Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին

Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին (Ա Թուղթ առ Տիմոթեոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

ՀասցեատերըԽմբագրել

18-րդ դարում Սուրբ Գրքի ուսումնասիրողները Պողոս առաքյալի երեք նամակներին տվեցին «Հովվական» անվանումը, քանի որ այս նամակները ուղղված են եկեղեցու հովիվների։ Դրանցից երկուսը Պողոսը հղել է Եփեսոսի եպիսկոպոս իր աշակերտ Տիմոթեոսին։ Տիմոթեոսը Փոքր Ասիայից մի երիտասարդ քրիստոնյա էր, հրեա մոր և հույն հոր զավակ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին առաջին անգամ հանդիպեց Լյուստրայում՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում։ Այնուհետև Տիմոթեոսը Պողոսի սերտ օգնականը, գործակիցը և գրեթե մնայուն ընկերակիցը դարձավ նրա առաքելական ճանապարհորդությունների ժամանակ։ Տիմոթեոսի անունը բազմիցս հիշատակվել է «Առաքյալների գործերը» գրքում և Պողոսի նամակներում։ Բազմաթիվ առիթներով Պողոսը նրան էր վստահում նորահաստատ քրիստոնեական համայնքներում ծագած նուրբ ու դժվարին խնդիրների լուծումը։

Գրության վայրը և ժամանակըԽմբագրել

Տիմոթեոսին ուղղված առաջին նամակը հեղինակը գրել է 63-64 թվականների միջև, Մակեդոնիայում։

Նամակի բովանդակությունըԽմբագրել

Տիմոթեոսին ուղղված Պողոսի առաջին նամակն ունի երեք մտահոգություն։

  1. Այն ազդարարություն է եկեղեցում սկսված սխալ մի ուսուցման դեմ։ Հրեական և հեթանոսական գաղափարների խառնուրդ այդ ուսուցումը հիմնված էր այն հավատալիքի վրա, թե նյութեղեն այս աշխարհը չար է, և որ մարդ կարող է փրկության հասնել միայն հատուկ և գաղտնի գիտությամբ ու կենցաղով, ինչպես նաև հեռու մնալով մի շարք կերակուրներից և ամուսնությունից։
  2. Նամակում ցուցումներ են տրվում եկեղեցու կարգ ու կանոնի և պաշտամունքի մասին, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի նկարագիր և վարք պետք է ունենան եկեղեցու առաջնորդները, երեցներն ու սարկավագները։
  3. Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին, թե նա ինչպես պետք է Քրիստոսի բարի և օրինակելի ծառա լինի, և հիշեցնում է նրա ունենալիք պատասխանատվությունները հավատացյալների զանազան խմբավորումների հանդեպ։

Նամակի կառուցվածքըԽմբագրել

  • Նախաբան (1.1-2)
  • Եկեղեցուն և նրա պաշտոնյաներին վերաբերող ցուցումներ(1.3-3.16)
  • Տիմոթեոսի առաքելությանը վերաբերող ցուցումներ (4.1-6.21)

ԱղբյուրներԽմբագրել