Սերժ Գենսբուր
Սերժ Գենսբուր (ֆր.՝ Serge Gainsbourg [sɛʁʒ ɡɛ̃zbuʁ], իսկական անունը՝ Լյուսիեն Գինսբուրգ (ֆր.՝ Lucien Ginsburg), ապրիլի 2, 1928[1][2][3][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - մարտի 2, 1991[2][5][6][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի հայտնի պոետ, երգահան, երգերի հեղինակ և երգիչ, դերասան, կինոռեժիսոր և կինոսցենարիստ։
Սերժ Գենսբուր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | մարտի 2, 1991[2][5][6][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Հրեաները Ռուսաստանում |
Մասնագիտություն | դերասան, կոմպոզիտոր, բանաստեղծ, կինոռեժիսոր, գրող, երգիչ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, սցենարիստ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան, երաժիշտ և նկարիչ |
Ժանրեր | շանսոն, ջազ, փոփ, ռեգգի, ռոք, պրոգրեսիվ ռոք, Չա-չա-չա, Մամբո (պար), Ֆանկ և middle of the road |
Ծնողներ | հայր՝ Joseph Ginsburg?, մայր՝ Olia Ginsburg? |
Ամուսին(ներ) | Lise Levitzky?[7] և Caroline von Paulus?[8] |
Համատեղ ապրող(ներ) | Բրիժիտ Բարդո, Caroline von Paulus? և Ջեյն Բիրկին[9] |
Երեխա(ներ) | Շառլոտ Գեինսբուր[10] և Lulu Gainsbourg? |
Պարգևներ և մրցանակներ | |
universalmusic.fr/serge-gainsbourg/ | |
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Թեոդոսիայից Ֆրանսիա գաղթած հրեաների զավակը սկզբում ուզում էր դառնալ նկարիչ։ Իսկ հայտնի դարձավ որպես տարբեր երաժշտական ժանրերով երգերի հեղինակ, կատարող և երգահան, ինչպես նաև կինոյում և գրականության մեջ։ Նրա բեմական կարիերայի սկիզբը դժվար էր նրա ինքնատիպ արտաքինի պատճառով։ Ողջ կյանքի ընթացքում Սերժ Գենսբուրգը տառապում էր մերժված լինելու զգացումից և այն տեսքից, որը նա տեսնում էր հայելու մեջ՝ ծայրահեղ տգեղ տղամարդու արտաքին։ Նա բազմաթիվ ֆիլմեր նկարահանեց, հեղինակեց ավելի քան 40 երաժշտական կոմպոզիցիաներ տարբեր ֆիլմերի համար։
Տարիների ընթացքում նա իր համար ստեղծում է անիծված պոետի և պրովոկատորի կերպար, սակայն ոչ նրա համար, որպեսզի ճգնավոր դառնա։ («Ես շրջեցի իմ բաճկոնը, երբ հասկացա, որ աստառը ջրաքիսի մորթուց է պատրաստված», — ասում է նա:)։ Իր երգերում նա հաճախ է խաղում երկիմաստ բառերի հետ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա սերը տարբեր տիպի պրովոկացիաների նկատմամբ, հատկապես բանավիճական (Lemon Incest) կամ էրոտիկ (Love on the Beat, Les Sucettes): Միաժամանակ նա սիրում է խաղալ գրական տարբեր հեղինակների ստեղծագործությունների հետ, ինչպես օրինակ Ալֆոնս Ալլեն (l’Ami Caouette) կամ Պոլ Վեռլեն (Je suis venu te dire que je m’en vais): Միևնույն ժամանակ երգը, մասնավորապես երգի բառերը, նա համարում է «երկրորդական արվեստ» ի տարբերություն, օրինակ, գեղանկարչության, քանի որ երգը չի պահանջում ինչ-որ զոհողություն, գնահատվելու համար։ Սակայն չնայած դրան, ժամանակ առ ժամանակ նա երկար մշակման է ենթարկում իր տեքստերի պոետիկ տեսքը։
Գենսբուրը զգալի ազդեցություն ունեցավ ֆրանսիացի այնպիսի դերասանների ստեղծագործության վրա, ինչպես «Taxi Girl» խումբը, Ռենո կամ Étienne Daho, ինչպես նաև արտասահմանյան արտիստների վրա, ինչպես Բեք Հենսեն, «Portishead» և երգահան Դևիդ Հոլմս։ Գենսբուրգի երգերի քավեր տարբերակներն անում էին այնպիսի կատարողներ, ինչպես Նիք Քեյվը, Քայլի Մինոուգը, Սքարլեթ Յոհանսոնը, Բելինդա Կարլայլը, Arcade Fire, իսկ 2006 թվականին լույս տեսավ հուշ-ալբոմ «Monsieur Gainsbourg Revisited», որի համար կոմպոզիցիաների իրենց տարբերակներն հեղինակեցին այնպիսի երգիչներ և խմբեր, ինչպես Franz Ferdinand (երգեցին Ջեյն Բիրքինի հետ), Placebo, The Kills, Tricky, Մարկ Ալմոնդը, Կառլա Բրունին և ուրիշներ։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1958 - 1996 Վերջին 5 րոպեի ընթացքում / Les cinq dernières minutes - Սեբաստիան
- 1959 - Պարիր ինձ հետ / Voulez-vous danser avec moi? - Լեոն
- 1960 - Ստրուկների ըմբոստությունը / La rivolta degli schiavi - Կորվինո
- 1963 - Անծանոթուհին Հոնկոնգից / L’inconnue de Hong Kong - Ժան, դաշնակահար
- 1967 - Կարիբյան Էստուֆադ / Estouffade à la Caraïbe - Կլայդ
- 1967 - Վալմի / Valmy - մարկիզ դը Սադ
- 1967 - Ախ, այդ պապիկը ! / Ce sacré grand-père - Ռեմի
- 1968 - Կյանքը գիշերը / Vivre la nuit — Մատյո
- 1969 - Նշանաբան / Slogan - Սերժ Ֆաբերժե
- 1969 - Կատմանդուի ճանապարհները / Les chemins de Katmandou - Թեդ
- 1970 - Մարիխուանա / Cannabis - Սերժ Մորգան
- 1971 - 19 աղջիկներ և մեկ նավաստի / Devetnaest djevojaka i jedan mornar - նավաստի
- 1972 - Չափազանց գեղեցիկ, ազնիվ լինելու համար / Trop jolies pour être honnêtes - Ալբերտ
- 1973 - Մահն արտացոլվում է կատվի աչքերում / La morte negli occhi del gatto - ոստիկանության տեսուչ
- 1980 - Ես սիրում եմ ձեզ / Je vous aime - Սիմոն
- 1986 - Շարլոտտան ընդմիշտ / Charlotte For Ever - Սթեն
Ռեժիսոր
խմբագրել- 1976 - Ես քեզ սիրում եմ.. Ես քեզ նույնպես ոչ / Je t’aime moi non plus
- 1983 - Հասարակած / Équateur
- 1986 - Շարլոտտան ընդմիշտ / Charlotte For Ever
Սցենարիստ
խմբագրել- 1967 - Աննա / Anna
- 1976 -Ես քեզ սիրում եմ.. Ես քեզ նույնպես ոչ / Je t’aime moi non plus
- 1983 - Հասարակած / Équateur
- 1986 - Շարլոտտան ընդմիշտ / Charlotte For Ever
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror (ֆր.)
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Dutch Top 40
- ↑ https://www.dhnet.be/archives-journal/2011/02/27/il-ny-a-pas-eu-que-charlotte-et-lulu-son-heritage-a-ete-partage-entre-ses-quatre-enfants-L3WGJJL4LZFOJHG4BCMUB2RAGU/
- ↑ https://www.pinterest.co.uk/pin/624030092101262812/
- ↑ https://faroutmagazine.co.uk/serge-gainsbourg-jane-birkin-love-affair/
- ↑ Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ
խմբագրել- Tout sur Gainsbourg / Ամեն ինչ Գենսբուրի մասին
- A discussion of lyrics and themes in English Արխիվացված 2005-12-14 Wayback Machine
- Pastis 102*
- Gainsbarre.com — La totale Gainsbourg sur le web
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Գենսբուր» հոդվածին։ |