Սի Էնդֆիլդ

ամերիկացի քաղաքական գործիչ

Սի Էնդֆիլդ (անգլ.՝ Cy Endfield, ծննդյան անունը` Cyril Raker Endfield) (նոյեմբերի 10, 1914(1914-11-10)[1][2][3], Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - ապրիլի 16, 1995(1995-04-16)[4][1][3], Shipston-on-Stour, Shipston on Stour, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր, թատրոնի ռեժիսոր, գրող, իլյուզիոնիստ և գյուտարար, որը 1953 թվականից բնակվում էր Մեծ Բրիտանիայում[5]։

Սի Էնդֆիլդ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 10, 1914(1914-11-10)[1][2][3]
Ծննդավայր՝Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Վախճանի թիվ՝ապրիլի 16, 1995(1995-04-16)[4][1][3] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Shipston-on-Stour, Shipston on Stour, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, կինոպրոդյուսեր, գյուտարար, աճպարար և ռեժիսոր
IMDb։ID 0256831

Որպես ռեժիսոր Էնդֆիլդի աշխատանքը կարելի է բաժանել հոլիվուդյան կինոնկարների (1944-51), որոնք նա նկարահանել է Սիրիլ Էնդֆիլդ անունով և բրիտանական ֆիլմեր (1953-59), որոնք նա բեմադրել կամ եղել է «բեմադրող ղեկավարը»՝ Սի Ռեյքեր Էնդֆիլդ անունով կամ տարբեր այլ կեղծանունների ներքո։ 1960 թվականից հետո ֆիլմերում նա իր անունը նշել է որպես Սի Էնդֆիլդ[6]։

ԱՄՆ-ում Էնդֆիլդը բեմադրել է սոցիալական ուղղվածության մի քանի ուժեղ նուարային թրիլերներ, ինչպիսիք են «Զայրույթի ձայնը» (1950) և «Քրեական պատմությունը» (1950), որից հետո ներառվել է հոլիվուդյան սև ցուցակում[6]։ Էնդֆիլդը շարունակում է աշխատել Միացյալ Թագավորությունում, որտեղ հատկապես հիշվում է նրա տպավորիչ պատմական պատերազմական դրաման՝ «Զուլուսներ» (1964)[6]։ Էնդֆիլդի մյուս նշանակալի կինոնկարներն են «Դժոխային վարորդները» քրեական թրիլերը (1957) և «Պահմտոցի» լրտեսական թրիլերը (1964), ինչպես նաև արկածային ֆիլմեր՝  «Խորհրդավոր կղզին» (1961) և «Կալախարի ավազները» (1965)[7]։

Վաղ տարիներ խմբագրել

Սի Էնդֆիլդը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 10-ին, Փենսիլվանիա նահանգի Սքրանթոն քաղաքում, սնանկացած գործարարի ընտանիքում։ Մանկուց նա սիրում էր հնարքները և հիանալի կարողանում էր կատարել դրանք[6]։ 1933 թվականին Էնդֆիլդը ընդունվել է Եյլի համալսարան[8]։

Ուսումնառության ընթացքում Էնդֆիլդը տարվել է առաջադեմ թատրոնով և 1934 թվականին առաջին անգամ բեմ է դուրս եկել ուսանողական ներկայացման մեջ[8]։ Համալսարանից հետո Էնդֆիլդը ավարտել է նաև Նյու Յորքի Նոր թատերական դպրոցը[6][9], և մի քանի տարի աշխատել է որպես ռեժիսոր և խորեոգրաֆիստ Նյու Յորքի և Մոնրեալի ավանգարդային թատերական թատերախմբերում[8]։ Մի քանի կիսամյակների ընթացքում նա նաև դրամայի ուսուցիչ էր[9] և միաժամանակ բավականին ամուր հեղինակություն ձեռք բերեց որպես պրոֆեսիոնալ աճպարար[8]։

Էնդֆիլդը խորապես ազդվել է նրա ընկերների, մասնավորապես գրող Փոլ Ջերրիկոյի կողմից, ով աշխատել է Հոլիվուդում և լիբերալ ու ձախ գաղափարների կողմնակիցն էր[8]։ 1941 թվականին Էնդֆիլդը նույնպես մեկնել Է Հոլիվուդ, որտեղ սկսել է աշխատել որպես գրող[6][8][9]։

