Սիսիանի պատկերասրահ, ՀԱՊ-ի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է 1996 թվականից։

Սիսիանի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՍիսիան
ՀասցեՍյունիքի մարզ, Սիսիան, Սիսական 39
Կայքgallery.am/hy/Branches/SisianGallery/

Ցուցադրություն խմբագրել

Պատկերասրահում ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի, Մհեր Աբեղյանի, Մարիամ Ասլամազյանի, Հարություն Կալենցի, Գոհար Ֆերմանյան,, Գրիգոր Խանջյան, Հակոբ Հակոբյանի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Սեդրակ Առաքելյանի, Գաբրիել Գյուրջյանի, Խաչատուր Եսայանի, Զաքար Խաչատրյանի, Ստեփան Աղաջանյանի, Հենրիկ Սիրավյանի, Ռաֆայել Աթոյանի, Աշոտ Մելքոնյանի և այլոց աշխատանքներ։ Ներկայացված է նաև Փարավոն Միրզոյանի ստեղծած բանաստեղծ Համո Սահյանի դիմանկարը։ Ուշագրավ են Էդվարդ Իսաբեկյանի էքսպրեսիվ, Մկրտիչ Քամալյանի գունագեղ ստեղծագործությունները, ինչպես նաև Ռուբեն Շահվերդյանի դեկորատիվ աշխատանքները։

Պատկերասրահում կազմակերպվում են ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ[1]։

Հասցե խմբագրել

Պատկերասրահը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նորություններ - Թանգարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել