Սուրբ Տիմոթեոս ( հուն․՝ Τιμόθεος լատ.՝ Timótheos - Աստծուն փառաբանող կամ Աստծուց փառաբանված, 17, Լիստրա, Մերամ, Քոնյայի մարզ, Թուրքիա - 97, Եփեսոս)[2], վաղ քրիստոնեական քարոզիչ և Եփեսոսի[3] առաջին քրիստոնյա եպիսկոպոս, ով ավանդության համաձայն մահացել է 97 թվականին:

Սուրբ Տիմոթեոս
Դիմանկար
Ծնվել է17
ԾննդավայրԼիստրա, Մերամ, Քոնյայի մարզ, Թուրքիա
Մահացել է97
Մահվան վայրԵփեսոս
ԳերեզմանՍուրբ Առաքյալների եկեղեցի
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքահանա
Ծնողներմայր՝ Eunice?[1]
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
Saint Timothy Վիքիպահեստում

Տիմոթեոսը ծնվել է Լուստրայի Լուկաոնիա քաղաքում (Փոքր Ասիայի արևմտյան մաս) մայրը հրեա էր, ով հետագայում դարձել է քրիստոնյա, իսկ հայրը հույն է եղել: Պողոս առաքյալը հանդիպել է նրան իր առաքելական երկրորդ ճամփորդության ընթացքում և նա Սիլասի հետ միասին դարձել է Պողոսի գործընկերն ու ուղեկիցը[4] : Ըստ Նոր Կտակարանի, Տիմոթեոսը ճամփորդել է իր ուսուցչի՝ Պողոս առաքյալի հետ: Պողոսը նրան վստահել է կարևոր հանձնարարություններ: Նրան են ուղղված Պողոսի Տիմոթեոսի Առաջին և Երկրորդ Առաքելական թղթերը:

ԿենսագրությունԽմբագրել

Տիմոթեոսը ծնունդով Լուկաոնիայի Լուստրա քաղաքից է եղել (Անատոլիա)[5]: Երբ Պողոսը և Բառնաբասը առաջին անգամ այցելել են Լուստրիա, Պողոսը բուժել է մի մարդու, ով ի ծնէ հաշմանդամ էր, որից հետո տեղաբնիկներից շատերը ընդունել են նրա վարդապետությունը: Երբ Պողոսը մի քանի տարի անց Սիլասի հետ վերադարձել է Լուստրիա, Տիմոթեոսը արդեն Քրիստոնեական համայնքի հարգված անդամ էր, ինչպես եղել էին նրա տատ Լաւոդիան և նրա մայր Եվնիկէն, որոնք երկուսն էլ ազգությամբ հրեա էին: Բ Տիմոթեոս 1:5 համարում նրա մայրն ու տատիկը հիշատակվում են որպես աստվածապաշտ և հավատացյալ անձինք: Ասվում է, որ Տիմոթեոսը ծանոթ է եղել Սուրբ Գրքի բովանդակությանը դեռևս մանկուց: Ա Կորնթացիների 16:10 համարում նշված է, որ նա իր բնույթով զուսպ և ամաչկոտ է եղել:

  Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ. որովհետև Տիրոջ գործն է անում[6]:
- Նոր Կտակարան, Ա Կորնթ., 16:10
 


Տիմոթեոսի հայրը հույն հեթանոս էր: Այսպիսով, Տիմոթեոսը թլպատված չի եղել և համաձայն Գործք 16:1-3 համարի Պողոսը միջամտել է, որպեսզի կատարվի Տիմոթեոսի թլպատումը, որով երաշխավորած կլիներ Տիմոթեոսի ընդունելիությունը հրեաների շրջանում, որոնց նա պիտի քարոզեր: Ըստ ՄքԳարվեյի «Արդեն մենք ունենք մի իրավիճակ մեր առջև. թլպատելով Տիմոթեոսին իր [Պողոսի] իսկ ձեոքով ի պատասխան «տեղաբնակ հրեաների»»[7]: Այն չէր համապատասխանում Երուսաղեմի Ժողովի որոշմանը, ըստ որի չէր պահանջվում, որ հեթանոս հավատացյալները թլպատվեն:

