Սոֆյա Սայադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Ռոբերտի Սայադյան (հունիսի 28, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, սոպրանո։
Սոֆյա Սայադյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Սոֆյա Ռոբերտի Սայադյան |
Ծնվել է | 1981 հունիսի 28 Հայաստան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի, սոպրանո |
Երգչաձայն | սոպրանո |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Sofya Sayadyan Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
- 1988 -1998 թվականներին սովորել է Մխիթար Սեբաստացի կրթական համալիրում
- 1991-1998 թվականներին՝ Էմմա Ծատուրյանի անվան երաժշտական դպրոցում (Կարինե Ջալալբեկյանի դասարան)
- 2000 -2005 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Նելլի Փիրումյանի դասարան)
- 2008 -2010 թվականներին՝ կոնսերվատորիայի մագիստրատուրայում
- 2005 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի մեներգչուհի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի
- 2014 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստ
Համերգներով հանդես է եկել մի շարք երգահանների և նվագախմբերի հետ։
Համերգներով հանդես է եկել հայաստանյան և արտասահմանյան տարբեր բեմերում՝ Լեհաստան (Կատովիցե, Կրակով), Գերմանիա (Համբուրգ, Հանովեր, Ռենսբուրգ, Դրեզդեն, Լյուբեկ), Ռուսաստան (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ), Թուրքիա (Ստամբուլ), ԱՄՆ, Ֆրանսիա։
Մրցանակներ խմբագրել
- 2004 թվականին Պրոֆեսոր Թամար Շահնազարյանի անվան մենակատարների մրցույթի 3-րդ մրցանակի դափնեկիր
- 2006 թվականին Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակի դափնեկիր
- 2007 - 2008 թվականներին Հայաստանի նախագահի հովանու ներքո կազմակերպված մրցանակաբաշության եզրափակիչ փուլի վկայագիր
- 2008 թվականին Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի 2-րդ մրցանակի դափնեկիր
- 2010 թվականին Զարուհի Դոլուխանյանի անվան միջազգային մրցույթ, Կալինինգրադ, «Ժողովրդի համակրանք» մրցանակ
Երգացանկ խմբագրել
- Մոցարտ «Ռեքվիեմ» (սոպրանո, սոլո)
- Ջոակինո Ռոսսինի, Սևիլյան սափրիչ (Ռոզինա)
- Ջոակինո Ռոսսինի, Մոխրոտը (Կլորինդա)
- Ջոակինո Ռոսսինի, Stabat Mater (սոպրանո սոլո)
- Ջուզեպպե Վերդի, «Ռիգոլետտո» (Ջիլդա)
- Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա» (Վիոլետտա)
- Ջակոմո Պուչչինի, «Քույր Անժելիկա» (Ջենեվեվա)
- Ջակոմո Պուչչինի, Ջիանի Սկիկի (Լաուրետտա)
- Ջակոմո Պուչչինի, «Ծիծեռնակ» (Լիզետ)
- Ջակոմո Պուչչինի, «Բոհեմ» (Մյուզետտա)
- Կառլ Օրֆ, Կարմինա Բուրանա (սոպրանո սոլո)
- Գաետանո Դոնիցետտի, «Սիրո ըմպելիք» (Ադինա)
- Գաետանո Դոնիցետտի, Լյուչիա դի Լամերմուր (Լյուչիա)
- Ժորժ Բիզե, «Կարմեն» (Ֆրասկիտա)
- Արմեն Տիգրանյան, «Անուշ» (Անուշ)
- Տիգրան Չուխաջյան, «Արշակ Բ» (Օլիմպիա)
- Սերժ Ավետիքյանի բեմականացմամբ «Անուշ», Հայաստան, Ֆրանսիա, 2013[1]
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Սոֆյա Սայադյան Արխիվացված 2021-12-18 Wayback Machine