Ալվար Աալտո
Ալվար Հուգո Հենրիկ Աալտո (փետրվարի 3, 1898[1][2][3][…], Կուորտանե, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[4] - մայիսի 11, 1976[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[1][4]), ֆինն ճարտարապետ, Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1955)։
Ծնվել է փետրվարի 3-ին, Կուորտանեում։
Իր կնոջ՝ ճարտարապետ Այնոյի (1894-1949) գործակցությամբ աշխատել է Ֆինլանդիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Զբաղվել է նաև քաղաքաշինությամբ։ Վաղ շրջանի կառույցների խիստ երկրաչափական ձևերից Աալտոն հանգեց ազգային ավանդույթների, ֆունկցիոնալիզմի և օրգանական ճարտարապետության սկզբունքների ինքնատիպ զուգորդմանը, ծավալա-տարածական ազատ ու ճկուն հորինվածքին, որը հմտորեն մերել է բնական միջավայրի հետ։ Աալտոն մեծ տեղ է հատկացրել փայտի կիրառմանը։
ԱշխատանքներԽմբագրել
- Առողջարան՝ Պայմիոյում (1929-1933):
- «Ֆինլանդիա» պալատը՝ Հելսինկիում (1967-1971):
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Աալտո, Ալվար» հոդվածից (հ․ 1, էջ 12 )։ |