Տիմոթեոսը դարձել է Պողոսի աշակերտը, իսկ ավելի ուշ՝ նրա մշտական ուղեկիցն ու գործակիցը առաքելական քարոզչության մեջ[8]: 52 թվականին, Պողոսը և Սիլասը Տիմոթեոսին իրենց հետ տարել են ճամփորդության դեպի Մակեդոնիա: Օգոստինոսը գովաբանում է նրա եռանդն ու անշահախնդրությունը անմիջապես լքելու իր երկիրը, իր տունը և իր ծնողներին, հետևելու առաքյալին, կիսելու նրա աղքատությունն ու տանջանքները[9]: Հավանաբար, Տիմոթեոսը վատառողջ է եղել կամ «հաճախակի հիվանդացել է», որովհետև Պողոսը նրան խորհուրդ է տվել «մի քիչ գինի օգտագործիր քո ստամոքսի համար»[10]:

Երբ Պողոսը Աթենք է գնացել, Սիլասը և Տիմոթեոսը որոշ ժամանակ մնացել են Բերիայում և Թեսաղոնիկեում՝ նախքան Պողոսը կմիանար նրանց Կորնթոսում[9]: Գործքում Տիմոթեոսը հայտնվում է Պողոսի Եփեսոսում մնալու ընթացքում (54-57 թվականներին), իսկ 56 թվականի վերջին կամ 57 թվականի սկզբին Պողոսը ուղարկում է Տիմոթեոսին Մակեդոնիա այն նպատակով, որ նա վերջապես ժամանի Կորնթոս: Տիմոթեոսը եկել է Կորնթոս Պողոսի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի քաղաք հասնելուց անմիջապես հետո:

57-58 թվականների ձմռանը Տիմոթեոսը Պողոսի հետ է եղել Կորնթոսում, երբ Պողոսը ուղարկել է իր նամակը Հռոմիացիներին (Հռոմեացիներ 16:21): Համաձայն Գործք 20:3-6 համարի, Տիմոթեոսը Պողոսի հետ Մակեդոնիայում է եղել նախքան 58 թվականի Պասեքը: Նա թողել է քաղաքը Պողոսից առաջ՝ սպասելու համար նրան Տրովադայում (Գործք 20:4-5): «Սա Տիմոթեոսի մասին վերջին հիշատակումն է Գործքում», նշում է Ռայմոնդ Բրաունը[11]: 64 թվականին Պողոսը թողել է Տիմոթեոսին Եփեսոսում՝ տեղի եկեղեցին ղեկավարելու համար[9]:

Պողոս ը և Տիմոթեոսը մտերիմ են եղել, և Պողոսը վստահել է նրան հատուկ կարևորություն ունեցող հանձնարարություններ: Տիմոթեոսի անունը հիշատակվում է որպես Կորնթացիների երկրորդ, Փիլիպպեցիներին, Կողոսացիներին, Թեսաղոնիկեցիների առաջին, Թեսաղոնիկեցիների երկրորդ և Փիլիմոնին ուղղղված թղթերի համահեղինակ: Պողոսը Փիլիպպեցիներին գրում է Տիմոթեոսի մասին «Ես չունեմ ոչ ոքի նրա պես» (Փիլիպ. 2:19-23): Երբ Պողոսը բանտում էր և սպասում էր իր մարտիրոսությանը, նա կանչում է իր հավատարիմ ընկեր Տիմոթեոսին վերջին անգամ նրան հրաժեշտ տալու համար[8]:

Տիմոթեոսը բանտարկվել է առնվազն մեկ անգամ Նոր Կտակարանի գրման ընթացքում. Երբրայեցիների թղթի հեղինակը թղթի վերջում է հիշատակում Տիմոթեոսի բանտից ազատման մասին:

Չնայած Սուրբ Գրքում չունենք հիշատակություն, սակայն առաքյալի մահվան մասին տեղեկություններ կան այլ աղբյուրներում: Պարականոն համարվող Տիմոթեոսի Գործքը փաստում է, որ 97 թվականին 80-ամյա եպիսկոպոսը փորձել է դադարեցնել աստվածուհի Դիանային նվիրված շքերթը Ավետարանի քարոզչությամբ: Բարկացած հեթանոսները ծեծել են Տիմոթեոսին, քաշ են տվել փողոցներով և քարկոծելով սպանել[8]:

