Մկրտիչ Քամալյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մկրտիչ Հայրապետի Քամալյան (փետրվարի 18, 1915(1915-02-18), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1971(1971-03-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965

Մկրտիչ Քամալյան
Ի ծնեՄկրտիչ Հայրապետի Քամալյան
Ծնվել է1915, փետրվարի 18 (մարտի 3)
ԾննդավայրԿարս
Վախճանվել է1971, մարտի 19
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն

խմբագրել

ՄԿրտիչ Քամալյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում[1]։ 1941 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան։ 1946 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ Քամալյանին ուսանել են մի շարք տաղանդավոր հայ նկարիչներ՝ Մինաս Ավետիսյան, Աշոտ Մելքոնյան, Մարտին Պետրոսյան, Ռաֆայել Աթոյան և այլք[2]։

Մկրտիչ Քամալյանի աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Վաղ շրջանի գեղանկարները մտերմիկ բնույթի են, հետագայում՝ առավել ընդհանրացված և դեկորատիվ։

  • «Ինքնանկար», 1946 թվական, ՀԱՊ
  • «Վաստակավոր արտիստուհի Մ. Չմշկյան», 1952 թվական, ՀԱՊ
  • «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան», 1953 թվական, ՀԱՊ
  • «Աշխատանք և սեր», 1962 թվական, ՀԱՊ

Մոնումենտալ-դեկորատիվ գործերից են՝

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1973 թվական, հետմահու)։

Գրականություն

խմբագրել
  • Т.Н. Горина. Камалян, Мкртич Айрапетович // Художники народов СССР. - Том 4,Книга 2,. - Москва: Искусство, 1995. - С. 121-122.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էդ.Իսաբեկյան 1914-2007. Մկրտիչ Քամալյան | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Մկրտիչ Քամալյանի աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահում

Արտաքին հղումներ

խմբագրել