Հոլիվուդյան կարիերայի սկիզբ խմբագրել

Հոլիվուդում աճպարարների համար նախատեսված խանութում Էնդֆիլդը պատահաբար ծանոթացել է Օրսոն Ուելսի հետ, որը նույնպես հետաքրքրվում էր կախարդությամբ, ինչից հետո աշխատանք է ստացել կինոյում որպես ասիստենտ Ուելսի «Մերկուրի» թատրոնում[6], որն այն ժամանակ հիմնված էր «RKO Radio Pictures» կինստուդիայի վրա։ Էնդֆիլդին ներգրավել են որպես բեմի վրա հնարք կատարելու դաստիարակ[8], և դրա դիմաց նա թույլտվություն է ստացել դիտելու «Ճանապարհորդություն դեպի վախը» (1943) և «Հիասքանչ Էմբերսոններ» (1942) ֆիլմերի ստեղծումը, «ընթացքում ստանալով վարպետության արժեքավոր դասեր»[8]։ Ուելսի «Հիասքանչ Էմբերսոններ» (1942) ֆիլմի կոմերցիոն ձախողումից հետո «Մերկուրի» թատրոնի թիմը վտարվել է «ՌԿՈ»-ից։ Արդյունքում Էնդֆիլդը պայմանագիր է կնքել «Մետրո-Գոլդուին-Մայեր» ստուդիայի հետ, որտեղ որպես ռեժիսոր բեմադրել է կարճամետրաժ ֆիլմերի լայն տեսականի[10]։

1942 թվականին Էնդֆիլդը բեմադրել է իր առաջին ֆիլմը՝ 15 րոպեանոց քաղաքական երևակայությունը անվերահսկելի կապիտալիզմի սպառնալիքի մասին, որը կոչվում է «Ինֆլյացիա» (1942)[8]։ Դա «փոքր խելացի ստեղծագործություն էր՝ խոշոր կորպորացիաների ագահության և կոռումպացվածության կտրուկ քննադատությամբ»։ Գործարարի կոստյումում սատանայի գլխավոր դերը կատարել է հայտնի դերասան Էդվարդ Առնոլդը։ «Այս ֆիլմում Էնդֆիլդը հանդես է եկել որպես սոցիալական հիմքերի բաց քննադատ, որն ամենասկզբից իստեբլիշմենթի հետ բախման կուրս է ընտրել»։ ԱՄՆ Առևտրի պալատը արգելեց ֆիլմը որպես «չափազանց հակակապիտալիստական» և կես դար չհրապարակեց այն հանրությանը[8][11]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էնդֆիլդը ծառայել է կապի զորքերում[6]։ Վերադառնալով Հոլիվուդ՝ 1944-46 թվականներին նա մի քանի կարճամետրաժ ֆիլմ է բեմադրել «Մետրո-Գոլդուին-Մայեր» ստուդիայում[6][8][9]։

Ռեժիսորական աշխատանքներ Հոլիվուդում խմբագրել

1946 թվականին նորամուտը նշել է որպես ռեժիսոր (և սցենարիստ) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմով, «Ջենթլմեն Ջո Փալուկան» քաղաքական կատակերգությամբ (1946), որի հիմքում դրված է կոմիքսից հայտնի կերպար, բռնցքամարտի չեմպիոն Ջո Փալուկան, որին իրենց շահերից ելնելով փորձում են օգտագործել երկու անազնիվ սենատորներ։ Ֆիլմը նկարահանվել է ութ օրում «Մոնոգրամ փիքչերս»անկախ ստուդիայում[6][8][9]։

Այնուհետեւ Էնդֆիլդը սեփական ռադիոյով բեմադրել է «Արգայլի գաղտնիքները» դետեկտիվ, Բ-կարգի ֆիլմը (1948), որտեղ թերթի թղթակիցը հետաքննում է որոշ ազդեցիկ ամերիկացիների կապերը նացիստների հետ[8]։

