Սուլամիթ Գոլդհաբեր (иврит : שולמית גולדהבר, անգլ.՝ Sulamith Goldhaber), ծնյալ Լյով (անգլ.՝ Sulamith Löw), նոյեմբերի 4, 1923(1923-11-04)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1] - դեկտեմբերի 11, 1965(1965-12-11), Չեննայ, Հնդկաստան[4][5]), ավստրիացի, հրեա, ամերիկացի ֆիզիկոս, բարձր էներգիաների, տարրական մասնիկների և մոլեկուլյար սպեկտրոսկոպիայի մասնագետ։ Համբավավոր փորձագետ է եղել նուկլոնների հետ K+- մեզոնների բախման ուսումնասիրությունների բնագավառում և այդ ասպարեզում բազմաթիվ հայտնագործություններ է կատարել[5][6]։

Սուլամիթ Գոլդհաբեր
Ծնվել էնոյեմբերի 4, 1923(1923-11-04)[1]
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
Մահացել էդեկտեմբերի 11, 1965(1965-12-11) (42 տարեկան)
Չեննայ, Հնդկաստան
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ,  Ավստրիա և  Իսրայել
Մասնագիտությունֆիզիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1951)[1] և Երուսաղեմի հրեական համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Եղել է գիտական ղեկավարThomas A. O'Halloran?[2]
Պարգևներ
Ամուսին(ներ)Gerson Goldhaber?[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Ծնողներն այստեղ էին եկել Գալիցիայից, որ այն ժամանակներում Ավստրո-Հունգարիայի մաս էր կազմում։ Հայրը գործարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ 1938 թվականին ընտանիքը տեղափոխվել է Պաղեստին։ Սուլամիթը միջնակարգ դպրոցն ավարտել է Թել Ավիվում, 1940 թվականին ընդունվել Երուսաղեմի Հրեական համալսարան, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Գերսոն Գոլդհաբերի հետ։ 1947 թվականին երկուսն էլ մագիստրոսի աստիճանով ավարտել են համալսարանը, ամուսնացել են ու մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուսումը շարունակել Վիսկոնսինի համալսարանում, ստացել դոկտորի գիտական աստիճան։ Գերսոնն աշխատանքի է նշանակվել Կոլումբիայի ցիկլոտրոնում, իսկ Սուլամիթը գործի է անցել ռադիոքիմիական լաբորատորիայում։ 1953 թվականին երկուսով մեկնել են Բերքլի, որտեղ զբաղվել են միջուկային էմուլսիայի տեխնոլոգիայի մշակմամբ՝ ներառելով արագացուցչի օգտագործումը։ Այստեղ մի շարք հայտնագործություններ են կատարել տարրական մասնիկների ուսումնասիրման բնագավառում, մասնավորապես՝ հետազոտել են ջրածնի պղպջակների խցիկների ֆիզիկան, առաջինն իրականացրել K + - մեզոնների չափումներ, ուսումնասիրություններ կատարել ռեզոնանսային զույգերի միաժամանակյա ձևավորման ասպարեզում։ 1960-ական թվականներին ամուսնական զույգը գիտական գործունեություն է ծավալել Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում (ՄՀԵԿ)[7]։

Սուլամիթ Գոլդհաբերը հաճախ է հրավիրվել մասնակցելու գիտաժողովների ու կոնֆերանսների, հանդես գալու դասախոսություններով՝ նվիրված մասնիկների բարձր էներգիայի ուսումնասիրման հարցերին։ Նման մի առիթով 1965 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում գտնված ժամանակ[4] նա ինսուլտ է տարել։ Վիրահատության ընթացքում պարզվել է, որ գլխուղեղում ուռուցք կա։ 1965 թվականի դեկտեմբերի 11-ին անվանի գիտնականը, գիտակցության չգալով, մահացել է[4][5]։

Գոլդհաբեր ամուսիններն ունեն մեկ որդի՝ Ամոսը[8]։

Պարգևներ խմբագրել

  • Sigma Xi ընկերության պատվավոր անդամ»[8]
  • Գուգենհայմի հիմնադրամի մրցաթոշակի դափնեկիր-շահառու 1964-1965 թթ.[8][9]
  • Ֆորդի հիմնադրամի մրցաթոշակի դափնեկիր-շահառու 1960-1961 թթ.[8]

Աշխատությունների ընտրանի խմբագրել

  • mit E. L. Iloff, W. W. Chupp, G. Goldhaber, J. E. Lannuttii, A. Pevsner und D. Ritson: Mean Lifetime of Positive K Mesons. In: Phys. Rev. Band 99, 1955, S. 1617.
  • mit W. Alvarez: The Lifetime of the tau-Meson. In: Nuovo Cimento (Series 10). Band 2, 1955, S. 344.
  • mit W. W. Chupp, G. Goldhaber, W. R. Johnson und J. E. Lannutti: K-meson Mass from a K-hydrogen Scattering Event. In: Phys. Rev. Band 99, 1955, S. 1042.
  • mit W. Chinowsky, G. Goldhaber, W. Lee und T. O'Halloran: On the Spin of the K* Resonance. In: Phys. Rev. Lett. Band 9, 1962, S. 330.
  • mit F. H. Webb, E. L. Iloff, F. H. Featherston, W. W. Chupp und G. Goldhaber: Properties of Negative K-mesons. In: Nuovo Cimento. Band 8, 1958, S. 899.
  • mit G. Goldhaber, W. B. Fowler, T. Hoang, T. E. Kalogeropoulos und W. M. Powell: Pion-Pion Correlations in Antiproton Annihilation Events. In: Phys. Rev. Lett. Band 3, 1959, S. 181.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 514. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  2. Physics TodayMelville, USA: AIP Publishing, 2015. — ISSN 0031-9228; 1945-0699
  3. https://www.gf.org/fellows/all-fellows/sulamith-goldhaber/
  4. 4,0 4,1 4,2 Alvarez, Luis (1968 թ․ սեպտեմբեր). «Sulamith Goldhaber (1923-1965)». University of California, Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 Ogilvie, Marilyn Bailey; Harvey, Joy Dorothy (2000). The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-20th Century (First ed.). Taylor & Francis. էջ 514. ISBN 0-415-92039-6. OCLC 40776839.
  6. http://cwp.library.ucla.edu/Phase2/Goldhaber,_Sulamith@812345678.html%7Ctitle=Sulamith(չաշխատող հղում) Goldhaber|publisher=cwp.library.ucla.edu}}
  7. https://cds.cern.ch/record/278084/files/p1.pdf%7Ctitle=Separation(չաշխատող հղում) of high-energy particles by means of strong interaction processes\publisher=CERN-61-03}}
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Sulamith Goldhaber». University of California, Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
  9. «Fellows whose last names begin with G». John Simon Guggenheim Memorial Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին. «Sulamith Goldhaber, Deceased. Particle Physics: 1964.»

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ilse Korotin (Hrsg.): biografıA. Lexikon österreichischer Frauen. Band 1: A–H. Böhlau, Wien/ Köln/ Weimar 2016, ISBN 978-3-205-79590-2, S. 1047. (Digitalisat)(չաշխատող հղում)
  • J. Harvey, M. Ogilvie: The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-Twentieth Century. Routledge, New York/ London 2000, ISBN 0-203-80145-8.