Էնն Արբոր[2] (անգլ.՝ Ann Arbor, /(ˌ)æn-ˈɑːrbər/), նաև՝ Անն Արբոր[3][4], քաղաք ամերիկյան Միչիգան նահանգում; Վաշտինո շրջանի վարչական կենտրոնն է[5]։ 2000 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 114 110 (այդ ցուցանիշով Միչիգան նահանգում զբաղեցնում է յոթերորդ տեղը); Ընդ որում՝ բնակիչների 32 %-ը (36 892 մարդ) ուսանողներ են[6]։

Բնակավայր
Էնն Արբոր
անգլ.՝ Ann Arbor
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1824 թ.
Մակերես74,981537 կմ²
ԲԾՄ256±1 մետր
Բնակչություն123 851 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5, UTC−4, EDT? և America/Detroit?
Հեռախոսային կոդ734
Փոստային դասիչ48103, 48104, 48105, 48106, 48107, 48108, 48109, 48113
Պաշտոնական կայքa2gov.org/Pages/default.aspx(անգլ.)
Էնն Արբոր (ԱՄՆ)##
Էնն Արբոր (ԱՄՆ)

Էնն Արբորն առաջին հերթին համբավվել է նրանով, որ այդ քաղաքում է գտնվում Միչիգանի համալսարանի գլխավոր կամպուսը (Դեթրոյթից է այստեղ տեղափոխվել դեռևս 1837 թվականին, և որոշ ժամանակ անց համալսարանի ու բնակավայրի պատմությունները սերտորեն շաղկապվել են[7]): Համալսարանը նշանակալի դեր է կատարում քաղաքի տնտեսությունը ձևավորելու գործում՝ ապահովելով շուրջ 30 հազար աշխատատեղ, այդ թվում՝ մոտավորապես 12 հազարը՝ բժշկական կենտրոնում։ Բացի այդ, համալսարանի գիտաարտադրական հետազոտությունների ու զարգացման որոշ ենթակառուցվածքներ ևս՝ որպես գործարար ընկերություններ, տեղափոխվել են Էնն Արբոր և այստեղ զարկ են տալիս բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրության[8]։ Էնն Արբորում են գտնվում նաև Միչիգանի համալսարանի գեղարվեստական թանգարանը և Դոթրոյթի աստղադիտարանը։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքն ընկած է Դեթրոյթից մոտավորապես 55 կիլոմետր դեպի արևմուտք, զբաղեցնում է 72 քառակուսի կիլոմետր տարածք, որից 1,8 կմ² (2,43 % -ը) ջրային է (հիմնականում Հուրոն գետի մակերևույթը)։ Տեղանքը բարենպաստ է գյուղատնտեսության, հատկապես՝ այգեգործության համար[9]։ Մերձակա բլուրների բարձրությունը տատանվում է 230-ից 300 մետրի միջև[10]։ Օդանավակայանն ընկած է քաղաքից դեպի հարավ՝ ծովի մակերևույթից 256 մետր բարձրության վրա[11]։

Կլիմա խմբագրել

Էնն Արբորին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (ըստ Köppen climate classification-ի դասակարգման՝ կլիմայական քարտեզներում դա նշվում է Dfa համառոտագրությամբ)։ Քաղաքի եղանակի ձևավորման վրա զգացվում է Մեծ լճերի ազդեցությունը, որը դրսևորվում է հատկապես ուշ աշնանն ու վաղ ձմռանը ամպամածության նկատելի աճով[12]։

Էնն Արբոր, Միչիգան (UMich, 1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 72
(22)
67
(19)
85
(29)
88
(31)
95
(35)
103
(39)
105
(41)
104
(40)
99
(37)
91
(33)
78
(26)
67
(19)
105
(41)
Միջին բարձր °F (°C) 31.2
(−0.4)
34.9
(1.6)
45.9
(7.7)
59.6
(15.3)
70.6
(21.4)
79.7
(26.5)
83.2
(28.4)
81.2
(27.3)
74.2
(23.4)
61.4
(16.3)
47.9
(8.8)
34.9
(1.6)
58.8
(14.9)
Միջին օրական °F (°C) 24.7
(−4.1)
27.6
(−2.4)
36.7
(2.6)
49.0
(9.4)
59.6
(15.3)
68.9
(20.5)
72.7
(22.6)
71.2
(21.8)
63.9
(17.7)
52.1
(11.2)
40.6
(4.8)
29.0
(−1.7)
49.7
(9.8)
Միջին ցածր °F (°C) 17.9
(−7.8)
19.9
(−6.7)
27.2
(−2.7)
38.0
(3.3)
48.2
(9)
57.9
(14.4)
62.1
(16.7)
61.0
(16.1)
53.4
(11.9)
42.4
(5.8)
33.0
(0.6)
23.0
(−5)
40.4
(4.7)
Ռեկորդային ցածր °F (°C) −22
(−30)
−23
(−31)
−8
(−22)
7
(−14)
20
(−7)
35
(2)
37
(3)
39
(4)
27
(−3)
19
(−7)
1
(−17)
−20
(−29)
−23
(−31)
Տեղումներ դյույմ (մմ) 2.59
(65.8)
2.40
(61)
2.66
(67.6)
3.25
(82.6)
3.42
(86.9)
3.68
(93.5)
3.61
(91.7)
3.69
(93.7)
3.45
(87.6)
2.83
(71.9)
3.09
(78.5)
2.89
(73.4)
37.55
(953.8)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 16.8
(42.7)
13.4
(34)
8.6
(21.8)
2.8
(7.1)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.2
(0.5)
3.1
(7.9)
13.5
(34.3)
58.4
(148.3)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 17.1 13.8 14.1 13.4 13.6 11.9 11.4 11.1 10.7 12.4 13.8 16.8 160.1
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 14.7 11.4 7.6 2.5 0 0 0 0 0 0.5 4.5 12.1 53.2
աղբյուր: NOAA[13][14]

