Կաահարի, բնական իջվածք Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 2000 կմ է, լայնությունը՝ ավելի քան 1200 կմ, միջին բարձրությունը՝ 900-1000 մ, տարածությունը՝ մոտ 630 հազար կմ2։

Կալահարի
Տեսականապատ և deserts and xeric shrublands?
ՄայրցամաքԱֆրիկա
Երկիր Բոտսվանա,  Նամիբիա և  Անգոլա
Երկարություն4000 կմ
Ամենաբարձր կետԲրանդբերգ
ԲԾՄ1168 մետր[1]
Մակերես930 000 կմ²
Աշխարհագրական տեղադրությունԿալահարի
Ջրլիցի ափինՕրանժ
Քարտեզ
Քարտեզ

Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները։ Մակերևույթը ծածկված է ավազով, հյուսիսում ՝ ամրացած թփուտներով ու խոտերով, կենտրոնում և հարավարևմուտքում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ։ Կլիման արևադարձային է, հյուսիսում ՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ֊ից (հյուսիսում) մինչև 150 մմ (հարավում)։

Կլիման արիդային է տեղումների ամառային մաքսիմումով և մեղմ ձմեռով, ընդ որում արիդությունն ավելանում է դեպի հարավ-արևելք։ Տեղումները հիմնականում լինում են նոյեմբեր-ապրիլ ամիսներին, սակայն դրանց մեծությունը տատանվում է ինչպես ժամանակի առումով, այդպես էլ տարածքի։ Կալահարի անապատը Հարավային Աֆրիկայի ամենաշոգ շրջաններից է։ Միջին առավելագույն ջերմաստիճանը հասնում է +29°, իսկ միջին նվազագույնը՝ +12°, գոլորշունակությունը 3 հազար մմ է։

Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավաֆրիկյան ենթամարզին։

Կալահարիի «մայրաքաղաք» ոչ պաշտոնապես համարում են Բոթսվանայի արևմուտքում գտնվող Գանզի քաղաքը։

Անվանում

խմբագրել

Անվանումն առաջացել է այդ ընդարձակ չոր, անպտուղ տարածքին բնիկների տված կարի֊կարի՝ «տանջանք, տառապանք» անունից[2]։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալահարի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169