Սուրբ Փրկիչ եկեղեցի (Քորա)

մզկիթ

Քարիյե մզկիթ, նախկինում՝ Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցի (հուն․՝ Ἐκκλησία τοῦ Ἁγίου Σωτῆρος ἐν τῇ Χώρᾳ; թուրքերեն՝ Kariye Müzesi, Kariye Camii, Kariye Kilisesi), միջնադարյան հունական ուղղափառ եկեղեցի[2], որն այսօր գործում է Ստամբուլի Էդիրնեքափը թաղամասում՝ իբրև մզկիթ։ Թաղամասը գտնվում է Ֆաթիհ շրջանի արևմտյան մասում։ Խորայի եկեղեցին կառուցված է բյուզանդական ճարտարապետական ոճով։ 16-րդ դարում՝ օսմանյան շրջանում, քրիստոնեական եկեղեցին վերածվել է մզկիթի։ 1945 թվականին այն դարձել է թանգարան, իսկ 2020 թվականին կրկին վերածվել է մզկիթի[3][4]։ Եկեղեցու պատերը ներսից ծածկված են բյուզանդական շրջանի քրիստոնեական ամենահին և լավ պահպանված խճանկարներով և ֆրեսկոներով։ Դրանք հայտնաբերվել և վերականգնվել են այն բանից հետո, երբ շինությունը աշխարհիկացվել է և վերածվել թանգարանի։

Սուրբ Փրկիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, մզկիթ, թանգարան և մզկիթ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՖաթիհ
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն[1]
ՆվիրվածՀիսուս
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Kariye Mosque Վիքիպահեստում
Խորայի եկեղեցին մոտավորապես 1900 թվականին
Խորայի եկեղեցին 1903 թվականին, Բրուկլինի թանգարանի արխիվ, Վ. Հ. Գուդյըրի հավաքածուից

Անվանում խմբագրել

Չորրորդ դարի վանքը, որն իր մեջ էր ներառում այս եկեղեցին, գտնվում էր Կոստանդնուպոլիս քաղաքից դուրս։ Հունարենից բառացի թարգմանությամբ եկեղեցու ամբողջական անունն է «քաղաքից դուրս Սուրբ Փրկչի եկեղեցի» (հուն.՝ ἡ Ἐκκλησία τοῦ Ἁγίου Σωτῆρος ἐν τῇ Χώρᾳhē Ekklēsia tou Hagiou Sōtēros en tēi Chōrāi): Այսպիսով՝ հաճախ այն սխալմամբ կոչում են Սուրբ Փրկիչ։ Հունական անվան վերջին հատվածը՝ Խորա, նախապես վերաբերել է եկեղեցու տեղադրությանը՝ Կ.Պոլսի պատերից դուրս, որն էլ ժամանակի ընթացքում դարձել է եկեղեցու կրճատ անվանումը։ Անունը պետք է որ խորհրդանշական իմաստ ունենա, քանի որ նարտեքսի վրա եղած խճանկարները նկարագրում են Քրիստոսին՝ իբրև Ապրողների երկիր (ἡ Χώρα τῶν ζώντων, hē Chōra tōn zōntōn), և Մարիամին՝ Հիսուսի մորը՝ իբրև Անկրելիի կրող (ἡ Χώρα τοῦ Ἀχωρήτου, hē Chōra tou Achōrētou):

Պատմություն խմբագրել

Խորայի եկեղեցու ինտերիերի և նախագծի ուրվագծային քարտեզ
 
Խորայի եկեղեցին հետևից

Առաջին շրջան (4-րդ դար) խմբագրել

Խորայի եկեղեցին սկզբնապես եղել է կառուցված Կ.Պոլսի պարիսպներից դուրս (կանգնեցված Կոստանդին Մեծի կողմից)՝ Ոսկեղջյուրի հարավում գտնվող վանական համալիրի մի մասը։ Երբ Թեոդոսիոս II-ը 413-414 թվականներին հսկայական պարիսպներ է կառուցել, եկեղեցին ընդգրկվել է քաղաքի պաշտպանական շրջանակի մեջ, սակայն պահպանել է Խորա անունը։

Երկրորդ շրջան (11-րդ դար) խմբագրել

Ներկայիս շինության հիմնական նյութը թվագրվում է 1077-1081 թվականներով, երբ Մարիա Դուկինան՝ Ալեքսիոս I Կոմնենոս կայսեր խորթ մայրը [1], վերակառուցել է Խորայի եկեղեցին խաչաձև հիմքով, որը այդ ժամանակի ճարտարապետական հայտնի ոճ էր։ 12-րդ դարի սկզբին եկեղեցին մասնակի փլուզվել է հավանաբար երկրաշարժի պատճառով։

Երրորդ շրջան՝ նոր զարդարանքներ (14-րդ դար) խմբագրել

Եկեղեցին վերակառուցվել է Իսահակ Կոմնենոսի՝ Ալեքսիոսի երրորդ որդու կողմից։ Սակայն միայն կառուցման այս երրորդ շրջանից հետո էր, որ եկեղեցին իր ներկայիս տեսքով ավարտին է հասցվել։ Բյուզանդական հզոր պետական գործիչ Թեոդոր Մետոխիտեսը եկեղեցին պատել է խճանկարներով և ֆրեսկոներով։ Այս տպավորիչ զարդարանքները արվել են 1315-1321 թվականների ընթացքում։ Խճանկարները բյուզանդական արվեստի լավագույն օրինակներից են։ Հայտնի չէ, թե ովքեր են եղել նկարիչները։ 1328 թվականին Թեոդորը արտաքսվել է բռնազավթիչ Անդրոնիկոս III Պալեոլոգոսի կողմից։ Սակայն երկու տարի անց նրան թույլատրվել է վերադառնալ քաղաք։ Նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Խորայի եկեղեցում՝ իբրև վանական։

Կոստանդնուպոլսի անկումից առաջ խմբագրել

13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին վանքում է բնակվել գիտնական Մաքսիմուս Պլանուդեսի։ Նա պատասխանատու էր Պտղոմեոսի «Աշխարհագրության» վերականգնման և այն Բյուզանդիային, ի վերջո նաև Վերածննդի շրջանի Իտալիային ներկայացնելու համար։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ քաղաքի պաշտպան համարվող Թեոտոկոս Օդիգետրիայի սրբապատկերը բերվել է Խորա՝ օսմանյան հարձակումների դեմ քաղաքի պաշտպաններին աջակցելու նպատակով[5]։

Քարիյե մզկիթ (մոտ 1500–1945) խմբագրել

Օսմանյան կայսրության կողմից քաղաքի գրավումից շուրջ 50 տարի անց Աթիք Ալի փաշան՝ սուլթան Բայազեդ II-ի մեծ վեզիրը, հրամայել է Խորայի եկեղեցին վերածել մզկիթի՝ Քարյե մզկիթ։ Քարիյե բառը ծագում է հունական Խորա անունից[6]։ Այն պատճառով, որ իսլամում արգելված են սրբապատկերները, խճանկարները և ֆրեսկոները ծածկվել են սվաղի շերտով։ Վերջինս և տարածաշրջանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը վնաս են հասցրել արվեստի այս գործին։

Թանգարան (1945–2020) խմբագրել

1945 թվականին թուրքական կառավարությունը շինությունը վերածել է թանգարանի[7]։ 1948 թվականին Ամերիկայի բյուզանդական ինստիստուտի և բյուզանդագիտության Դամբարթոն Օուքս կենտրոնի ամերիկացի ներկայացուցիչներ Թոմաս Ուիթմորը և Փոլ Անդերվուդը հովանավորել են եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Այդ օրից ի վեր շինությունը չի ծառայել իբրև մզկիթ։ 1958 թվականին այն բացվել է հանրության համար՝ իբրև Քարիյե թանգարան։

Վերածում մզկիթի (2020–) խմբագրել

2005 թվականին Պտամական նմուշների և շրջակա միջավայրի սպասարկում և Մշտական հիմնադրամների ասոցիացիան դատական հայց են ներկայացրել Խորայի եկեղեցու թանգարանի կարգավիճակը վիճարկելու նպատակով[8]։ 2019 թվականի նոյեմբերին Թուրքիայի Պետական խորհուրդը, որը Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանն է, հրամայել է, որ շինությունը պետք է կրկին վերածվի մզկիթի[7]։ 2020 թվականի օգոստոս ամսին Խորայի եկեղեցին թանգարանից վերածվել է մզկիթի[9]։

Խորայի եկեղեցին մզկիթի վերածելու քայլը քննադատվել է Թուրքիայի հույն ուղղափառ և բողոքական քրիստոնյաների կողմից[3]։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո արված այս քայլը ևս մեկ անգամ խստորեն դատապարտվել է Հունաստանի կողմից[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://whc.unesco.org/fr/list/356
  2. Ousterhout, 1988
  3. 3,0 3,1 Casper, Jayson (2020 թ․ օգոստոսի 21). «Turkey Turns Another Historic Church into a Mosque» (English). Christianity Today. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Turkey converts Kariye Museum into mosque» (English). Hürriyet Daily News. 2020 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Van Millingen
  6. «About Chora». choramuseum.
  7. 7,0 7,1 Yackley, Ayla (2019 թ․ դեկտեմբերի 3). «Court Ruling Converting Turkish Museum to Mosque Could Set Precedent for Hagia Sophia». The Art Newspaper. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. Kokkinidis, Tassos. «Turkey to Turn Historic Orthodox Church Into a Mosque; Is Hagia Sophia Next?». Greek Reporter. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  9. «Turkey converts Kariye Museum into mosque». Hürriyet Daily News website. 2020 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Turkey slams Greece over statement on conversion of Kariye Museum to mosque». Hürriyet Daily News website. 2020 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Chora: The Kariye Museum. Net Turistik Yayınlar (1987). 978-975-479-045-0
  • Feridun Dirimtekin. The historical monument of Kariye. Türkiye Turing ve Otomobil Kurumu (1966). ASIN B0007JHABQ
  • Semavi Eyice. Kariye Mosque Church of Chora Monastery. Net Turistik Yayınlar A.Ş. (1997). 978-975-479-444-1
  • Çelik Gülersoy. Kariye (Chora). ASIN B000RMMHZ2
  • Jonathan Harris, Constantinople: Capital of Byzantium. Hambledon/Continuum (2007). 978-1-84725-179-4
  • Karahan, Anne. Byzantine Holy Images – Transcendence and Immanence. The Theological Background of the Iconography and Aesthetics of the Chora Church (monography, 355 pp) (Orientalia Lovaniensia Analecta No. 176) Leuven-Paris-Walpole, MA: Peeters Publishers 2010.978-90-429-2080-4
  • Karahan, Anne. “The Paleologan Iconography of the Chora Church and its Relation to Greek Antiquity”. In: Journal of Art History 66 (1997), Issue 2 & 3: pp. 89–95 Routhledge (Taylor & Francis Group online publication 1 September 2008: DOI:10.1080/00233609708604425) 1997
  • Krannert Art Museum. Restoring Byzantium: The Kariye Camii in Istanbul and the Byzantine Institute Restoration. Miriam & IRA D. Wallach Art Gallery (2004). 1-884919-15-4
  • Ousterhout, Robert G. (1988). The Architecture of the Kariye Camii in Istanbul. Dumbarton Oaks Research Library and Collection. ISBN 978-0-88402-165-0.
  • Robert Ousterhout (Editor), Leslie Brubaker (Editor). The Sacred Image East and West. University of Illinois Press (1994). 978-0-252-02096-4
  • Saint Saviour in Chora. A Turizm Yayınları Ltd. (1988). ASIN B000FK8854
  • Cevdet Turkay. Kariye Mosque. (1964). ASIN B000IUWV2C
  • Paul A. Underwood. The Kariye Djami in 3 Volumes. Bollingen (1966). ASIN B000WMDL7U
  • Paul A. Underwood. Third Preliminary Report on the Restoration of the Frescoes in the Kariye Camii at Istanbul. Harvard University Press (1958). ASIN B000IBCESM
  • Edda Renker Weissenbacher. Kariye: The Chora Church, Step by Step. ASIN B000RBATF8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Փրկիչ եկեղեցի (Քորա)» հոդվածին։