Պատմություն խմբագրել

Բնակավայրը 1824 թվականին հիմնադրել են հողակտորների սպեկուլյացիայով զբաղվող երկու առևտրական։ Հենց նրանք էլ անվանակոչել են՝ օգտագործելով իրենց կանանց միանման անունը՝ Ann, և շրջակայքում տարածված կաղնու տարատեսակի անվանումը՝ bur oak[15]:

Առաջին բնակիչները ծագումով անգլիացիներ էին։ Հետագայում նրանց գումարվել են գերմանացիներ, իռլանդացիներ, աֆրոամերիկացիներ[16]... 1851 թվականին Էնն Արբորին քաղաքի կարգավիճակ է շնորհվել[17]։ 1880-ական թվականների սկզբներից քաղաքի բնակչության թվաքանակն արագ տեմպերով աճել է[18] Հունաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Լեհաստանից գաղթածների հաշվին։ Նշանակալի զարգացում է ապրել արդյունաբերությունը[19]։ Քաղաքի առաջընթացի ապահովման գործում կարևոր դեր է խաղացել երկաթուղային հաղորդակցությունը մերձակա խոշոր բնակավայրերի ու շուկաների հետ։ XX դարասկզբից Էնն Արբորում նկատելիորեն ուժեղացել է հրեական համայնքը, որը 1916 թվականին այնտեղ կառուցել է առաջին սինագոգը[20]։

1960-1970-ական թվականներին քաղաքը ձեռք է բերել ձախամետ քաղաքական կենտրոնի համբավ. այնտեղ ծավալվել են Վիետնամական պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության դեմ, մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու օգտին, «Ուսանողները՝ հանուն ժողովրդավարական հասարակության» և այլ հզոր շարժումներ[21][22][23]։ Բացի այդ, 1967 թվականին Էնն Արբորում հիմնադրվել է «Աստծո խոսք» միջդավանաբանական խարիզմատիկ շարժումը[20], 1999-ին՝ Թոմաս Մոյի՝ կրոնա-պահպանողական քարոզչությամբ զբաղվող իրավաբանական կենտրոնը[24]։

1956 թվականին էննարբորցիները քվեարկել են իրենց քաղաքն ու մերձակա տարածքները Էնն Արբորի քաղաքային ագլոմերացիայի մեջ միավորելու օգտին[25]։ 2003 թվականի նոյեմբերի 4-ին անցկացված հանրաքվեով հաստատվել է այսպես կոչված՝ «կանաչ գոտու» պլանը[26][27]։

2008 թվականին Էնն Արբորը ԱՄՆ100 լավագույն փոքր քաղաքների ցանկում գրավել է 27-րդ տեղը[28]։

Տնտեսություն խմբագրել

Էնն Արբորում են գտնվում բեռնափոխադրումներ իրականացնող Con-way ընկերության ու նրա դուստր ավտոտրանսպորտային ձեռնարկության՝ Con-way Freight-ի, ինչպես նաև՝ արագ սննդի (ֆասթֆուդի) ռեստորանային ցանցի Domino’s Pizza միջազգային ընկերության գլխավոր գրասենյակները։

Քույր քաղաքներ խմբագրել

Էնն Արբորը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[29][30].

