Սոֆիա Կիաննի (անգլ.՝ Sophia Kianni, դեկտեմբերի 13, 2001(2001-12-13)), ամերիկացի կլիմայական ակտիվիստ, որը մասնագիտանում է լրատվամիջոցների և ռազմավարության ոլորտում։ Հանդիսանում է «Կլիմայական կարդինալներ» միջազգային երիտասարդական կազմակերպության կողմից շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն, որն աշխատում է կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի քան 100 լեզուներով թարգմանելու վրա։ Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդատվական խմբի ամենաերիտասարդ անդամ՝ ներկայացնում է Միացյալ Նահանգները։ Նաև աշխատում է որպես «Ուրբաթները հանուն ապագայի» ուսանողների միջազգային հասարակական շարժման ազգային ռազմավար, «Ապստամբություն ոչնչացման դեմ» բնապահպանական շարժման միջազգային խոսնակ ու «Սա զրո ժամն է» ազգային գործընկերության համակարգող։

Սոֆյա Կիաննի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 2001(2001-12-13) (21 տարեկան)
ԿրթությունԹոմաս Ջեֆերսոնի գիտության և տեխնոլոգիայի ավագ դպրոց և Ինդիանայի համալսարան
Մասնագիտությունբնապահպան, գրող, մանկական դերասան և Կլիմայական ակտիվիստ
 Sophia Kianni Վիքիպահեստում

Ակտիվիզմ Խմբագրել

 
Կիաննին ելույթ է ունենում «Սև ուրբաթ» կլիմայական գործադուլի ժամանակ, 2019 թվական

Կիանին հետաքրքրվել է կլիմայական ակտիվությամբ Թեհրանում միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին, երբ մի գիշեր աստղերը մթագնել էին ծխից, իսկ դա «ազդանշան էր այն բանի, որ մեր աշխարհը սարսափելի արագությամբ է տաքանում»[1]։ Հետագայում միացել է Գրետա Թունբերգի «Ուրբաթները հանուն ապագայի» խմբին և դասերից բացակայել՝ օժանդակելու կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողություններին[1]։ Օգնել է կազմակերպել 2019 թվականի «Սև ուրբաթ» կլիմայական դասադուլը[2]։ Մինչև 2019 թվականը «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման ազգային ռազմավարն էր ու «Զրո ժամ» բնապահպանական շահերի պաշտպանության խմբի ազգային գործընկերության համակարգողը[3][2]։

 
Ջեյն Ֆոնդան (ձախից) և Կիաննին (աջից) Կապիտոլիումի շենքի դիմաց անցկացվող Fire Drill Fridays DC միջոցառմանը:

2019 թվականի նոյեմբերին Կիաննին բացակայել է դպրոցից ու միացել «Ապստամբություն ոչնչացման դեմ» շարժման բողոքողների խմբին, որոնք մտադիր էին մեկ շաբաթյա հացադուլ և նստացույց կազմակերպել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վաշինգտոնյան գրասենյակի մոտ՝ նրանից պահանջելով տեսախցիկների ներկայությամբ իրենց հետ մեկ ժամ զրուցել կլիմայական փոփոխության մասին[4]։ Մասնակիցները մոտավորապես մեկ տասնյակից ավելի էին․ 17 տարեկան Կիաննին ամենաերիտասարդն էր և երկու կանանցից մեկը[5][6]։ Նա մասնակցել է միայն նստացույցի առաջին օրվան, բայց հանդես է եկել պատրաստի ելույթով և մամուլին հարցազրույցներ տվել, ինչպես նաև հացադուլը շարունակել հեռակա կարգով[5][7]։ Բողոքի ցույցին իր մասնակցության մասին գրել է ամերիկյան «Teen Vogue» ամսագրում[1]։ 2020 թվականի փետրվարին նշանակվել է «Ապստամբություն ոչնչացման դեմ» շարժման խոսնակ[8][9]։

