Զաքար Խաչատրյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զաքար Ավագի Խաչատրյան (դեկտեմբերի 11, 1924(1924-12-11) կամ փետրվարի 5, 1924(1924-02-05), Սառնակունք, Սիսիանի շրջան - հունվարի 21, 2017(2017-01-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1], թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[2]), հայ նկարիչ, ՀՀ (1983) և ՌԴ[3] (2005) վաստակավոր նկարիչ։ ՀՀ ժողովրդական նկարիչ (2012)[4]։ Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ (1995

Զաքար Խաչատրյան
Զաքար Խաչատրյանը (կենտրոնում) Ժողարվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ
Ի ծնեԶաքար Ավագի Խաչատրյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1924(1924-12-11) կամ փետրվարի 5, 1924(1924-02-05)
ԾննդավայրՍառնակունք, Սիսիանի շրջան
Վախճանվել էհունվարի 21, 2017(2017-01-21) (92 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարչություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Ժուկովի մեդալ «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի եղբայրն է։

Կենսագրություն

խմբագրել

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[5]։

1956 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ աշակերտելով ռուս անվանի վարպետներ Բորիս Յոգանսոնին և Ալեքսանդր Գերասիմովին։ 1960-1962 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում։ 1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981 թվականից՝ ամբիոնի վարիչ, 1984 թվականից՝ դեկան, 1986 թվականից՝ պրոֆեսոր։ ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է։

1962 թվականին Սիսիանում Զաքար Խաչատրյանի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է նրա անունով։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ «Սայաթ-Նովա» (1963), «Կոմիտաս» (1968), «Ա. Զ. Խաչատրյան» (1982), «Հին Մեղրի» (1970 ), «Արագած. ծաղիկներ» (1974), «Հին երևանյան բակ» (1980), «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր» (երկուսն էլ' 1982), նաև «Հին Ռիգա», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ' 1980 թվական), գրաֆիկական գործեր, «Սպիակավոր եկեղեցին», 1961 թվական, «Սիսիավան եկեղեցին հին Սիսիանում», 1965 թվական, «Ղոշուն-դաշ (Զորաքար)», 1967 թվական, «Թանահատի վանքը։ Սիսիան», 1968 թվական, « Պատկառուկներ», 1968 թվական, «Ձմեռ», 1969 թվական, «Փողոց հին Երևանում», 1969 թվական, «Աշուն։ Ծաղկաձոր», 1978 թվական, «Երևանի ծայրամասը», 1980 թվական, «Ժնևյան լիճը», 1993 թվական, «Սև գետակ։ Գիշեր», 1998 թվական, «Արևածագը Սև ծովի վրա», 1984 թվական, «Ծովն ու արևը», 1984 թվական, «Սև ծով։ Կեսօր», 1986 թվական, նատյուրմորտներ՝ «Թրաշուշաններ», 1956 թվական, «Վարդակակաչներ», 1961 թվական, «Վարդեր», 1981 թվական, «Դաշտային ծաղիկներ», 2001 թվական, «Աստղածաղիկներ», 2003 թվական։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի[6], Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում։

Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ … «  Vorotan». Vorotan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  2. «Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  3. Սև գույնը մերժած նկարիչը.Զաքար Խաչատրյան
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  5. Զաքար Խաչատրյան
  6. Զաքար Խաչատրյանի նորաբաց ցուցահանդեսը նվիրվեց Մանկավարժական համալսարանի 90 ամյակին
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.