Անդրեյ Զվյագինցև

ռուս կինոռեժիսոր և սցենարիստ

Անդրեյ Պետրովիչ Զվյագինցև (ռուս.՝ Андре́й Петро́вич Звя́гинцев, փետրվարի 6, 1964(1964-02-06)[1], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր և Կաննի կինոփառատոնի դափնեկիր։ Երկու անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի` «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում (Լևիաթան (2014) և «Չսեր» (2017) ֆիլմերով)։

Անդրեյ Զվյագինցև
ռուս.՝ Андре́й Петро́вич Звя́гинцев
Ծնվել էփետրվարի 6, 1964(1964-02-06)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[2]
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 1168657
az-film.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի փետրվարի 6-ին Նովոսիբիրսկում[4]։ Մայրը՝ Գալինա Ալեքսանդրովնան, դպրոցում աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 2000 թվականին Նովոսիբիրսկից տեղափոխվել է Մոսկվա[4]։ Հայրը` Պյոտր Ալեքսանդրովիչը[5], աշխատել է որպես ոստիկան։ Կյանքի առաջին երկու ամիսները Անդրեյն անցկացրել է Նովոմիխայլովկայում, որտեղ նրա մայրն աշխատանքային պրակտիկա է անցել։ Հայրն ընտանիքը լքել է ուրիշ կնոջ համար, երբ Անդրեյը հինգ տարեկան էր։ Մինչև հոր կյանքի վերջ նրանք չեն կարողացել կարգավորել հարաբերությունները[6]. 1984 թվականին Զվյագինցևն ավարտել է Նովոսիբիրսկի թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետը (Լև Բելովի արվեստանոցը)։ Սկսել է աշխատել Նովոսիբիրսկի պատանի հանդիսատեսի թատրոնում, սակայն շուտով զորակոչվել է բանակ որպես կոնֆերանսիե Նովոսիբիրսկի զինվորական նվագախմբում[4][7]։ 1986 թվականին Նովոսիբիրսկից տեղափոխվում է Մոսկվա` ընդունվելու Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1990 թվականին (Եվգենի Լազարևի արվեստանոցը)։ Թատերական արվեստի համալսարանն ավարտելուց հետո Զվյագինցևը թատրոն չի մտնում, քանի որ ըստ իր խոսքերի, «այդ ժամանակ այն ինձ հիասթափեցրել էր, քանի որ սկսել էր հաճոյանալ հանդիսատեսի առաջ, թատրոնն սկսել էր «արտադրանք» թողարկել` արվեստով զբաղվելու փոխարեն»[8]։ Անդրեյը փորձում է գրել, գրում է մի քանի պատմվածքներ, սակայն այս գործը շարունակություն չի ունեցել։ Նա լրջորեն տարվում է կինոյով, Կինոյի թանգարանում դիտում է Ժան Լյուկ Գոդարի, Միքելանջելո Անտոնիոնիի, Ակիրա Կուրոսավայի, Ինգմար Բերգմանի հետահայաց ցուցադրությունները[8][9]։ Մինչև 1993 թվականը աշխատել է որպես բակապան, քանի որ դա հնարավորություն էր տալիս նրան ապրել Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի մոտ գտնվող ծառայողական բնակարանում, 1825 թվականին կառուցված բակապանների նախկին տանը, 50 քմ-անոց սենյակում[9]։ Հետո, մինչև 2000 թվականը նկարահանել է գովազդային հոլովակներ։ Մասնակցել է մի քանի թատերական ներկայացումների բեմադրությանը, նկարահանվել է ֆիլմերի դրվագային դերերում։ 2000 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր։ Անդրեյ Զվյագինցևը հայտնի է դարձել 2003 թվականին «Վերադարձ» ֆիլմի թողարկումից հետո։ Ֆիլմն արժանացել է երկու «Նիկա», երկու «Ոսկե առյուծ» (որպես լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսորական դեբյուտ) և երկու «Ոսկե արծիվ» կինոմրցանակներ[10]։ Զվյագինցևի հաջողությունը կրկնվել է 2014 թվականին, «Լևիաթան» ֆիլմի լույս ընծայումով, որն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում և` «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, ինչպես նաև` «Օսկար»-ի առաջադրում նույն անվանակարգում[11]։ 2017 թվականին Զվյագինցևի «Չսեր» մելոդրաման արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանականին[12]։ 2018 թվականին ընդգրկված է եղել Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում[13]։

