Սինյիտիրո Տոմոնագա
Սինյիտիրո Տոմոնագա (ճապ.՝ 朝永 振-郎, մարտի 31, 1906[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 8, 1979[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան, Ճապոնիայի ԳԱ (1951 թ.) անդամ։
Սինյիտիրո Տոմոնագա ճապ.՝ 朝永 振-郎 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1906[1][2][3][…] Տոկիո, Ճապոնիա |
Մահացել է | հուլիսի 8, 1979[1][2][3][…] (73 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4] բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Tokyo University of Education?, Լայպցիգի համալսարան, RIKEN?, Տոկիոյի համալսարան և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ճապոնական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կիոտոյի համալսարան[5] և Third Higher School? |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն և անգլերեն |
Ինչով է հայտնի | Քվանտային էլեկտրադինամիկա |
Պարգևներ | |
Հայր | Tomonaga Sanjūrō? |
![]() |
Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929 թ)։ 1932-1940 թվականներին աշխատել է ֆիզիկայի և քիմիայի հետազոտությունների ինստիտուտում։ 1937-1939 թվականներին կատարելագործել է գիտելիքները Լայպցիգի համալսարանում, Վ․ Հայզենբերգի մոտ։ 1941-1969 թվականներին՝ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր, 1963-1969 թվականներին՝ նույն համալսարանի օպտիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն և ճապոնիայի գիտական խորհրդի նախագահ։ Աշխատանքները վերաբերում են նեյտրոնների և մեզոնների տեսությանը, միջուկային ֆիզիկային, մագնիսականությանը, քվանտային էլեկտրադինամիկային։ 1940 թվականին ենթադրել է մեզոատոմների գոյությունը։ Տոմոնագաին է պատկանում ալիքային դաշտերի քվանտային տեսության ռելյատիվիստորեն ինվարիանտ ձևակերպումը, որը խթանել է վերանորմավորումների մեթոդի մշակումը։ 1955 թվականին մշակել է քվանտամեխանիկական կոլեկտիվ շարժումների տեսությունը։ Ֆիզիկայի նոբելյան մրցանակ (1965 թ., Ռ․ Ֆեյնմանի և Յու․ Շվինգերի հետ)։ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1964)։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Nishijima K. Sin-itiro Tomonaga, 1906–1979 // Nature / M. Skipper — NPG, Springer Science+Business Media, 1979. — Vol. 282, Iss. 5734. — P. 117—118. — ISSN 1476-4687; 0028-0836 — doi:10.1038/282117A0
- ↑ スピンは回る — 1976.
- ↑ The Nobel Prize in Physics 1965 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — Russian Academy of Sciences.
- ↑ Ասահի մրցանակ — 1929.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |