Ռուբեն Շահվերդյան
Ռուբեն Իսահակի Շահվերդյան (հոկտեմբերի 20, 1900, Սիղնաղ - օգոստոսի 14, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967)։
Ռուբեն Շահվերդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1900 |
Ծննդավայր | Սիղնաղ |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1976 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Եղիշե Թադևոսյան |
Պարգևներ |
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Շահվերդյանի եղբայրն է։
Կենսագրություն Խմբագրել
Ռուբեն Շահվերդյանը ծնվել է Վրաստանի Սիղնաղ քաղաքում 1900 թվականին։ 1919-1924 թվականներին սովորել է Թիֆլիսի նկարչության և քանդակագործության դպրոցում, դասատու՝ Եղիշե Թադևոսյան։ Վաղ շրջանի կտավներում նկատելի է հակում դեպի դեկորատիվությունը («Սաքսոնյան ճենապակի», 1925, «Վենետիկ», 1926)։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ 1958 թվականից զբաղվել է խեցեգործությամբ։ Շահվերդյանը պատկերել է Թիֆլիսի, Հայաստանի կենցաղը, բնությունը[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]
Ստեղծագործություններ Խմբագրել
- «Արագած», 1950
- Արտեմ Միկոյան (գորգի էսքիզ), 1950[3]
- «Ծծմբային բաղնիքները Թիֆլիսում», 1956
- «Հավլաբար», 1967
- «Աղավնաձոր», 1968
Խեցեգործական աշխատանքներ
- «Հեծյալը», 1965
- «Փոքրիկ հովիվը», 1966
- «Կինտո», 1968
- «Աղաման օղակներով», 1972[4]
- «Երաժշտություն», 1973
- «Ջրկիր», 1973[5]
- «Ոսկեվազցի աղջիկը», 1975
Երփնագրերն աչքի են ընկնում լոկալ գույներով, զարդանկարային պատկերմամբ, խեցեղեն աշխատանքները՝ արևելյան արվեստին հատուկ հագեցած ու գեղեցիկ ոճավորմամբ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Ռուբեն Շահվերդյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
- ↑ Շահվերդյան Ռուբեն Իսահակի, Արտեմ Միկոյան (գորգի էսքիզ)
- ↑ Շահվերդյան Ռուբեն Իսահակի, «Աղաման օղակներով»
- ↑ Շահվերդյան Ռուբեն Իսահակի, «Ջրկիր»
Մատենագրություն Խմբագրել
- Մ. Այվազյան, Ստեղծագործական այրում։ «Խորհրդային Հայաստան», 1968, N2։
- М. Айвазян, Рубен Шавердян (буклет). Ереван, 1971 г.