Ռաֆայել Շիշմանյան
Ռաֆայել Մարտիրոսի Շիշմանյան (հունիսի 6, 1885, Լիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա - ապրիլի 4, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Ռաֆայել Շիշմանյան | |
---|---|
Ի ծնե | Ռաֆայել Մարտիրոսի Շիշմանյան |
Ծնվել է | հունիսի 6, 1885 |
Ծննդավայր | Լիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | ապրիլի 4, 1959 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1907) |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայ ազատ արվեստագետներու միություն և Հայաստանի նկարիչների միություն |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Խարբերդի Ակնի գավառի Լիճք գյուղում 1885 թվականին։ 1907 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի կեդրոնական վարժարանը, 1908 թվականին տեղափոխվում է Փարիզ։ 1908 -1913 թվականներին սովորել է գեղարվեստի և զարդարվեստի վարժարաններում, միաժամանակ այցելում է Ժյուլիան ակադեմիայի դասընթացներին։ 1919 թվականից մասնակցել է ֆրանսիական «Անկախների» սալոնի ամենամյա ցուցահանդեսներին։ Հայկական «Անի» նկարչական խմբակցության նախաձեռնողներից և ցուցահանդեսների ակտիվ մասնակիցն է եղել։ «Անի»-ից հետո «Հայ ազատ արվեստագետներու միության» կազմակերպողներից ու վարչության անդամ։ 1947 թվականից ՀՕԿ-ի անդամ, «Հայ ազգային ճակատ» (1945 թվականից՝ «Հայ ազգային միություն) կազմակերպության վարչության անդամ և գեղարվեստական հանձնախմբի նախագահը։ 1947 թվականին տեղափոխվում է Հայաստան, շարունակել զբաղվել գեղանկարչությամբ, ակտիվորեն մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին, ընտրվել Հայաստանի նկարիչների միության անդամ, 1948-1951 թվականներին գծանկար դասավանել Երևանի կերպարվեստի ուսումնարանում։
Գործունեություն, ստեղծագործություններ Խմբագրել
Հիմնականում աշխատել է հաստոցային գեղանկարչության բնագավառում (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ)։ Վաղ շրջանի գործերից են՝ «Գյուղական փողոց» (1911), «Կոնկառնո» (1921), «Մոզել գետի տեսարանը Լիվերտոնից» (1922), «Ավինյոնի հին կամուրջը» (1930), «Էսպալիոնի հին կամուրջը» (1937), որոնց բնորոշ է անմիջական լուսավոր տրամադրությունը։ Փարիզի Նուպարյան մատենադարանի սրահի որմնանկարը, 1920-ական թվականներ։ Փարիզում ստեղծել է որմնանկարներ՝ Նուպարյան մատենադարանի դահլիճում (1920-ականներ), Հայ ուսանողների տանը (1930-ականներ)։ Ստեղծել է նաև զարդարվեստի, գրքի գրաֆիկայի գործեր։ 1930 թվականին Շիշմանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ ազատ արվեստագետների միությունը և անընդմեջ նախագահել այն։ 1947 թվականին Հայաստան տեղափաոխվելուց հետո դարձել է Հայաստանի նկարիչների միության, 1951 թվականից՝ նախագահության անդամ։ Ստեղծել է «Գորիս» (1954), «Ծաղիկներ» (1958), «Ինքնանկար» (1948) և այլ գործեր[2][3]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
Տպագիր գործեր Խմբագրել
- Էդգար Շահին, 1956 թ, Երևան
- Բնանկարը և հայ նկարիչները, 1958 թ, Երևան
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 263։»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին։ Վերցված է 2019 թ․ հունիսի 15
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ռաֆայել Շիշմանյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-17-ին։ Վերցված է 2016 թ․ հունիսի 14
- ↑ LLC Helix Consulting։ «Նրա արվեստում առկա է հայ մանրանկարչության խոր իմացությունն ու ազդեցությունը… Ռաֆայել Շիշմանյան (լուսանկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ հունիսի 15
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019 թ․ հունիսի 15