նախագծի համար։

Սիդնեյի օպերային թատրոնի շենքի կառուցման միջազգային մրցույթի ժամանակ (1957) ծագումով ֆինն ամերիկացի ճարտարապետ Էրո Սաարինենը պնդել է, որ հաղթի դեռևս ոչ այնքան հայտնի Ուդզոնի նորարարական նախագիծը։ Ճարտարապետը բացատրել է, որ նախագիծը ստեղծելիս նա ներշնչվել է մաքրած նարնջի կիսագնդաձև մասերով, որոնց միացումով հնարավոր է լիարժեք գունդ կազմել։

Շինարարության ժամանակ բավական բարդություններ են ծագել, ինչը ստիպել է կառավարությանը շեղվել Ուդզոնի նախնական նախագծից։ Ի նշան բողոքի` ճարտարապետը 1966 թվականին դուրս է եկել նախագծից, որից հետո շենքի ներսույթի ստեղծմամբ զբաղվել են ավստրալիացի մասնագետները։ Չնայած հետագա տարիներին Ուդզոնը այնքան էլ շատ նախագծեր չի ստեղծել, սակայն Սիդնեյի օպերային թատրոնի նախագծի համար ստացել է բազում մրցանակներ, այդ թվում` Պրիցկերի ճարտարապետական մրցանակը 2003 թվականին։ 2007 թվականին նա դարձել է երկրորդ ճարտարապետը, որի նախագիծը հեղինակի կենդանության օրոք հռչակվել է Համաշխարհային ժառանգության հուշարձան։

Ուդզոնը մի շարք նախագծեր է իրականացրել Դանիայում։ Նրա արտասահմանյան նախագծերից է Ազգային խորհրդաժողովի շենքը Քուվեյթում։ Բացի դրանից` 2006 թվականին Եղիսաբեթ II թագուհու մասնակցությամբ բացվել է թատրոնի շենքին կից արևմտյան սյունաշարը, որ Ուդզոնը նախագծել էր ավելի ուշ` առանց Ավստրալիա գնալու։ Բացման արարողությանը ճարտարապետին ներկայացրել է նրա որդին` ճարտարապետ Յան Ուդզոնը։

Յորն Ուդզոնը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 29-ին քնած ժամանակ։ Նա այդպես էլ չի տեսել օպերայի շենքը ավարտուն վիճակում։

2008 թվականին հրապարակվել է աշխարհի յոթ նոր հրաշալիքների նորացված ցանկը, որում ընդգրկվել է նաև Սիդնեյի օպերային թատրոնը։

Որոշ աշխատանքներ խմբագրել

  • Սվանեկեի ջրմուղ աշտարակ
  • Սեփական տուն Հելեբսկ քաղաքում
  • Բնակելի տուն Հոլտում
  • Դպրոց Հոյստրուպում
  • Բնակելի տուն Ֆրեդերիկսբերգում
  • Ազգային խորհրդաժողովի շենք Քուվեյթում
  • Սիդնեյի օպերային թատրոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորն Ուդզոն» հոդվածին։