Առաջին անգամ Էնդֆիլդը իր վրա է հրավիրել քննադատների և ստուդիաների ուշադրությունը՝ «United Artists» անկախ ստուդիայում նուարային «Քրեական պատմություն» ֆիլմի բեմադրությամբ (1950)։ Այս «ոչ մեծ նորաոճ ու մռայլ գլուխգործոցը խիստ հարձակում է կատարել անսկզբունքային լրագրության վրա` ի սկզբանե տհաճ գլխավոր հերոսի մասնակցությամբ», որի դերը կատարել է «Դեն Դյուրիան` իր լավագույն դերասանական աշխատանքներից մեկում»[8]։ «Ֆիլմը զգալիորեն տարբերվում էր այն ամենից, ինչ Էնդֆիլդը նախկինում անում էր ֆինանսավորման և սոցիալական քննադատության տեսանկյունից. դա մամուլում կոռուպցիայի դեմ ուղղված փայլուն հարձակում էր, որը հավասարապես կարելի է դիտարկել ավելի լայն առումով` որպես հարձակում այն ժամանակվա մակարտիստական գաղափարախոսության վրա»[12]։

Իր հաջորդ ֆիլմով ՝ «ամբոխի գերիշխանության սրտաճմլիկ մեղադրանքներով, ‘‘Զայրույթի ձայնը’’ նուարային ֆիլմով (1950), Էնդֆիլդը բարձրացել է ամենահայտնի ռեժիսորների մակարդակին»[8]։ Սա հիմնված է իրական պատմության վրա, այս «լինչային թրիլերը հաճախ անվանում են նրա գլուխգործոցը։ Սակայն, եթե չհաշվենք Լինչի դատաստանի տեսարանները, ֆիլմը վատ է ընդունվել քննադատների կողմից»[13]։ «Երկու ֆիլմերն էլ ցույց են տվել Էնդֆիլդի ստեղծագործական մոտեցումը, հոռետեսական, բայց առանց կարեկցանքի»[9]։

1952 թվականին բեմադրել է իր վերջին «Տարզանի վայրի կատաղությունը» հոլիվուդյան ֆիլմը[6]։ Ցավոք, ֆիլմը վարձույթում հաջողություն չունեցավ։ Դրա պատճառը, ինչպես ավելի ուշ ենթադրել է պրոդյուսեր Սոլ Լեսերը, այն էր, որ Լեքս Բարկերը (Տարզանի դերակատարը) չափազանց շատ էր խոսում՝ «ինքն իրեն խոսելով մինչև մահ»[8]։

Հոլիվուդի սև ցուցակում ընդգրկվելը խմբագրել

«Էնդֆիլդի սոցիալական ուղղվածությունը քրեական դրամաներում, արտահայտած գաղափարներն ու զգացմունքները ժամանակավրեպ են եղել, այդ պատճառով էլ գրավել են ոչ ամերիկյան գործունեության հետաքննության կոմիտեի ուշադրությունը, որի խնդիրն է եղել կոմունիստների և այլ ‘‘քայքայիչ ուժերի’’ վերացումը զվարճանքի ինդուստրիայից»։ Չնայած Էնդֆիլդը երբեք պաշտոնապես չի եղել Կոմունիստական կուսակցության անդամ, սակայն «համակրել» է այդ կուսակցությունը։ Արդյունքում՝ «իր գործընկերների մասին զեկուցելուց խուսափելու համար Էնդֆիլդը նախընտրեց լքել երկիրը»։ Սև ցուցակում հայտնվելուց հետո «1951 թվականի դեկտեմբերին նա մեկնում է Մեծ Բրիտանիա՝ այդ երկրում նոր կարիերա սկսելու համար»[6][8]։

Կինոկարիերան Մեծ Բրիտանիայում խմբագրել

ԱՄՆ-ում իր նկարների վարձույթի հետ կապված խնդիրներից խուսափելու համար առաջին երկու տարիների ընթացքում Էնդֆիլդը աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ օգտագործելով տարբեր կեղծանուններ[11], իսկ երկու դեպքում օգտագործել է իր ընկերոջ՝ ռեժիսոր Շառլ դե լա Տուրայի անունը[8]։