Անձնական կյանք խմբագրել

Զվյագինցևի առաջին կինը դերասանուհի Իրինա Գրինյովան էր։ Միասին ապրել են 6 տարի, որից հետո ամուսնալուծվել են։ Երկրորդ կինը` Աննա Մատվեևան, մոնտաժող է[14][15]։ Որդին` Պյոտրը, ծնվել է 2009 թվականին[16][17]։

Ֆիլմեր խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  1. 2000 - հեռուստասերիալ «Սև սենյակ»
  2. 2003 - «Վերադարձ»
  3. 2007 - «Վտարում»
  4. 2008 - «Ապոկրիֆ», կարճամետրաժ, ի սկզբանե` «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ» կինոալմանախի մաս
  5. 2011 - «Գաղտնիք», կարճամետրաժ
  6. 2011 - «Ելենա»
  7. 2014 — «Լևիաթան»
  8. 2017 — «Չսեր»[18]

Սցենարիստ խմբագրել

  1. 2007 - «Վտարում» (Օլեգ Նեգինի հետ համատեղ)
  2. 2008 - «Ակոպրիֆ»
  3. 2011 - «Ելենա» (Օլեգ Նեգինի հետ համատեղ)
  4. 2014 - «Լևիաթան» (Օլեգ Նեգինի հետ համատեղ)
  5. 2017 - «Չսեր» (Օլեգ Նեգինի հետ համատեղ)

Դրվագային դերասան խմբագրել

  1. 1992-1994-«Գորյաչև և ուրիշներ»
  2. 1995-Շիրլի-միրլի
  3. 1998-«Անդրադարձ»-քարտուղար
  4. 1999-«Ծանոթանանք» (հեռուստասերիալ)
  5. 2000-«Սեր մինչև գերեզման»
  6. 2000-«Կամենսկայա։ Մահ ու մի քիչ սեր»-Վալերի Տուրբին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #132426390 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. https://web.archive.org/web/20190720124606/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2003.70.0.html
  4. 4,0 4,1 4,2 Андрей Звягинцев. Искусство любви Արխիվացված 2015-01-20 Wayback Machine // Журнал Cosmopolitan, 24 нваря 2008
  5. «Профиль звезды: Андрей Звягинцев». Журнал 7 дней.
  6. Наталья Мурга (2015 թ․ փետրվարի 4). «Любимые женщины режиссёра Звягинцева». Կոմսոմոլսկայա պրավդա.
  7. Андрей Звягинцев биография, фото, личная жизнь и его жена
  8. 8,0 8,1 «Андрей Звягинцев: История шелкопряда». Православие и мир. 12 мая 2011. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  9. 9,0 9,1 BBC Russian — Общество — Режиссёр Андрей Звягинцев: из дворников в лауреаты Канн
  10. Мария Варденга Посторонний(ռուս.) // Домовой : журнал. — 2003.
  11. КиноПоиск.ru — Все фильмы планеты
  12. Звягинцев с фильмом «Нелюбовь» получил приз жюри Каннского фестиваля
  13. Звягинцев войдет в состав жюри 71-го Каннского фестиваля
  14. «На «Кинотавре» показали счастливых гастарбайтеров». www.mk.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  15. Наталья МУРГА | АО ИД «Комсомольская правда». «Любимые женщины режиссёра Звягинцева». Наталья МУРГА | АО ИД «Комсомольская правда». Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  16. Ярослав Тимофеев (2015 թ․ փետրվարի 20). «Андрей Звягинцев: «Если я и шпион, то только русский»». Известия. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. Андрей Звягинцев. (26.10.2016). «Дурной сон госзаказа». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. «Предстоящий фильм Андрея Звягинцева».

Մատենագրություն խմբագրել

  • Елена: История создания фильма Андрея Звягинцева / Андрей Звягинцев, Олег Негин, Михаил Кричман; Изд-во Cygnnet, Лондон, Великобритания, 2014. — 224 с. ISBN 978-0-9570416-1-5

Գրականություն խմբագրել

  • Звягинцев Андрей Петрович // Российское кино 1986—2006: Биофильмографический справочник: Сценаристы. Режиссёры. Актёры / Сост.: Наталья Милосердова при участии Владимира Мартынова; Отв. ред. Н. Милосердова; Федеральное агентство по культуре и кинематографии Российской Федерации. Научно-исследовательский институт киноискусства.. — М.: Материк, 2008. — Т. 1 (А—К). — С. 107-108. — 592 с. — 500 экз. — ISBN 978-5-85646-131-1 (в пер.)
  • Дыхание камня. Мир фильмов Андрея Звягинцева / Сборник статей и материалов. — М.: «Новое литературное обозрение», 2014. ISBN 978-5-4448-0083-6. 456 стр.

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Զվյագինցև» հոդվածին։