Էպոպեա (հին հունարեն՝ ἐποποιΐα, ἔπος «խոսք, պատմություն» + ποιέω «ստեղծում եմ»), չափածո կամ արձակ ընդարձակ էպիկական ստեղծագործություն ազգային-պատմական նշանակալի իրադարձությունների մասին[1]։ Փոխաբերական իմաստով բարդ, երկարատև որևէ իրադարձության մասին պատմություն։

Ծագում խմբագրել

Էպոպեաների առաջացմանը նախորդել են ժողովրդական երգերը, որոնք ունեցել են կիսով չափ լիրիկական, կիսով չափ արձակ բնույթ` նվիրված ռազմական սխրագործությունների, առաջնորդների, հերոսների, որոնց շուրջ համախմբվում էին ցեղի անդամները։ Նմանատիպ երգերը միավորվում էին իբրև մեկ բանաստեղծական միավոր՝ էպոպեա՝ ամբողջապես արտացոլելով ընդհանրական մտահղացումներն ու մտահորիզոնը, բայց անվանապես պատկանելով կոնկրետ հեղինակի։ Այդպես են ստեղծվել հոմերական պոեմները՝ «Իլիականը» և «Ոդիսականը», ինչպես նաև ֆրանսիական «Արարքների մասին երգերը»[2]։

Զարգացում և բազմազանություն խմբագրել

Արիստոտելը և Հորացիոսը Էպոպեայի տեսակները դասական նորմաների մեջ են դրել՝ երկար ժամանակ ուսումնասիրելով օրինակների ոչ մեծ շրջանակ՝ Հոմերոսի և Վիրգիլիոսի ստեղծագործությունները։ Գրիմ եղբայրների դպրոցի և ռոմանտիկների՝ ժողովրդական երգերի նորագույն բացահայտումների շնորհիվ էպոպեայի ուսումնասիրման մի նոր շրջափուլ է սկսվել՝ հետագայում ավելի զարգանալով էթնոգրաֆների և բանահյուսագետների շնորհիվ, որոևց ուսումնասիրությունների հիմքում գրական-պատմական հուշարձաններն էին[2]։

19-րդ դարից սկսած էպոպեա եզրույթը ավելի լայն նշանակություն ձեռք բերեց՝ հաճախ կիրառվելով որպես ցանկացած մեծածավալ ստեղծագործություն, որն ունի էպիկական տարածաժամանակային ընկալման տարրեր։ Այս իմաստով առանձնացնում են վեպ-էպոպեաներ, որոնցում գլխավոր կերպարը պատկերվում է պատմական կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների համատեքստում։ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Սերգեև-Ցենսկիի «Սևաստոպոլյան տառապանքը» և «Ռուսաստանի կերպափոխումը», Գորկու «Կլիմ Սամգինի կյանքը», Շոլոխովի «Խաղաղ Դոն»ը, Ա․ Տոլստոյի «Զբոսանք տառապանքի վրայով», Ա․ Ֆադեևի «Վերջին ուդեհենը»։ «Հերոսական էպոսներում» և վեպ-էպոպեաներում գլխավոր կերպարները ակտիվ և նպատակաուղղված մասնակցում են կարևոր պատմական իրադարձություններին, որի ընթացքում կայանում է անձնավորությունը, օրինակ՝ «Պետրոս Առաջին»՝ Ա․ Տոլստոյ[1]։

Առանձնացվում են արձակ ուղղվածություն ունեցող բարոյագիտական էպոպեաները, որոնք ծավալվում են ազգային հասարակական զավեշտալի իրադարձությունների շուրջ, ինչպես՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել»ը, Ն․ Գոգոլի «Մեռած հոգիներ»ը, Անատոլ Ֆրանսի «Պինգվինների կղզին»[1]։

Էպիկական ֆանտաստիկա խմբագրել

Ֆենտեզի էպոպեա անվանումը եկել է անգլերենից «էպիկական ֆենտեզի» (անգլ.՝ epic fantasy) բառակապակցության միջոցով։ Էպիկական կամ այլ խոսքով բարձրագույն ֆենտեզին բնութագրվում է որպես երեք տարրերի միասնություն[3][4]։

  • պետք է նվազագույնը լինի եռագրություն
  • պետք է ունենա նվազագույնը տարիների ժամանակային ընդգրկում
  • պետք է ունենա մեծ նախապատմություն կամ ընդգրկի տիեզերական տարածություն։

Ջոն Տոլկինի Մատանիների տիրակալը վեպը էպիկական ֆանտաստիկայի օրինակ է[3], չնայած այս ժանրը չի սահմանափակվում միայն արևմտյան ավանդույթներով, օրինակ արաբական էպոսում առկա է հեքիաթների հավաքածու «Հազար ու մի գիշեր»[4], իսկ հնդկական էպիկական պոեզիայում առկա են «Ռամայանա» և «Մահաբհարաթա» ստեղծագործությունները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Эпопея հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. 2,0 2,1 Էպոպեա // Սովետական մեծ հանրագիտարան (առաջին հրատ․), հ. 64 (1933 թվական), էջ. 552.
  3. 3,0 3,1 Buker, Derek M. (2002). «The Long and Longer of It: Epic Fantasy». The Science Fiction and Fantasy Readers' Advisory. ALA Editions. էջ 118.
  4. 4,0 4,1 4,2 Джон Грант и Джон Клют. 1997. «Arabian fantasy.» The Encyclopedia of Fantasy. London: Orbit Books. 978-1-85723-368-1. OCLC 37106061.

Գրականություն խմբագրել

  • Էպոպեա // Եզրույթների և հասկացուցությունների գրական հանրագիտարան / խմբ․ Նիկոլյուկին. — Институт научной информации по общественным наукам РАН: Ինտելվակ, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-Х
  • Էպոպեա // Գրականագիտական եզրույթների բառարան / խմբ․ Տիմոֆեև, Վասիլևիչ. — Մ․: «Просвещение», 1974. — С. 472—475. — 509 с. — 300 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 64  

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ эпопея Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս