Մորանդի Զորջո (իտալ.՝ Giorgio Morandi, հուլիսի 20, 1890(1890-07-20)[1][2][3][…], Բոլոնիա, Իտալիա[4] - հունիսի 18, 1964(1964-06-18)[1][2][3][…], Բոլոնիա, Իտալիա[4]), իտալացի նկարիչ։

Ջորջո Մորանդի
իտալ.՝ Giorgio Morandi
Ծնվել էհուլիսի 20, 1890(1890-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲոլոնիա, Իտալիա[4]
Վախճանվել էհունիսի 18, 1964(1964-06-18)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ԿրթությունAccademia di Belle Arti di Bologna?
Մասնագիտություննկարիչ, ռազմական գործիչ, օֆորտանկարիչ, համալսարանի դասախոս, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, քանդակագործ, գծագրող և արվեստագետ
ՈճՄետաֆիզիկական նկարչություն[5] և ֆուտուրիզմ[5]
Ժանրնատյուրմորտ[4] և բնանկար[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ17494380? և Q17494655?
ԱշակերտներCarolina Marisa Occari?, Pompilio Mandelli?, Norma Mascellani? և Carlo Caporale?
Ներշնչվել էՊոլ Սեզան[5][6]
Պարգևներ
Կայքgiorgiomorandi.it
 Giorgio Morandi Վիքիպահեստում

Սովորել է Բոլոնիայի Գեղարվեստի ակադեմիայում (1907-1913), որտեղ դասավանդել է 1930-1956 թվականներին։ Կրել է Պոլ Սեզանի և կուբիզմի ազդեցությունը, հարել «մետաֆիզիկական գեղանկարչությանը» (1919-1922 թվականներին՝ «Վալորի պլաստիչի» խմբավորման անդամ)։ Նկարել է հիմնականում նատյուրմորտներ։ 1920-ական թթ․ կեսերին կերպարային կառուցվածքի մաքրախնդրությունը, իրերի երկրաչափական վերացականությունը («Մետաֆիզիկական նատյուրմորտ»,1918, Էրմիտաժ, Լենինգրադ) Մորանդիի արվեստում վերափոխվել են քնարականության, առարկայական աշխարհի զուգորդված ընկալման («Նատյուրմորտ», 1944)։ Մորանդիի գեղանկարչությանը բնորոշ է բանաստեղծական-հայեցողական տրամադրությունը, իրականության և նկարչի իդեալի յուրատիպ զուգորդումը։ Ստեղծել է նաև բնանկարներ, աշխատել օֆորտի տեխնիկայով։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Մորանդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 47