Սև ցուցակ, անձանց կամ այլ էությունների ցուցակ, որոնք տարբեր պատճառներով սուբյեկտի (կազմողի) նկատմամբ ոչ բարեկամական են ճանաչվել։ Եթե որևէ մեկը գտնվում է սև ցուցակում, ապա նա դիտարկվում է կառավարության կամ այլ կազմակերպության կողմից, որպես անձ, որին չի կարելի վստահել կամ որն ինչ-որ սխալ բան է արել։ Ավելի նեղ իմաստով՝ այն անձանց կամ այլ էությունների ցուցակ, որոնք մերժվել են կոնկրետ իրավունքի, արտոնության կամ գործողության մեջ[1]։

Համացանցում խմբագրել

«Սև ցուցակ» տերմինը կարող է վերաբերել այն օգտատերերին, որոնց արգելվում է որոշակի կայք օգտագործել դրա սահմանված կանոնների բազմակի խախտման հետևանքով։ Նման ցուցակները կարող են պարունակել էլեկտրոնային փոստեր կամ Այ-փի հասցեներ, որոնցից օգտատերերի գրանցումն արգելված։ Սև ցուցակ նաև գոյություն ունի սոցիալական ցանցերի հաշիվներում։ Այն նախատեսված է օգտատերերին էջը (լուսանկարներ, տեսանյութեր, աուդիո) դիտելու, ինչպես նաև հաղորդագրություններ գրելու տեխնիկական կարողությունից զրկելու համար։ Բացի այդ, սև ցուցակները կարող են արգելափակել որոշակի բառերի տեղադրումը կայքում (օրինակ՝ ֆորումում

Գոյություն ունեն նաև այն կայքերի սև ցուցակներ, որոնք կասկածվում են անբարեխիղճ վարքագծի՝ վիրուսների տարածման կամ ֆիշինգի մեջ[2][3]։ Իր սև ցուցակն ունի նաև Վիքիպեդիան։

 
Առցանց նամակագրության մեջ օգտատերերից մեկն ավելացվել է սև ցուցակ

Տեղեկատվական տեխնոլոգիաներում սև ցուցակն օգտագործվում է որպես մուտքի ցուցակների իրականացում։ Բոլոր օբյեկտներին թույլատրվում է օգտվել ռեսուրսից, իսկ սև ցուցակում գտնվող օբյեկտներին արգելվում է։ Ավելի հաճախ օգտագործվող այլընտրանքը Սպիտակ ցուցակն է՝ լռելյայն բոլորին արգելված է, իսկ սպիտակ ցուցակում գտնվող օբյեկտներին թույլատրվում է օգտվել ռեսուրսից։ Հնարավոր է դրանց համակցությունը։

Նույն միջոցն էլ կիրառվում է ծրագրավորման մեջ, օրինակ, սև ցուցակով կարող են ստուգվել տվյալների բազայի նկատմամբ հարցումները, որոնք ձևավորվում են օգտատերերի տվյալների օգտագործմամբ, չարագործի կողմից ներդրած վնասակար կոդի առկայությունը բացահայտելու համար։ Սև ցուցակով կարող են ստուգվել տվյալները պաշտպանված պահոցից փոխանցման ժամանակ, և ստուգումը կատարվում է գաղտնի տեղեկատվության արտահոսքի հայտնաբերման համար։

Տնտեսության մեջ խմբագրել

Ընկերությունները կամ պետական հաստատությունները[4] կարող են կազմել անբարեխիղճ գործընկերների ցուցակներ և հետագայում հրաժարվել նրանց հետ գործեր վարելուց[5][6] կամ ավելի խիստ պայմաններ առաջարկելուց։ Նման սև ցուցակները կարող են տեղադրվել որպես հրապարակայնության սեփականություն՝ ուրիշներին պաշտպանելու նպատակով, և այսպիսով, սև ցուցակում գտնվող ընկերությունները հայտնվում են մեկուսացման մեջ։

Միջազգային իրավունքում խմբագրել

Շատ, այդ թվում նաև Շենգենյան համաձայնության երկրների ներգաղթի պրակտիկայում իրավախախտման համար երկրից արտաքսված անձանց հետագա այցերը կարող են մերժվել՝ առանց պատճառների բացատրության[7]։