2020 թվականի գարնանը Կիանիի ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվել է դպրոցների փակման և COVID-19 համավարակի պարտադրած սոցիալական հեռավորության պահպանման պահանջների պատճառով, իսկ նրա պլանավորված վճարովի դասախոսությունները Սթենֆորդի, Փրինսթոնի և Դյուկի համալսարաններում հետաձգվել են[10][11]։ Կիաննին կարողացել է հեռակա կերպով շարունակել իր ակտիվությունը Միչիգանի տեխնոլոգիական համալսարանում ունեցած ելույթով[12]։ Բացի այդ, Կիաննին որոշել է արագացնել նախագծված «Կլիմայական կարդինալներ» կայքի ստեղծումը, որը կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը թարգմանելու էր տարբեր լեզուներով[10]։

2020 թվականի հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը Կիաննիին նշանակել է կլիմայի փոփոխության վերաբերյալ իր երիտասարդական խորհրդատվական խմբում, որը յոթ երիտասարդ ակտիվիստներից բաղկացած խումբ է և նրան խորհուրդ է տալու կլիմայի ճգնաժամի դեմ պայքարի գործողությունների մասին[13][14]։ Կիաննին խմբում ամենաերիտասարդն էր․ մյուս մասնակիցները 18-28 տարեկան էին[15]։ Նա միակն էր, որը ներկայացնում էր Միացյալ Նահանգները, ինչպես նաև Միջին Արևելքն ու Իրանը[16][17]։

2020 թվականի դեկտեմբերին «Vice» ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի տարվա 20 մարդկանցից մեկը՝ որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության երիտասարդական խորհրդատվական խմբի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ և «Կլիմայական կարդինալների» հիմնադիր[18][19][16]։

Կլիմայական կարդինալներ Խմբագրել

«Կլիմայական կարդինալները» միջազգային երիտասարդական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Կիաննիի կողմից 2020 թվականին և առաջարկում է տեղեկատվություն կլիմայի փոփոխության մասին յուրաքանչյուր լեզվով։ Այն անվանակոչվել է հյուսիսային կարդինալի՝ Վիրջինիա նահանգի խորհրդանիշ թռչնի պատվին, որը փոխաբերաբար խորհրդանշում է աշխարհով մեկ թռչող տեղեկատվությունը[20][10]։ Կիաննիին ոգեշնչել են այն տարիները, որոնք նա անցկացրել է իրանցի հարազատների համար անգլերեն լեզվով կլիմայի փոփոխության մասին հոդվածները պարսկերեն թարգմանելու համար, քանի որ իրանական լրատվամիջոցները համարյա չէին լուսաբանում այդ թեման[10]։ Նա ասում է, որ ինքը նկատել է, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվական բովանդակությունը կա՛մ միայն անգլերեն, կա՛մ լավագույն դեպքում չինարեն և իսպաներեն է, ինչը դրանք անհասանելի էր դարձնում այլ լեզուներով խոսողների համար[20]։

«Կլիմայական կարդինալները» բացվել է 2020 թվականի մայիսին և առաջին օրը գրանցել թարգմանիչներ դառնալ ցանկացող 1100 կամավորներ[21]։ Նրանք նաև համագործակցել են ավելի քան 10 միլիոն հետևորդ ունեցող իրանալեզու Ռադիո Ջավանի հետ՝ իրանցիների շրջանում գրաֆիկա և թարգմանություններ տարածելու նպատակով[20][22]։ «Կլիմայական կարդինալները» հովանավորվում են Միջազգային ուսանողական բնապահպանական կոալիցիայի կողմից, որը թույլ է տալիս դրա թարգմանություններին մասնակցած ուսանողներին իրենց աշխատանքի համար վաստակել համայնքային ծառայության ժամեր[20]։ Մինչև 2020 թվականի օգոստոսը խումբն ուներ ավելի քան 5,000 կամավոր, որոնց միջին տարիքը կազմում էր 16[23]։ Մինչև 2020 թվականի դեկտեմբերը կամավորների թիվն 8,000 էր ու այն համագործակցում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Թարգմանիչներ առանց սահմանների» կազմակերպության հետ[16]։

Լրագրություն Խմբագրել

2019 թվականին «Teen Vogue» ամսագրում հոդված է գրել Փելոսիի գրասենյակի մոտ կազմակերպված հացադուլի մասին[1]։ 2020 թվականին երկու հոդված է գրել կորոնավիրուսի ազդեցության մասին․ մեկը «Cosmopolitan» ամսագրի Մերձավոր Արևելքի հրատարակության համար իր մեծ ընտանիքի՝ Նովրուզի տոնակատարության վրա դրա ունեցած ազդեցության մասին[24], իսկ մյուսը՝ «Refinery29» կայքի համար՝ որպես կլիմայական ակտիվիստ իր ամենօրյա գործունեության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին, որը լայնորեն շրջանառվել է[25]։ Հոդված է գրել նաև «MTV News»-ի համար Երկրի օրվա 50-ամյակի առթիվ, որն օգնել էր համակարգել[26]։

Անձնական կյանք Խմբագրել

Կիաննին ապրում է իր մոր, հայրիկի, կրտսեր քրոջ և երկու ընտանի թռչունների հետ Հյուսիսային Վիրջինիայի ՄքԼեյն համայնքում[3][11]։ Նա սովորել է Հենրի Ուադսվորթ Լոնգֆելոյի Միջին դպրոցում, որտեղ նրա թիմը հաղթել է նահանգային գիտությունների օլիմպիադայում[27], ինչպես նաև Թոմաս Ջեֆերսոնի գիտության և տեխնոլոգիայի ավագ դպրոցում[10][28]։

Կիաննին լայն ուշադրության է արժանացել լրատվամիջոցների կողմից որպես COVID-19 համավարակի հետ կապված սոցիալական հեռավորությանը միտված միջոցառումներին արձագանքելու դեռահասի օրինակ․ CNN-ը, Թայմ շաբաթաթերթը և Վաշինգտոն Փոստ օրաթերթը գրել են այն մասին, թե ինչպես նա և իր ընկերները տեղափոխել են իրենց անձնական փոխգործակցությունը և նույնիսկ իրենց ֆիզիկապես չեղյալ հայտարարված ավարտական երեկոն Zoom վիդեո զրույցների հարթակ ու ՏիկՏոկ վիդեոներ[3][11][29][30]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kianni Sophia (December 11, 2019)։ «Why I Went on Hunger Strike at Nancy Pelosi's Office»։ Teen Vogue (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից April 22, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  2. 2,0 2,1 Nayak Anika (December 20, 2019)։ «Best Sustainable Gift Ideas for Your Environmentally-Conscious Friends»։ Teen Vogue (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 28, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  3. 3,0 3,1 3,2 Andrews Travis M. (March 30, 2020)։ «We're all video chatting now. But some of us hate it.»։ Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից April 26, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  4. Will K. Sophie (November 21, 2019)։ «Extinction Rebellion aims to turn up political heat with hunger strikes» (անգլերեն)։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  5. 5,0 5,1 Felton Lena (November 18, 2019)։ «Meet the 17-year-old climate activist who skipped school to hunger strike at the Capitol»։ The Lily։ Արխիվացված է օրիգինալից April 18, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  6. Holden Emily (November 18, 2019)։ «Hunger strikers target Pelosi in push for Democrats to take action on climate crisis»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից April 20, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  7. «No Food No Future: Hunger Strike for Climate Action»։ The Years Project (անգլերեն)։ March 2, 2020։ Արխիվացված է օրիգինալից April 16, 2021-ին։ Վերցված է April 22, 2020։ «Sophia went for days without food» 
  8. Mosher Eve (February 10, 2020)։ «Extinction Rebellion Congratulates Oscar Winner and Collaborator Joaquin Phoenix»։ Extinction Rebellion NYC։ Արխիվացված է օրիգինալից July 1, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  9. Monllos Kristina (March 18, 2020)։ «How Extinction Rebellion is using social media and marketing to grow a movement»։ Digiday։ Արխիվացված է օրիգինալից March 31, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Natanson Hannah (April 10, 2020)։ «Their schools and streets empty, teen climate activists find new ways to strike»։ Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից June 21, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  11. 11,0 11,1 11,2 Malinsky Gili (April 1, 2020)։ «Less Taco Bell, more investing: How a high school senior is learning about money while at home» (անգլերեն)։ Acorns։ Արխիվացված է օրիգինալից April 6, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  12. Christensen Kelley (March 19, 2020)։ «Michigan Tech virtual World Water Day»։ The Mining Gazette։ Արխիվացված է օրիգինալից April 16, 2021-ին։ Վերցված է April 21, 2020 
  13. Blazhevska Vesna (July 27, 2020)։ «Young leaders tapped to invigorate UN’s climate action plans, hold leaders to account»։ United Nations Sustainable Development։ Արխիվացված է օրիգինալից August 10, 2020-ին։ Վերցված է 6 August 2020 
