«Ալեքսանդր I»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ միապետ | անուն = Ալեքսանդր I | տիտղոս = Կայսր | պատկեր = 200px | կալանք = | իշ...»: |
(Տարբերություն չկա)
|
22:24, 26 Մայիսի 2014-ի տարբերակ
19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր: Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանաացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմնացի էր: Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801): Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855):
Ալեքսանդր I | |
---|---|
Կայսր | |
Իշխանություն | Մարտի 24, 1801– Դեկտեմբերի 1, 1825 |
Թագադրում | Սեպտեմբերի 15 1801 |
Լրիվ անուն | Ալեքսանդր Պավլովիչ Ռոմանով |
Ռուսերեն | Александр I Павлович |
Զինվորական կոչում | Ֆելդմարշալ և գեներալ-ֆելդմարշալ |
Ծնվել է՝ | 1777 դեկտեմբերի 23 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է՝ | 1 դեկտեմբերի 1825բնական մահով | (տարիքը 47)
Վախճանի վայր | Տագանռոգ, Ռուսական կայսրություն |
Թաղվել է՝ | Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ |
Պողոս-Պետրոս տաճար[1] | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Ազգություն | Ռուս |
Հաջորդող | Նիկոլայ I |
Ուղեկից | Ելիզավետա Ալեքսեևնա |
Տոհմ | Ռոմանովներ |
միապետ | |
Հայր | Պավել I |
Մայր | Սոֆիա Վյուտենբուրգցի |
Երեխաներ | Grand Duchess Maria Alexandrovna of Russia?[1][2], Nikolai Lukash?[2], Մեծ դքսուհի Ելիզավետա Ալեքսանդրովնա[2], Zenaida Narishkin?[2], Sofya Naryshkina?[2], Emmanuil Naryshkin?[2], Mariya Parizhskaya?[2], Wilhelmine Alexandrine Pauline Alexandrov?[2], Gustaw Ehrenberg?[2], Maria (?)?[2] և Nikolay Isakov?[2] |
Հավատք | ուղղափառություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը: Մասնավորապես Ալեքսանդր I կայսեր օրոք Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավոում և արևմուտքում: Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ 1804 թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը: Այն ավարտվում է 1813 թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով: Հոկտեմբերի 12-ին նախկին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի վրա՝ բացի Երևանի ու Նախիջևանի խանություններից:
1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուաստանին: Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով: Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան: Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը:
1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով: Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում Շվեդիային, և 1809 թվականին նրանից խլում Ֆինլանդիայի իշխանությունը: Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության: Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ: 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես Ֆինլանդիայի մեծ իշխան:
1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը: Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը Եգիպտոս, որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել Հնդկաստան: Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի հայրենական պատերազմը: Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին: 1812 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7) տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը: Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր: Ռուսական զորքերը Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին: Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը Եվրոպայում: Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը՝ Լեհաստանը: Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր (1815–1825):
- ↑ 1,0 1,1 Г. Александр I (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 469—480.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154