Ջակոմո Մանցու
Ջակոմո Մանցու (իտալ.՝ Giacomo Manzù, դեկտեմբերի 22, 1908[1][2][3][…], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 17, 1991[4][1][2][…], Հռոմ, Իտալիա), իտալացի քանդակագործ։
Ջակոմո Մանցու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 17, 1991[4][1][2][…] (82 տարեկան) |
Վախճանի վայրը | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ստեղծագործություն(ներ) | Q3658470? և Self-Portrait with Model at Bergamo? |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Աշխատավայր | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Երեխաներ | Pio Manzù? |
Կայք | giacomomanzu.it |
Ջակոմո Մանցու Վիքիքաղվածքում | |
![]() |
Գործունեություն խմբագրել
1930-ական թթ. Միլանում հարել է հակաֆաշիստ-նկարիչների խմբին։ Խաչելություն և խաչից իջեցնելու տեսարաններ պատկերող «նույն թեմայով վարիացիաներ» ռելիեֆների շարքով Մանցուն բողոքել է ֆաշիզմի գազանությունների դեմ («Խաչելություն գեներալի ներկայությամբ», 1942, հեղինակի սեփականություն)։ «Կարդինալներ» արձանաշարում ձգտել է բացահայտել կաթոլիկ եկեղեցու դերը ժամանակակից աշխարհում («Մեծ կարդինալ», 1955, ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահ, Վենետիկ)։ 1950-ական թթ. ստեղծել է կնոջ գեղեցկության ընդհանրական կերպարն արտահայտող աշխատանքներ։ Զալցբուրգի տաճարի (1955-58) և Ռոտերդամի Սինտ-Լաուրենսկերկ եկեղեցու (1966-1968) բրոնզյա դռներում, Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի «Մահվան դարպասներ»-ում (1947-1964) կրոնական, պատմախորհրդանշական և ժանրային մոտիվների համարձակ զուգորդմամբ արտահայտվել է Մանցուի կենսական և գեղարվեստական նպատակադրումը՝ պայքարը բռնության դեմ մարդու ազատության համար։ 1969-1970 թվականներին Կապրի կղզում ստեղծել է Վլադիմիր Իլյիչ Լենինին նվիրված մարմարյա մոնումենտ։ Մանցուն նաև գեղանկարիչ է, բնանկարիչ և նկարազարդող։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1966)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է (1967)։
Պատկերասրահ խմբագրել
-
Ջակոմո Մանցուի աշխատանքներից մեկը, Դետրոյթ
-
Monumento al partigiano (1977), Բերգամո, լուսանկարը՝ Պաոլո Մոնտիի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Giacomo Manzí¹ (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 252)։ |