Նիլ Սայմոն

ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ

Մարվին Նիլ Սայմոն (անգլ.՝ Marvin Neil Simon, հուլիսի 4, 1927(1927-07-04)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - օգոստոսի 26, 2018(2018-08-26)[5][3][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ։

Նիլ Սայմոն
անգլ.՝ Marvin Neil Simon
Ծննդյան անունանգլ.՝ Marvin Neil Simon
Ծնվել էհուլիսի 4, 1927(1927-07-04)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 26, 2018(2018-08-26)[5][3][6][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, լիբրետիստ և ձեռնարկատեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Դենվերի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBrighton Beach Memoirs?, Biloxi Blues?, Come Blow Your Horn?, Lost in Yonkers?, The Goodbye Girl? և The Odd Couple?
Պարգևներ
ԱմուսինՄարշա Մեյսոն, Elaine Joyce?, անհայտ, Diane Lander? և Diane Lander?
 Neil Simon Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նիլ Սայմոնը ծնվել է 1927 թվականի հուլիսի 4-ին, Բրուքլինում։ 1946 թվականին, զորացրումից հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում և Դենվերի համալսարանում։ Եղբոր` Դենի Սայմոնի հետ սկսել է աշխատել հեռուստատեսությունում` սքետչներ հորինելով ժամանացային ժանրի վարպետների համար։ 50-ականներին Վուդի Ալենի և Մել Բրուքսի հետ համահեղինակությամբ սքետչներ է գրել «Ձեր լավագույն շոուն» ժամանցային հեռուստահաղորդման համար։ Նիլ Սայմոնի և նրա եղբոր առաջին պիեսը եղել է «Արի և փչիր քո եղջյուրը» (անգլ.՝ Come Blow Your Horn), որը բեմադրվել է 1961 թվականին, Բրոդվեյ թատրոնում։ 1962 թվականին նա արդեն ինքնուրույն լիբրետո է գրել ըստ Դենիս Պատրիկի վեպի գրված «Փոքրիկ ես» (անգլ.՝ Little Me) մյուզիքլի համար, իսկ 1963 թվականին «Զբոսայգում` բոբիկ» (անգլ.՝ Barefoot in the Park)մյուզիքլի համար գրած նրա լիբրետոն ճանաչում է բերում գրողին։ 1965 թվականին Նիլ Սայմոնը ստանում է «Թոնի» մրցանակ` «Տարօրինակ զույգ» (անգլ.՝ The Odd Couple) պիեսի համար։ 1966-1967 թվականներին Բրոդվեյում խաղում են Սայմոնի միանգամից չորս պիես` «Զբոսայգում` բոբիկ», «Տարօրինակ զույգ», «Սիրելի Չարիթի» (Sweet Charity) և «Աստղերով ծածկված աղջիկը» (The Star-Spangled Girl): 1970-ական թվականներին Սայմոնն ամեն տարի նոր պիեսներ է գրում, որոնցից շատերը հենց նույն տարիներին էլ էկրանավորվում են (ֆիլմերի սցենարները գրում է հենց ինքը` գրողը)։ Դրանցից են «Ճոխ տիկինը» (The Gingerbread Lady, 1970, նկարահանվել է «Միայն երբ ես ծիծաղում եմ» ֆիլմը, 1981), «Երկրորդ ավենյուի բանտարկյալը» (The Prisoner of Second Avenue, 1971, ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին), «Արևի տղաները» (The Sunshine Boys, 1972, ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին), «Համար կալիֆորնիական հյուրանոցում» (California Suite, 1976, ֆիլմը նկարահանվել է 1979 թվականին)։ 1973 թվականին Սայմոնը գրել է «Լավ բժիշկը» (The Good Doctor) մյուզիքլը` ըստ Անտոն Չեխովի պատմվածքների։ 1980-ական թվականներին Սայմոնը գրել է ինքնակենսագրական «Հիշողություններ Բրայթոն Բիչից» (Brighton Beach Memoirs) եռագրությունը, «Բիլոքսի բլյուզ» (1985) և «Բրոդվեյի սահմաններ» (1986) ստեղծագործությունները։ Այդ ընթացքի այլ բեմադրություններ մեծ հաջողություն չեն ունեցել, սակայն 90-ականների «Յոնքերսում կորածները» (Lost in Yonkers) կատակերգությունը նրան հերթական «Թոնի» մրցանակն է բերում և Պուլիցերյան մրցանակ։ Պիեսներից բացի Սայմոնը գրում է կինոսցենարներ և հեռուստապիեսներ։ 1996 թվականին նա հրատարակում է «Արտագրվածը» հիշողությունների գիրքը։

Ճանաչում և պարգևներ

խմբագրել
  • 1965 - «Թոնի» մրցանակ, «Տարօրինակ զույգ»,
  • 1967 - Evening Standard Award, «Զբոսայգում` բոբիկ»,
  • 1978 - «Ոսկե գլոբուս» «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգ, «Հաջողություն, սիրելիս» ֆիլմ,
  • 1985 - «Թոնի» մրցանակ, «Բիլոքսի բլյուզ» պիես,
  • 1989 - American Comedy Awards Lifetime Achievement,
  • 1991 - «Յոնքերսում կորածները» պիեսի համար։
    • Drama Desk Award for Outstanding New Play,
    • Պուլիցերյան մրցանակ «Դրամատիկական ներկայացումներ թատրոնի համար» անվանակարգում,
    • «Թոնի» մրցանակ։
  • 1995 - Քենեդի կենտրոնի մրցանակ։
  • 2006 - Mark Twain Prize for American Humor:

