Զարուհի Դոլուխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դոլուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարուհի Աղասու Դոլուխանյան (օրիորդական ազգանունը՝ Մակարյան, մարտի 15, 1918[1][2][3], Մոսկվա, Ռուսաստան[2][3] - դեկտեմբերի 4, 2007[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), վոկալ կատարողական արվեստի վարպետ, ՀԽՍՀ (1955), ՌՍՖՍՀ (1956), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1966), պրոֆեսոր։
Զարուհի Դոլուխանյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | ռուս.՝ Заруи Агасьевна Макарян |
Ծնվել է | մարտի 15, 1918[1][2][3] Մոսկվա, Ռուսաստան[2][3] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2007[1] (89 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[2][3] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[2], Մոսկվայի ֆիլհարմոնիա[2] և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա[2] |
Անդամակցություն | Ռուսաստանի թատերական գործիչների միություն |
Ամուսին | Ալեքսանդր Դոլուխանյան և Իգոր Յադրով |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1933 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։
1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ 1949 թվականին Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։
Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։ Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Արամ Խաչատրյան, Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, ԳԴՀ-ում, Լեհաստանում և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական (1951 թվական), լենինյան (1966 թվական) մրցանակների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 353.
- ↑ https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարուհի Դոլուխանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 431)։ |