Սիմոն Վիրսալաձե
Սիմոն (Սոլիկո) Բագրատի Վիրսալաձե (վրաց.՝ სოლომონ (სოლიკო) ვირსალაძე, դեկտեմբերի 31 1908 (հունվարի 13 1909) կամ հունվարի 13, 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 7, 1989, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բեմանկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1975)։
Սիմոն Վիրսալաձե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31 1908 (հունվարի 13 1909) կամ հունվարի 13, 1908 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 7, 1989 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Մոսկվայի Վխուտեինում (1927—1928) և Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1928-1931)։ 1932—1936 թթ.-ին եղել է Թբիլիսիի Զ․ Փալիաշվիլու անվան (ձևավորել է Փալիաշվիլու «Դաիսի» օպերան, 1936 թ., Մաճավարիանիի «Օթելլո» բալետը, 1957 թ.), 1940—1941 թվականներին և 1945—1962 թթ.-ին՝ Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան (Պ․ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետի (1952 թ., Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն) ձևավորման էսքիզ, գուաշ (Ա․ Ա․ Բախրուշինի անվան կենտրոնական թատերական թանգարան, Մոսկվա) «Տարասի ընտանիքը», 1950 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ., Մոցարտի «Դոն Ժուան», 1956 թ., Վագների «Լոենգրին», 1962 թ., օպերաները, Գլազունովի «Ռայմոնդա», 1948 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թ., Պրոկոֆևի «Քարե ծաղիկ», 1957 թ., բալետները և այլն) օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը։
Վիրսալաձեն ԽՍՀՄ Մեծ թատրոնում ձևավորել է Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (1966 թ.), Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1968 թ., լենինյան մրցանակ, 1970 թ.), Էշպայի «Անգարա» (1976 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1977 թ.) բալետները և այլն։
Վիրսալաձեի բեմանկարչական աշխատանքներում կարևոր դեր է խաղում երաժշտության հուզականությանը և ներկայացման գաղափարական իմաստին համապատասխանող գույնը։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Вирсаладзе Симон Багратович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 472)։ |