Ստեղծագործություն

խմբագրել

Պիեսներ

խմբագրել
  • 1961 - «Արի ու փչիր քո եղջյուրը» / Come Blow Your Horn
  • 1962 - «Փոքրիկ ես» / Little Me
  • 1963 - «Զբոսայգում` բոբիկ» / Barefoot in the Park, 1967 թվականին «Զբոսայգում` բոբիկ» պիեսը էկրանավորվել է, իսկ 2010 թվականին բեմադրվել է Պուշկինի անվան թատրոնում
  • 1965 - «Տարօրինակ զույգ» / The Odd Couple
  • 1966 - «Սիրելի Չարիթի» / Sweet Charity
  • 1966 - «Աստղերով ծածկված աղջիկը» / The Star-Spangled Girl
  • 1968 - «Համար «Պլազա» հյուրանոցում» / Plaza Suite
  • 1968 - «Պարզապես խոստումներ» / Promises, Promises
  • 1969 - «Վերջին կրակոտ սիրահարը» / The Last of the Red Hot Lovers
  • 1970 - «Ճոխ տիկինը» / The Gingerbread Lady
  • 1971 - «Երկրորդ ավենյուի բանտարկյալը» / The Prisoner of Second Avenue
  • 1972 - «Արևի տղաները» / The Sunshine Boys
  • 1973 - «Լավ բժիշկը» / The Good Doctor
  • 1974 - «Աստծո կողմից ընտրվածը» / God’s Favorite
  • 1976 - «Համար կալիֆորնիական հյուրանոցում» / California Suite
  • 1977 - «Երկրորդ գլուխ» / Chapter Two (1977)
  • 1979 - «Նրանք նվագում են մեր երգը» / They’re Playing Our Song
  • 1980 - I Ought to Be in Pictures
  • 1981 - «Հիմարները» / Fools
  • 1983 - «Հիշողություններ Բրայթոն Բիչից» / Brighton Beach Memoirs
  • 1985 - «Բիլոքսի բլյուզ» / Biloxi Blues
  • 1986 - «Տարօրինակ զույգ» /The Odd Couple
  • 1986 - «Բրոդվեյի սահմանները» / Broadway Bound
  • 1988 - «Բամբասանքներ» / Rumors
  • 1991 - «Յոնքերսում կորածները» / Lost in Yonkers
  • 1992 - «Ջեյքի կինը» / Jake’s Women
  • 1993 - «Հաջողություն, սիրելիս» / The Goodbye Girl
  • 1993 - «Ծիծաղ 23-րդ հարկում» / Laughter on the 23rd Floor
  • 1995 - «Համար լոնդոնյան հյուրանոցում» / London Suite
  • 1997 - «Առաջարկություն» / Proposals
  • 2000 - «Ճաշկերույթ» / The Dinner Party
  • 2001 - 45 վայրկյան Բրոդվեյից / 45 Seconds from Broadway
  • 2003 - Ռոուզի հակասությունը / Rose’s Dilemma

Սցենարներ

խմբագրել
  • 1963 - Արի և փչիր քո եղջյուրը / Come Blow Your Horn
  • 1966 - Աղվեսի հետևից / After the Fox
  • 1967 - Զբոսայգում` բոբիկ / Barefoot in the Park
  • 1968 - Տարօրինակ զույգ / The Odd Couple
  • 1969 - Սիրելի Չարիթի / Sweet Charity
  • 1970 - The Out-of-Towners
  • 1971 - Plaza Suite
  • 1972 - The Last of the Red Hot Lovers
  • 1972 - Սրտեր կոտրողը / The Heartbreak Kid
  • 1975 - Երկրորդ ավենյուի բանտարկյալը / The Prisoner of Second Avenue
  • 1975 - Արևի տղաները / The Sunshine Boys
  • 1976 - Ընթրիք մահվան հետ / Murder by Death
  • 1977 - Հաջողություն, սիրելիս / The Goodbye Girl
  • 1978 - Էժանագին դետեկտիվ / The Cheap Detective
  • 1978 - California Suite
  • 1978 - Երկրորդ գլուխ / Chapter Two
  • 1980 - Ինչպես հին ժամանակներ / Seems Like Old Times
  • 1981 - Միայն երբ ես ծիծաղում եմ / Only When I Laugh
  • 1982 - Ես պետք է լինեմ նկարում / I Ought to Be in Pictures
  • 1983 - Մասք Դյուգանը վերադառնում է / Max Dugan Returns
  • 1984 - Միայնակը / The Lonely Guy
  • 1985 - The Slugger’s Wife
  • 1986 - Հիշողություններ Բրայթոն Բիչից / Brighton Beach Memoirs
  • 1988 - Բիլոքսի բլյուզ / Biloxi Blues
  • 1991 - Ամուսնացողը / The Marrying Man
  • 1993 - Յոնքերսում կորածները / Lost in Yonkers
  • 1995 - Արևի տղաները / The Sunshine Boys
  • 1998 - Տարօրինակ զույգ / The Odd Couple II
  • 2004 - Հեռացող աղջիկը / The Goodbye Girl
  • 1996 - «Արտագրվածը» / Rewrites

Գրականություն

խմբագրել
  • Саймон Н. Узник Второй авеню. — М., 1978.
  • Саймон Н. Вторая глава // Современная драматургия. — 1998. — № 1.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Սայմոն» հոդվածին։