Բրիտանիայում Էնդֆիլդի առաջին ֆիլմերը եղել են դետեկտիվներ, նուարովյան ֆիլմերին մոտ ավանդույթներով՝ «Կաղացող մարդը» (1953), «Իմպուլսը» Արթուր Քենեդիի մասնակցությամբ (1954), «Գաղտնիքը» (1955), ինչպես նաև «Մաստեր պլան» լրտեսական դրաման (1955)։ 1956 թվականին Էնդֆիլդը բեմադրել է «Գնդապետ Մարչը Սքոթլենդ Յարդից» (1956) դետեկտիվ հեռուստասերիալի երեք սերիա՝ գլխավոր դերում Բորիս Կառլոֆի մասնակցությամբ[7][9]։

Էնդֆիլդը կրկին օգտագործել է իր սեփական անունը «Դժոխային վարորդներ» (1957) արտասովոր քրեական էքշն դրամայի բեմադրման ժամանակ։ Այդ «անզիջում կոշտ մելոդրաման» բեռնատարի վարորդի մասին, որը փորձում էր բացահայտել իր ղեկավարության մեքենայությունները, խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Հերբերտ Լոմը, Պեգի Քամինսն ու Շոն Քոններին[14]։ Էնդֆիլդը արժանացել է BAFTA մրցանակի այս ֆիլմի սցենարի համար[15]։ Կինոնկարում գլխավոր դերը խաղացել Է Սթենլի Բեյքերը, որի հետ 1960-ական թվականներին Էնդֆիլդը ստեղծել է համատեղ պրոդյուսերական ընկերություն[8][9]։

Ընդհանուր առմամբ, Բեյքերը գլխավոր դերեր է խաղացել Էնդֆիլդի վեց ֆիլմերում, ներառյալ «Ծովի զայրույթը» (1958), «բավականաչափ ստանդարտ մելոդրամա»՝ Իսպանիայում բուքսիրային նավի նավաստիների մասին էքշնի տարրերով[8]։ «Փոթորիկ ինքնաթիռում» (1959) թրիլերի գործողությունը, որին մասնակցում են Ռիչարդ Աթենբորոն և Սթենլի Բեյքերը, տեղի է ունենում ինքնաթիռում, որտեղ գլխավոր հերոսը սպառնում է պայթեցնել ինքնաթիը, դստեր մահվան վրեժը լուծելու համար[7]։

Քննադատ Հել Էրիքսոնի կարծիքով՝ «Էնդֆիլդի ավելի ուշ կատարած լավագույն աշխատանքներից են համարվում «Խորհրդավոր կղզին» (1961), «Զուլուսները» (1964) և «Կալախարի ավազները» (1965) կինոնկարները[9]։

1961 թվականին «Columbia Pictures» ստուդիայի համար Էնդֆիլդը ֆանտաստիկ արկածային ֆիլմ է բեմադրել՝ Ժյուլ Վեռնի համանուն վեպի մոտիվներով, որն իր վրա ուշադրություն է հրավիրել տիկնիկային անիմացիայով և Ռեյ Հարրիխաուզենի հատուկ էֆեկտներով[16]։

1964 թվականին «Զուլուսներ» ֆիլմի ստեղծման ժամանակ Էնդֆիլդը առաջին անգամ հանդես է եկել որպես պրոդյուսեր (Բեյքերի հետ համատեղ), նա նաև եղել է ֆիլմի սցենարիստ ևւ ռեժիսոր[6]։ Սկզբնական պատմությունը գրվել է ռազմական գրող Ջոն Պրեբբլի կողմից, որի հիման վրա 1959 թվականին Էնդֆիլդը գրել է սցենարը։ Մի քանի անհաջող փորձերից հետո նրան հաջողվել է ֆիլմի ֆինանսավորման շուրջ համաձայնության գալ անկախ պրոդյուսեր Ջոզեֆ Լիվայնի հետ[8]։ Ֆիլմը պատմում էր Հարավային Աֆրիկայում Ռորքս-Դրիֆթի ճակատամարտի էպիկական պատմությունը 1879 թվականին բրիտանական զորքերի փոքրաթիվ զորակազմի և զուլուսյան ցեղերի թվաքանակով զգալիորեն գերազանցող ուժերի միջև[8]։ Այս ֆիլմը «տեսողականորեն ամենատպավորիչն ու հաջողակն էր Էնդֆիլդի ֆիլմերից»[8]։ «Ջոն Բարրիի հուզիչ երաժշտության աջակցությամբ կինոնկարը դարձել է «մարտական բալետ», ճակատամարտի տեսարանները կազմում են էկրանային ժամանակի կեսից ավելին, մոտ հեռավորությունից նկարահանված հերոսների պայքարի բազմաթիվ դրվագներ հանդիսատեսին ներգրավում են տեղի ունեցողի մեջ։ Ֆիլմի սոցիալական տեսանկյունները շոշափում էին բրիտանական իմպերիալիզմի թեմաները և հասարակության դասակարգային կառուցվածքը, երբ երկու տարբեր սոցիալական ծագմամբ սպաները ստիպված են աշխատել որպես մեկ միասնական թիմ, գոյատևելու համար»[8]։ Սթենլի Բեյքերի զուգընկերոջ ՝ «Բրոմհեդի բարձր դասի ամբարտավան լեյտենանտի դերը գերազանց խաղաց Մայքլ Քեյնը, այն ժամանակ համեմատաբար անհայտ դերասանը, որը նոր էր սկսել իր ճանապարհը դեպի փառքը»[8]։ Եթե հաշվի չառնենք ֆիլմի բովանդակության անհամապատասխանությունը իրական պատմական իրադարձությունների հետ, ապա «ֆիլմը հաջողություն է գրանցել որպես մաքուր տեսարան, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակվա հոլիվուդյան մեծ բյուջե ունեցող էպոպեաները»[8]։

«Կալախարի Ավազներ» (1965) արկածային ֆիլմը պատմում էր վեց ուղևորների մասին, որոնք փորձում էին փրկվել և դուրս գալ մարդկանց մոտ այն բանից հետո, երբ նրանց ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Կալախարի անապատում։ Սակայն մարդկանց գլխավոր սպառնալիքը ոչ թե խիստ բնական պայմաններն են կամ վայրի բաբուինների ագրեսիվ հոտը, այլ խմբի անդամների միջև ներքին կոնֆլիկտները։ Կինոնկարի գլխավոր դերերը կատարել են Ստյուարտ Ուիթմանը, Բեյքերը և Սյուզաննա Յորքը[17]։

Էնդֆիլդը դարձել է «մի քանի հայտնի ռեժիսորներից մեկը, որոնք անհաջող կերպով փորձում էին իմաստավորել հոգեբանական իրարանցումը», Մարկիզ դը Սադի մասին 1969 թվականի համանուն ֆիլմում[9]։

«Էնդֆիլդը կորցրեց կինոռեժիսուրայի հանդեպ հետաքրքրությունը՝ «Ունիվերսալ զինվոր» հակապատերազմական ֆիլմը նկարահանելուց հետո (1971)։ Մասամբ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նրա ֆիլմերից գրեթե ոչ մեկը շահույթ չի բերել»[6][8]։

Այլ գործունեություն խմբագրել

1955 թվականին Էնդֆիլդը դարձել է «Սայա Էնդֆիլդի հրապուրիչ քարտային մոգությունը» (Լյուիս Գենսոնի հետ միասին) շատ հաջող գրքի համահեղինակը, որը լավ ընդունվեց ինչպես սիրահարների, այնպես էլ պրոֆեսիոնալների կողմից։ Գրքում նկարագրված հնարքներից շատերը հորինվել են Էնդֆիլդի կողմից և պատմում են ընթերցողին, վիրտուոզ պատմող ձևով։ Էնդֆիլդի կիրքը հնարքների հանդեպ պահպանվել է մինչև կյանքի վերջը[8]։

1950-ական թվականների վերջից Էնֆիլդը սկսել է շատ զբաղվել հեռուստատեսային գովազդների արտադրությամբ[8], իսկ 1962 թվականին Լոնդոնի Վեստ-Էնդ բեմի վրա բեմադրել Է Նիլ Սայմոնի «Արի և փչիր քո եղջյուրը» պիեսը[8]։

1979 թվականին Էնդֆիլդը գրել է «Զուլուսների լուսաբացը» գիրքը, որում պատմվում է 1879 թվականին զուլուսների դեմ բրիտանական ռազմական արշավի պատմությունը՝ կապելով «Զուլուսները» ֆիլմի իրադարձությունների հետ։ Նույն թվականին գրքի հիման վրա նկարահանվեց համանուն ֆիլմ, որի բեմադրիչը Դուգլաս Հիքոքսն էր (սցենարի համահեղինակն էր Էնդֆիլդը, դա նրա վերջին աշխատանքն էր կինոյի համար)[6]։

1980 թվականին նա ստեղծել է գրպանի համակարգիչ «միկրոռայթեր»՝ փոխարինելի մարտկոցներով և 14 նիշանոց հեղուկ բյուրեղային դիսփլեյով։ Համակարգչային ստեղնաշարը աշխատում էր երաժշտական գործիքի նման, որտեղ տառերի ամբողջական հավաքածուն ստացվում էր ստեղների տարբեր կոմբինացիաներ սեղմելու միջոցով[8]։

Սի Էնդֆիլդը մահացել է 1995 թվականի ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայի (Ուորիքշիր) Շիփսթոն օն Սթուրում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1946` Ջենթլմեն Ջո Փալուկան / Gentleman Joe Palooka
  • 1947` Արագիլը կծում է մարդուն / Stork Bites Man
  • 1948` Արգայլի գաղտնիքները / The Argyle Secrets
  • 1949` Ջո Պալուկան մեծ ծեծկռտուքի մեջ / Joe Palooka in the Big Fight
  • 1950` Քրեական պատմություն / The Underworld Story
  • 1950` Զայրույթի ձայնը / The Sound of Fury
  • 1952` Տարզանի վայրի զայրույթը / Tarzan’s Savage Fury
  • 1953` Կաղացող մարդը / The Limping Man
  • 1954` Իմպուլս / Impulse
  • 1955` Գնդապետ Մարչը հետաքննություն է վարում / Colonel March Investigates
  • 1955` Գաղտնիք / The Secret
  • 1955` Մաստեր-պլան / The Master Plan
  • 1956` Երեխան տանը / Child in the House
  • 1957` Դժոխային վարորդները / Hell Drivers
  • 1958` Ծովի զայրույթը / Sea Fury
  • 1959` Փոթորիկ ինքնաթիռում / Jet Storm
  • 1961` Խորհրդավոր կղզի / Mysterious Island
  • 1964` Զուլուսներ / Zulu
  • 1964` Պահմտոցի / Hide and Seek
  • 1965` Կալահարիի ավազներ / Sands of the Kalahari
  • 1969` Դե Սադ / De Sade
  • 1971` Ունիվերսալ զինվոր / Universal Soldier

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Trevor Willsmer. Obituary. www.independent.co.uk/news/people/obituary--cy-endfield-1616460.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 Turner Classic Movies. http://www.tcm.com/tcmdb/person/57496%7C34517/Cy-Endfield/
  7. 7,0 7,1 7,2 IMDB. http://www.imdb.com/filmosearch?explore=title_type&role=nm0256831&ref_=filmo_ref_job_typ&sort=user_rating,desc&mode=advanced&page=1&job_type=director&title_type=movie
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 I.S.Mowis. Mini Biography. http://www.imdb.com/name/nm0256831/bio?ref_=nm_ov_bio_sm
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Hal Erickson. Biography. http://www.allmovie.com/artist/cy-raker-endfield-p88972
  10. Screen On Line. http://www.screenonline.org.uk/people/id/507075/
  11. 11,0 11,1 New York Times. https://www.nytimes.com/1995/05/02/obituaries/cy-endfield-80-blacklisted-director.html
  12. DVD Talk. http://www.dvdtalk.com/dvdsavant/s3339unde.html
  13. New York Times. http://movies.nytimes.com/movie/review?res=9B03E2DA133BE13BBC4F53DFB366838A649EDE
  14. Mark Deming. http://www.allmovie.com/movie/v94718
  15. IMDB. http://www.imdb.com/title/tt0051713/awards?ref_=tt_awd
  16. Turner Classic Movies. http://www.tcm.com/this-month/article/28071%7C0/Mysterious-Island.html.html
  17. IMDB. http://www.imdb.com/title/tt0059675/?ref_=nm_flmg_dr_3

Արտաքին հղումներ խմբագրել