Հեռախոսության մեջ խմբագրել

«Սև ցուցակ» ֆունկցիան թույլ է տալիս արգելափակել որոշակի հեռախոսահամարներից զանգերը։ Անցանկալի բաժանորդներին սև ցուցակ են ավելացնում, և նրանց համարներից զանգեր չեն գալիս։

Կարելի է սև ցուցակ ստեղծել գրասենյակային ATC-ի մասշտաբներում, սակայն այդ ֆունկցիան առաջարկում է նաև ժամանակակից բջջային հեռախոսների մեծ մասը։ Բացի այդ՝ «սև ցուցակ» ֆունկցիան իրենց օգտատերերն են տրամադրում մի շարք հայտնի բջջային օպերատորներ։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմ և սև ցուցակում հայտնված կոմունիստներ խմբագրել

Ֆրանկոյի ֆաշիստների դեմ պայքարելու համար Իսպանիա մեկնած առնվազն մեկ կամավոր (Ջորջ Դրևեր) ինտերնացիոնալ բրիգադներից, որը նաև հայտնի է եղել Բրիտանական կոմունիստական կուսակցությունում 1930-ական թվականներին, ոստիկանության հատուկ բաժնի կողմից տեղեկացվել է, որ նրա ռազմական կարիերայի ձախողումը պայմանավորված է եղել այս գործում նրա կամավորական գործունեությամբ և համոզմունքներով։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական կառավարությունը «Սև ցուցակ» է կազմել, որը հիմնված է եղել խորհրդի 1915 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման վրա, որն արգելում էր բրիտանական հպատակներին առևտուր անել չեզոք երկրներում որոշակի ընկերությունների և անհատների հետ։ Այդ ցուցակները հրապարակվել են The London Gazette-ում[8]։

1940 թվականի ամռանը ՍՍ-ն հրապարակել է «Sonderfahndungsliste G. B.» (հայերեն՝ Մեծ Բրիտանիայի հատուկ որոնողական ցուցակ) անվանմամբ գաղտնի ցուցակ՝ Նացիստական Գերմանիայի՝ գործողություն «ծովային առյուծ» կոդային անվանմամբ ներխուժման նախապատրաստման շրջանակներում։ Երբ այդ բրոշյուրը հայտնաբերվել է պատերազմից հետո, այն սովորաբար անվանում էին «Սև գիրք» և նկարագրում որպես սև ցուցակ[9]։

Հոլիվուդյան հակամունիստական սև ցուցակ խմբագրել

Հոլիվուդյան սև ցուցակը կազմվել է Հակաամերիկյան գործունեության հետաքննության կոմիտեի կողմից 1947 թվականին։ Դրա նպատակն էր արգելել սցենարիստներին և հոլիվուդյան մյուս մասնագետներին, որոնք իբր համակրում էին կոմունիստներին, աշխատանք ստանալ։ Ցուցակը սկսվել է զվարճանքի ոլորտի 151 մասնագետների թվարկմամբ և շարունակվել է մինչև 1960 թվականը, երբ այն փաստորեն խախտվել է այն խոստովանությամբ, որ սև ցուցակում ընդգրկված մասնագետները երկար տարիներ աշխատել են կեղծ անուններով[10][11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Blacklist definition and meaning». Collins English Dictionary. 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  2. «Google внёс фишинг в «чёрный список»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «Возможности Google Safe Browsing API значительно расширены». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Проверки: Тук-тук-тук... Я твой друг...».(չաշխատող հղում)
  5. «Свердловские энергетики обнародовали чёрный список должников». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Евросоюз опубликовал новый чёрный список авиакомпаний». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. ««Чёрный список» Шенгенской зоны увеличился на две тысячи человек». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  8. The Encyclopedia Americana (1920), Blacklist
  9. Philip Gooden; Peter Lewis (2014 թ․ սեպտեմբերի 25). The Word at War: World War Two in 100 Phrases. Bloomsbury Publishing. էջ 22. ISBN 978-1-4729-0490-4.
  10. Wilkerson, William (1946 թ․ հուլիսի 29). «A Vote For Joe Stalin». The Hollywood Reporter. էջ 1.
  11. Baum, Gary; Daniel Miller (2012 թ․ նոյեմբերի 19). «Blacklist: THR Addresses Role After 65 Years». Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.

Հետագա ընթերցում խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել