Ավարտական երեկո
Ավարտական երեկո (նույնպես ավարտական հանդես), արարողություն, որը կապված է ուսումնական հաստատության ավարտման հետ։ Ավարտական երեկոները սովորաբար անցկացնում են դպրոցներում, քոլեջներում, ավագ ուսումնական հաստատություններում։ Արարողությունը հաճախ բաժանվում է երկու մասի՝ պաշտոնական և հանդիսավոր։ Պաշտոնական մասի ժամանակ շրջանավարտներին հանձնում են ատեստատներ և դիպլոմներ։ Հանդիսավոր մասը կապված է կոնկրետ հաստատության տարբեր ավանդույթների հետ, դրա հիմքում հաճախ զվարճալի ծրագիր է ընկած։
Ավարտական երեկո Prom | |
---|---|
![]() | |
Ենթադաս | Պարահանդես |
Ավանդույթներ | ատեստատների և դիպլոմների հանձնում |
Ավարտական երեկոներ ԱՄՆ-ումԽմբագրել
ԱՄՆ-ում ավարտական երեկոյի ամսաթիվը նշվում է դպրոցական օրացույցներում որպես degree day։ Այն կապված է դպրոցական կրթության նոր մակարդակի անցնելու հետ։
Եվս մի անվանում․ prom (կրճատ ձև՝ promenade ՝ զբոսնել)[1], օգտագործվում է ավելի հաճախ խոսակցականի և զանգվածային մշակույթի մեջ[2]։
Նմանատիպ արարողությունները անցկացվում են ավագ ուսումնական հաստատություններում այն ժամանակ, երբ ուսանողները գիտական աստիճան են ստանում (բակալավր, մագիստրոս)։ Ամերիկյան քոլեջների ամենահայտնի ավանդույթներից մեկը՝ ակադեմիական գլխարկները օդը նետելն է։
ՎիճաբանություններԽմբագրել
Ամբողջ պատմության ընթացքում ավարտական երեկոները եղել են շատ վիճաբանությունների աղբյուր, որոնց մեծամասնությունը կապված է ԼԳԲՏ ուսանողների հետ։
- 2002 թվականին հոմոսեքսուալիստ դեռահաս Մարկ Հոլին արգելել են հրավիրել իր կավալերին պարերի իրենց միջնակարգ դպրոցում; Հոլը դատի է տվել դպրոցական խորհուրդը և հաղթել[3]։
- 2009 թվականին Թայլեր Ֆրոստը հեռացվել է իր ընկերուհու ավարտական երեկոյից, որովհետև նրա քրիստոնեական ավագ դպրոցը արգելել է պարերը[4]։ Թեև Ֆրոստի դպրոցի տնօրենը թուղթ է ստորագրել, որի համաձայն Ֆրոստին թույլատրվում է ներկա լինել այդ ավարտական երեկոյին, նա ասել է, որ Ֆրոստը հեռացվելու է, եթե նա մասնակցի դրան։ Սակայն Ֆրոստը դա արել է։
- 2010 թվականին Իտավամբա շրջանի դպրոցում ավագ դասարանների լսեբուհի ուսանողուհի Քոնսթանս ՄաքՄիլենը խնդրել է իր ընկերուհուն իր հետ գնալ ավարտական երեկո այն դպրոցում, որտեղ նրանք երկուսն էլ սովորում էին։ Տնօրենը մերժել է նրանց և արգելել սմոքինգ հագնել։ Երբ ՄաքՄիլենը վիճարկել է դպրոցի քաղաքականությունը, ավարտական երեկոն չեղյալ է համարվել[5], ինչը բերել է դրան, որ ՄաքՄիլենը բողոք է ներկայացրել դատարան դպրոցի վրա։ Դատարանի որոշումից հետո, որը ստիպել է, որ դպրոցը անցկացնի ավարտական երեկոն, տեղի ծնողները կազմակերպել են մի այլ գաղտնի հանդես, թողնելով Քոնսթանսին, նրա ընկերուհուն և ևս 5 այլ դպրոցականներին մենակ պաշտոնական դպրոցական հանդեսին[6]։
- 2014 թվականին ուսանող Քեթի Բիալիին, Օնտարիո նահանգի Սենթ Քաթարինս քաղաքի Սուրբ Խաչի կաթոլիկական միջնակարգ դպրոցից՝ Էլերս-Դանլոսի սինդրոմով, արգելել են մասնակցել ավարտական երեկոյին, որովհետև նրա գնահատականները այդքան բարձր չէին, ինչքան պահանջվում էր, և նա չի կարողացել ավարտել դպրոցը[7]։ Նրա վիճակը չէր թույլատրում կատարել դպրոցական աշխատանքը, և նա հարցրել է տնօրենին, կարող է նա որպես հյուր գնալ երեկոյին, սակայն տնօրենը մերժել է այդ տարբերակը։ Այն պատահարը հասցրել է դրան, որ հասարակությունը աջակցել է Բիալիին սոցիալական ցանցերում։
Զանգվածային մշակույթի մեջԽմբագրել
Վավերագրական ֆիլմերումԽմբագրել
Տարեթիվ | Անվանում |
---|---|
2006 | Աշխարհի լավագույն ավարտական երեկոն |
2008 | Ամերիկացի դեռահաս |
2009 | Ավարտական երեկո Միսիսիպիյում |
Երաժշտության մեջԽմբագրել
Տարեթիվ | Երգ | Արտիստ |
---|---|---|
1958 | "A Date With Jerry" | Ուանդա Ջեքսոնշն |
1990 | "Promnight in Pigtown" | Ջոն Գորկա |
2000 | "Teenage Dirtbag" | Wheatus |
2008 | "A Night to Remember" | High School Musical 3: Senior Year |
2009 | "Plain Jane" | Բ․ Ջ․ Թոմաս |
"You Belong with Me" | Թեյլոր Սվիֆթ | |
2014 | "Break the Rules" | Charli XCX |
2015 | "Marvin Gaye (երգ)" | Չարլի Փութ և Մեգան Թրեյնոր |
2017 | "Moving On" | Մարշմելլո |
2018 | "Back to You" | Սելենա Գոմես |
"Pressure" | Muse | |
"The Rapture Ball" | Poppy |
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Jonathan Zimmerman։ «The prom: An American relic» (en-US)։ chicagotribune.com։ Վերցված է 2019-05-07
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Prom — Статья в англоязычной Википедии.
- ↑ «CBC News – Gay teen wins fight over Catholic prom»։ Cbc.ca։ 2002-05-22։ Վերցված է 2010-03-29
- ↑ «Teen suspended for going to girlfriend's prom»։ NBC News։ 2009-05-11։ Վերցված է 2010-03-29
- ↑ Joyner Chris (2010-03-22)։ «Lesbian gets day in court over nixed prom»։ Usatoday.Com։ Վերցված է 2010-03-29
- ↑ «McMillen: I Was Sent to Fake Prom»։ Advocate.Com։ 2010-04-05։ Վերցված է 2010-04-06
- ↑ Pom Cindy։ «‘It wasn’t fair’: Why an Ontario school isn’t letting a sick girl go to prom»։ Global News