Գրականություն խմբագրել

  • Fisher, Dale (1996). Ann Arbor: Visions of the Eagle. Grass Lake, MI: Eyry of the Eagle Publishing. ISBN 978-0-9615623-4-2.
  • Marwil, Jonathan (1991). A History of Ann Arbor. University of Michigan Press. ISBN 978-0-472-06463-2.
  • Schmittroth, Linda, ed. (1994). Cities of the United States (4th ed.). Detroit: Gale Group.
  • Shackman, Grace (2006). Ann Arbor Observed. University of Michigan Press. ISBN 978-0-472-03175-7.
  • Brown, Bill (2010). You Should've Heard Just What I Seen: Collected Newspaper Articles, 1981–1984. Colossal Books. ISBN 978-0-557-66844-1.
  • Encyclopedia of Michigan. St. Clair Shores, MI: Somerset Publishers. 1981. ISBN 978-0-403-09995-5.
  • Michigan Gazetteer. Wilmington, DE: American Historical Publications. 1991.
  • «Pictorial History of Ann Arbor». Ann Arbor District Library. 2003. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 8-ին.
  • «Social Characteristics of Ann Arbor». US Census Bureau. 2000. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 8-ին.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Соединенные Штаты Америки: Общегеографическая карта / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2005 г.; гл. ред. Г. В. Поздняк; ред. Г. Ф. Кравченко. — 1:6 000 000, 60 км в 1 см. — М.: Роскартография, 2005. — ISBN 5-85120-228-9.
  3. Американские города
  4. Google
  5. «Bibliography on Washtenaw County». Clarke Historical Library, Central Michigan University. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  6. «Ann Arbor city, Michigan - DP-2. Profile of Selected Social Characteristics: 2000» (անգլերեն). US Census Bureau (Бюро переписи США). 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «1824–1859: Education. Pictorial History of Ann Arbor: 1824–1974». Ann Arbor District Library. 2006. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Ann Arbor: Introduction». Advameg, Inc. 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  9. Ann Arbor (mis) // 1911 Encyclopædia Britannica. — 1911.
  10. «Ann Arbor, USGS Ann Arbor East (MI) Topo Map». United States Geological Survey at TopoQuest. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
  11. «KARB—Ann Arbor Municipal Airport». Federal Aviation Administration at Airnav.com. 2007 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «Washtenaw County Resource Assessment» (PDF). Washtenaw County Conservation District. 2006 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  14. «Station Name: MI ANN ARBOR U OF MICH». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  15. Marwil, pp. 1-2
  16. «1824–1859: Government and Growth. Pictorial History of Ann Arbor: 1824–1974». Ann Arbor District Library. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  17. State of Michigan Public and Local Acts of the Legislature of the State of Michigan. — С. 644.
  18. «1880–1899: Setbacks and Renewed Growth. Pictorial History of Ann Arbor: 1824–1974». Ann Arbor District Library. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  19. «1900–1919: Population and Economic Growth. Pictorial History of Ann Arbor: 1824–1974». Ann Arbor District Library. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  20. 20,0 20,1 History Արխիվացված 2009-01-03 Wayback Machine, Beth Israel Congregation website, About Us. Retrieved February 16, 2008.
  21. Marwil, p. 153
  22. «1940–1974: From Protest to Outer Space. Pictorial History of Ann Arbor: 1824–1974». Ann Arbor District Library. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 8-ին.
  23. Restivo, Terrence R. (2006 թ․ մարտի 22). «The Building of a New Left Conglomerate in the City of Ann Arbor: VOICE, Action Movement and the Human Rights Party (1965–1975)» (PDF). McAnulty College and Graduate School of Liberal Arts, Duquesne University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  24. «History». Thomas More Law Center. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  25. «Inside the Eastside: History of East Ann Arbor, Michigan (MI)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.
  26. «Ann Arbor Parks and Greenbelt Proposal». Friends of Ann Arbor Open Space. 2004 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  27. McGovern, Judy Ann Arbor seeks grants for greenbelt land (mis) // The Ann Arbor News. — 2009.
  28. «Best Places to Live—Money's List of America's Best Small Cities». CNNMoney.com. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
  29. «About our services». University of Michigan International Center. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին. «Our International Visitor Leadership Program coordinator also serves as the University of Michigan's official representative to the City of Ann Arbor's Sister City Program, which manages relationships with six sister cities: Tübingen, Germany; Hikone, Japan; Dakar, Senegal; Juigalpa, Nicaragua; Peterborough, Canada; and Belize City, Belize.»
  30. Ann Arbor City Council Minutes (November 6, 2003). Ann Arbor City Government.
  31. Cavanagh, Tara. "VIDEOS: Hikone-Ann Arbor exchange provides lessons in culture, lifelong friendships." Ann Arbor Public Schools. Date unstated.
  32. Hans, Casey. "Hikone delegation comes to Ann Arbor for 32nd cultural exchange." Ann Arbor Public Schools. Date unstated.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Արբոր» հոդվածին։