  14. Lavietes Matthew (28 July 2020)։ «'Bold leadership': Seven young climate activists to have a say in UN»։ The Sydney Morning Herald (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 30, 2020-ին։ Վերցված է 6 August 2020 
  15. Hobbs Joe (3 August 2020)։ «First Person: Turning ‘apathetic people into climate activists’; a young person’s view»։ UN News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից August 5, 2020-ին։ Վերցված է 6 August 2020 
  16. 16,0 16,1 16,2 Ferdowsi Samir (December 18, 2020)։ «The Activist Translating Climate Crisis Information Across the Globe»։ www.vice.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2020-ին։ Վերցված է 23 December 2020 
  17. Gibson Francesca (Sep 28, 2020)։ «Meet Sophia Kianni, the Irani-American climate activist who is trying to change the world»։ Cosmopolitan Middle East։ Արխիվացված է օրիգինալից October 2, 2020-ին։ Վերցված է 23 December 2020 
  18. Ferreira Becky (December 4, 2020)։ «Motherboard Presents: Humans 2020»։ Vice (magazine) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 7, 2020-ին։ Վերցված է 23 December 2020 
  19. «Humans2020»։ Vice (magazine) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2020-ին։ Վերցված է 23 December 2020 
  20. 20,0 20,1 20,2 20,3 Kart Jeff (May 12, 2020)։ «Youth Activist Uses Quarantine To Start Nonprofit That Translates Climate Change Information From English To Other Languages»։ Forbes (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից May 18, 2020-ին։ Վերցված է May 19, 2020 
  21. Kart Jeff (May 26, 2020)։ «Climate Cardinals Website Enlists Students To Translate Climate Change Information, Earn Community Service Hours»։ Forbes (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից May 28, 2020-ին։ Վերցված է May 31, 2020 
  22. Iannaccone Stefano (August 5, 2020)։ «La storia di Sophia Kianni, la nuova Greta dei due Continenti»։ Impakter.it (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2020-ին։ Վերցված է 6 August 2020 
  23. Loiero Alessandra (August 3, 2020)։ «La consapevolezza di Sophia Kianni: i giovani attivisti e l’aiuto all’ONU sul clima»։ La Voce di New York (it-IT)։ Վերցված է August 6, 2020 
  24. Kianni Sophia (March 29, 2020)։ «How coronavirus has affected my celebration of Nowruz»։ Cosmopolitan Middle East (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից March 31, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  25. Kianni Sophia (April 22, 2020)։ «What It's Really Like To Be A Climate Change Activist In Quarantine»։ Refinery29 (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից April 25, 2020-ին։ Վերցված է April 22, 2020  Also available as Kianni Sophia (April 22, 2020)։ «What It's Really Like To Be A Climate Change Activist In Quarantine»։ Yahoo News։ Արխիվացված է օրիգինալից April 24, 2020-ին։ Վերցված է April 22, 2020  and Kianni Sophia (April 22, 2020)։ «What It's Really Like To Be A Climate Change Activist During Coronavirus»։ MSN։ Արխիվացված է օրիգինալից July 3, 2020-ին։ Վերցված է May 5, 2020 
  26. Kianni Sophia (April 30, 2020)։ «Earth Day Has Passed. Now What?»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից May 6, 2020-ին։ Վերցված է May 5, 2020 
  27. «Longfellow Science Olympiad team tops in Virginia»։ InsideNoVa (անգլերեն)։ April 22, 2016։ Վերցված է April 21, 2020 
  28. «Two Hundred Thirty-Seven Students Named 2020 National Merit Semifinalists»։ Fairfax County Public Schools։ September 17, 2019։ Արխիվացված է օրիգինալից March 9, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  29. Willingham AJ (April 19, 2020)։ «Stuck at home, families find a new way to bond: creating TikTok videos»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից April 20, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 
  30. McCluskey Megan (March 19, 2020)։ «How High Schoolers Are Planning Online Prom Parties Amid Coronavirus»։ Time։ Արխիվացված է օրիգինալից April 18, 2020-ին։ Վերցված է April 21, 2020 

Արտաքին հղումներ Խմբագրել