Բացել գլխավոր ցանկը

Ժան Լյուկ Գոդար

ֆրանսիացի գրող

Ժան Լյուկ Գոդար (Godard, դեկտեմբերի 3, 1930(1930-12-03)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ։ Ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության նախաձեռնողներից։ Կրթությամբ՝ ազգագրագետ։

Picto infobox cinema.png
Ժան Լյուկ Գոդար
ֆր.՝ Jean-Luc Godard
Jean–Luc Godard.jpg
Ծնվել էդեկտեմբերի 3, 1930(1930-12-03)[1][2][3] (88 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4][5]
ԿրթությունՓարիզի համալսարան
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Switzerland.svg Շվեյցարիա[6][7]
Ազգությունֆրանսիացիներ և Շվեյցարացիներ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, գրող, կինոքննադատ, հեռուստառեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ոճ(եր)French New Wave?
ԱմուսինԱննա Կարինա և Աննե Վյաեմսկի
ՊարգևներԹեոդոր Ադորնոյի պարգև, Կայսերական մրցանակ, Սաթերլենդ Թրոֆի, Ոսկե առյուծ, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, Լուի Դելյուկի մրցանակ, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ, Ոսկե արջ և Պատվավոր ընձառյուծ
IMDbID ID 0000419

ԿենսագրությունԽմբագրել

Ժան Լյուկ Գոդարը ծնվել է 1930 թվականին, Փարիզում: Կինոքննադատական հոդվածներով հանդես է եկել «Գազետ դյու սինեմա», «Լե Կայե դյու սինեմա» ամսագրերում: «Օպերացիա Բետոն» կարճամետրաժ կինոնկարով (1954) մուտք է գործել կինո: Նկարահանել է նաև «Բոլոր տղաները կոչվում են Պատրիկ» (1957), «Պատմվածք ջրի մասին» (1958), «Շառլոտան և իր Ժյուլը» (1958), «Ծուլությունը» (1961), «Ռագոպագ» (1962), «Մեծ կողոպտիչը» (1963) և այլ կարճամետրաժ շարժանկարներ: 1968 թվականին Գոդարը Անգլիայում նկարահանեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ռասսայական խտրականությունների և Փարիզի ուսանողության մասսայական դժգոհությունների մասին պատմող «Մեկին գումարած մեկ» կինոնկարը, իսկ 1971 թվականին՝ «Ամեն ինչ կարգին է » շարժանկարը, որի նպատակն էր ճշմարտացիորեն ցույց տալ Ֆրանսիայի քաղաքական իրադրությունը: Նկարահանել է նաև «Իտալացիները պայքարում են» գունավոր ֆիլմը, որը կառուցված է, ինչպես Գոդարն է բնութագրել, դիալեկտիկայի թեմայի վրա: Այս ժանրը հեղինակն անվանել է ագիտացիոն-ինտելեկտուալ: 1975 թվականին Գոդարը նկարահանել է իր «Վերջին շնչում» ֆիլմի շարունակությունը հանդիսացող «Թիվ 2 վերջին շնչում», ինչպես նաև «Ինչպես եք» և «Սոնիմաժ» կինոնկարները: Հայտնի են Գոդարի «Վերջին շունչը» (1959 թվական), «Փոքրիկ զինվորը» (1960 թվական), «Ալֆավիլ» (1965 թվական), «Պիեռո-խենթը» (1965 թվական) կինոնկարները։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 143