Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին (Բ Թուղթ առ Թեսաղոնիկեցիս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի նամակներից մեկը, երկրորդը՝ ուղղված թեսաղոնիկեի քրիստոնյաներին։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Գրության թվականը և վայրը խմբագրել

Գրվել է Կորնթոսում՝ կամ 51-54 թվականների միջև։

Նամակի բովանդակությունը խմբագրել

Քրիստոսի երկրորդ գալուստի շուրջ ստեղծված տարակարծությունները շարունակում էին շփոթություն ստեղծել Թեսաղոնիկեի եկեղեցու հավատացյալների շրջանում։ Պողոսը նրանց ուղղված իր երկրորդ նամակով քննարկում է ոմանց այն տարաձայնությունները, թե Քրիստոսի գալուստն արդեն իսկ հասել է։ Առաքյալը հստակ կերպով պարզաբանում է, որ նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը չարը և անօրենությունը կհասնեն ծայրագույն վիճակի՝ «Անօրենության մարմնացումը» կոչված խորհրդավոր մի անձնավորության առաջնորդության ներքո, որը հակառակվելու է Քրիստոսին։ Առաքյալն անհրաժեշտ է համարում, որ ընթերցողները, հակառակ խռովություններին և չարչարանքներին, իրենց հավատի մեջ մնան ուղիղ և հաստատուն, չդադարեն իրենց աշխատանքից և ծուլություն չանեն, այլ իրենց ճակատի քրտինքով վաստակեն իրենց ապրուստը, ինչպես որ անում է ինքը, նվիրվեն աղոթքի և հարատևեն բարիք գործելու մեջ։ Այլ խոսքով՝ հավատը պատրվակ չդարձնեն՝ փախչելու համար այն պատասխանատվություններից, որ Աստված տվել է ամենօրյա կյանքի համար։

Նամակի կառուցվածքը խմբագրել

  • Ողջույն (1.1-2)
  • Գոհություն և գովասանք (1.3-12)
  • Ցուցումներ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին (2.1-17)
  • Քրիստոնեավայել կյանքի թելադրանքներ (3.1-15)
  • Վերջաբան (3.16-18)

Աղբյուրներ խմբագրել