ՍրբադասումԽմբագրել

Տիմոթեոսը մեծարվում է որպես առաքյալ, սուրբ և մարտիրոս, ում հիշատակության օրը Արևելյան Ուղղափառ Եկեղեցին նշում է հունվարի 22-ին: Հռոմեական գլխավոր օրացույցով Տիմոթեոսի և Տիտոսի հիշատակության օրը հունվարի 26-ն է՝ Սուրբ Պողոսի Դարձի տոնակատարության հաջորդ օրը: 13-րդ դարից մինչև 1969 թվականը հունվարի 24-ը՝ Պողոսի Դարձի հիշատակության նախորդ օրը, նշվել է միայն Տիմթեոսի հիշատակության տոն[12]: Ավետարանական Լյութերական եկեղեցին (Ամերիկա) և Եպիսկոպոսական եկեղեցին Տիտոսի և Սիլասի հետ Տիմոթեոսի հիշատակության օրը նշում են հունվարի 26-ին: Լյութերական Եկեղեցի-Միսսուրական Սինոդիը Տիմոթեոսի տոնի օրը պահպանել է և նշում է հունվարի 24-ին:

14-րդ դարում Տիմոթեոսի մասունքները տեղափոխվել են Եփեսոսից Կոստանդնուպոլիս և տեղադրվել են Սուրբ Առաքյալների Եկեղեցում՝ Անդրեասի և Ղուկասի շիրիմների մոտ[8]: Ավելի ուշ՝ 13-րդ դարում, խաչակիրները մասունքները տարել են Իտալիա, և թաղվել են Թերմոլի Տաճարում (մոտ 1239 թվականին)[13]: Մասունքները վերահայտնաբերվել են 1945 թվականին տաճարի վերականգնողական աշխատանքների ընթացքում:

Սուրբ Տիմոթեոսը նաև Գոր Վիդալի Կյանքը Գողգոթայից (1992) նովելի գլխավոր հերոսն է:

ՀովանավորությունԽմբագրել

Տիմոթեոսը համարվում է ստամոքսի և աղիքային խանգարումների համար բուժիչ աղոթքների հովանավոր սուրբ[14]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Никифор (Бажанов) Тимофей (рус.) // Иллюстрированная полная популярная библейская энциклопедия в 4-х выпусках. Выпуск IVМ.: 1892.
  2. «Timothy»։ Finde։ Zelo։ Վերցված է 2017-06-18 
  3. Eusebius (1965), «3.4», Historia Ecclesiastica, Williamson, G.A. transl., Harmonsworth: Penguin, p. 109 .
  4. Timothy Joins Paul and Silas. © 2011-2020 BIBLICA. ALL RIGHTS RESERVED WORLDWIDE. 1820 JET STREAM DRIVE, CO SPRINGS, 80921 • 719.488.9200 TERMS OF USE | PRIVACY POLICY. Bibleverse |Acts|16:1–4|NIV. (անգլ.)
  5. "St. Timothy biography". St. Timothy ELCA. Retrieved 2017-06-18.
  6. "Who Was Saint Timothy". Fort Worth, TX: St.Timothy's Episcopal Church. Archived from the original on 2014-11-14. Retrieved 2014-01-17.
  7. "Commentary on Acts of the Apostles". Christian Classics Ethereal Library. Retrieved 2017-06-18.
  8. 8,0 8,1 8,2 8,3 "Apostle Timothy of the Seventy". Lives of the saints. OCA. 2013-01-22. Retrieved 2017-06-18.
  9. 9,0 9,1 9,2 Butler, Alban. Saint Timothy, Bishop and Martyr. The Lives of the Saints. I: January. Bartleby. Retrieved 2017-06-18.
  10. "Saints Timothy and Titus", Franciscan Media
  11. Brown (1997), An Introduction to the New Testament, New York: Doubleday, p. 655.
  12. Calendarium Romanum (Vatican City, 1969), p. 86.
  13. Sanidopoulos, John (September 2011), Skull of apostle Timothy to travel to….
  14. "St. Timothy – Why is He the Patron of Stomach Issues?". Bible saints. January 2017. Retrieved 2018-07-05.

Արտաքին հղումներԽմբագրել