«Կարրարա ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Թանգարան}} '''Կարրարա ակադեմիա''' ({{lang-it|Accademia Carrara}}), արվեստի պատկերասրահ և ակադեմիա Ի...»:
(Տարբերություն չկա)

06:49, 26 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Կարրարա ակադեմիա (իտալ.՝ Accademia Carrara), արվեստի պատկերասրահ և ակադեմիա Իտալիայի Բերգամո քաղաքում:

Կարրարա ակադեմիա
Տեսակարվեստի պատկերասրահ, պինակոտեկ, թանգարան, պատկերասրահ և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԲերգամո[1][2][3]
Կազմված էAccademia Carrara exhibition room?
ՀասցեPiazza Giacomo Carrara, 82/d - 24121 - Bergamo (BG)[1], Piazza G. Carrara, 82a[2] և Piazza Giacomo Carrara 82, 24121 Bergamo[3][4]24121[1][3]
Հիմնադրվել է1793
ՀիմնադիրGiacomo Carrara?
Մակերես1880 քառակուսի մետր
Այցելուներ19 157 մարդ (2020)[3], 120 000 մարդ (2018)[5], 32 623 մարդ (2021)[6] և 37 426 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս600 արխիվային միավոր[5]
Կայքlacarrara.it
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Պատկերասրահի հիմնումը վերագրվում է մեկենաս և կոլեկցիոներ կոմս Ջակոմո Կարրարյին, որը 18-րդ դարի վերջին հարուստ ժառանգություն է թողել Բերգամո քաղաքին: Կոմսի մահից հետո, 1796 թվականից մինչև 1958 թվականը` Բերգամո քաղաքի կոմունայի` ղեկավարումը վերցնելը, նրա ունեցվածքը տնօրինել են նշանակված կոմիսարներ: 1810 թվականին ըստ ճարտարապետ Սիմոն Էլիայի նախագծի կլասիցիզմի ոճով նոր շինություն է կառուցվել:

 
«Սուրբ Սեբաստիան» Ռաֆայել, 1501/1502

Կոմս Ջակոմո Կարրարայի հավաքածուն, որում հաշվվում էր մոտ մեկուկես հազար աշխատանք, մասամբ վաճառվել է, սակայն շարունակել է ինտենսիվորեն համալրվել, հիմնականում` նվիրատուների հաշվին. 1866 թվականին կտավներ են ստացվել` ըստ կոմս Գուլելիմո Լոկիսի կտակի, 19-րդ դարի վերջին` սենատոր Ջովաննի Մորելլիի կողմից և 1998 թվականին` արվեստաբան Ֆեդերիկո Ձերիի կողմից: Պատկերասրահի հավաքածուն համալրվել է մոտ 200 այլ նվիրատվություններով:

Այժմ հավաքածուի մեջ հաշվվում է 1800 կտավ, որոնց մեջ են այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ջորջիո Սկյավոնեն, Պիզանելլոն, Բոտիչելլին, Անդրեա Մանտենյան, Ռաֆայել Սանտին, Մորոնին, Բասկենիսը, Գալգարիոն, Ջովաննի Բատիստա Տիեպոլոն, Ջովաննի Անտոնիո Կանալետտոն և Ջովաննի Կարնովալլին:

Գեղանկարչությունից բացի թանգարանում առկան են նաև նկարներ ու փորագրություններ, քանդակներ, ճենապակի, կահույք և մեդալների հավաքածու:

1973 թվականին պատկերասրահի առաջին հանրային բացման ժամանակ կոմս Կարրարան ցանկություն է հայտնել պատկերասրահին կից հիմնել նկարչության ու գեղանկարչության դասընթացներ: Դպրոցը, որը մինչև 1912 թվականը գտնվում էր պատկերասրահի հետ նույն շենքում, այժմ տեղակայված է հարևանությամբ գտնվող շինության մեջ: 1908 թվականին այն դարձել է պաշտոնապես ճանաչված Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Accademia di Belle Arti):

1991 թվականին ակադեմիային է միացել ժամանակակից արվեստի Galleria d’Arte Moderna e Contemporanea (GAMEC) պատկերասրահը, որը տեղակայված է եղել հենց պատկերասրահի նեոկլասիկ ոճով կառուցված շինության դիմաց: Պատկերասրահն այս պահին ունի 10 ցուցասրահ, որոնք տեղակայված են երեք հարկերում: 1999 թվականի հունիսից, որպես Raccolta Gianfranco e Luigia Spajani վերակազմավորվելուց հետո, այստեղ պահվում են 20-րդ դարի իտալացի և օտարերկրացի այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ումբերտո Բոչոնին, Ջորջո Մորանդին, Մասիմո Կամպիլյին, Կազորատին, Սավինյոն, Ջորջո դե Կիրիկոն, Վասիլի Կանդինսկին, Սազերլանդը և Ջակոմո Մանցուն:

2008 թվականից Կարրարա ակադեմիան լայնորեն վերակառուցվել է: Անհրաժեշտ վերակառուցումից հետո Պատկերասրահը վերաբացվել է 2015 թվականի ապրիլի 23-ին: Այժմ այն ժամանակակից թանգարան է, որտեղ առկա են հանրությանն սպասարկելու անհրաժեշտ բոլոր պայմանները: Սկսած 2016 թվականից` թանգարանը ղեկավարվում է Կարրարա ակադեմիայի հիմնադրամի կողմից:

Տնօրեններ

Ակադեմիայի տնօրեններն են եղել Ջուզեպպե Դիոտտին, Էնրիկո Սկուրին, Չեզարե Տալլոնեն, Պոնցիանո Լովերինին, Լուիջի Բրինյոլին, Աքիլե Ֆունին, Տրենտո Լոնգարետտին, Պիեռլուիջի դե Վեկկին, Մարիո Կրեշին և Մարիա Գրացիա Ռեկանատին[7]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  7. «Accademia Carrara di Belle Arti». Accademia Carrara di Belle Arti. Արխիվացված օրիգինալից 2 January 2010-ին. Վերցված է 2010-01-15-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարրարա ակադեմիա» հոդվածին։