Չա-չա-չա
Չա-չա-չա (լատին․՝ cha cha cha), կուբայական պար, որը տարածված է Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Միացյալ Նահանգների լատինական համայնքներում։ Չա-չա-չա պարն ստեղծվել է կուբայացի կոմպոզիտոր Էնրիկե Խորինիի (Enrique Jorrin, 1926-1987) կողմից դանսոն պարի հիման վրա 20-րդ դարի 1950-ական թվականներին։ Չա-չա-չան հայտնի պար է, որը ժամանակին պարում էին Կուբայի սրճարաններում և փողոցային երեկույթներում։ Երաժշտական չափը 4/4, ռիթմը- 30 հարված րոպեում։ Հաշիվը՝ չա-չա 1 2 3, չա-չա 1 2 3 Չա-չա-չա - 5 լատինաամերիկյան պարերից մեկն է։
Չա-չա-չա | |
---|---|
Ծագել է | Կուբա |
Երաժշտություններ
խմբագրելԳոյություն ունեն շատ ստեղծագործողներ, ովքեր գրում են երաժշտություններ չա-չա-չա ոճում.
- Ալեն Սուշոն - Foule sentimentale
- Բերրի Ուայթ - Sha la la means «I love You»
- Դալիդա - Itsi bitsi petit bikini
- Ֆրանսուազա Արդի - Comment te dire adieu
- Ժոե Դասին - Guantanamera
- Լես Ռիտա Միցուկո - Marcia Baila
- Նիագարա - L’amour à la plage
- Պասկալ, Փարիզո - Que je sache (Quizas)
- Սերժ Գենսբուր - Cha cha cha du loup
- Վանեսսա Պարադի - Joe le taxi
- Կառլոս Սանտանա և Տիտո Պուենտե — Oye Como Va
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԵրիտասարդ տարիներին Բրյուս Լին հաղթել է չա-չա-չա պարի առաջնություններից մեկում՝ Հոնկոնգում։ Հենց այդ ժամանակ նա որոշեց լուրջ զբաղվել ուշու-կունգ ֆուով[1]։ Կունգ ֆուի նրա առաջին ուսուցիչը հիշում է, որ Բրյուսը եկել է իր մոտ և ասել. «Ուսուցի′չ, ես գիտեմ, որ Դուք հինալի կունգ ֆու եք դասավանդում, իսկ ես բոլորից լավ պարում եմ չա-չա-չա։ Այսպես եկեք փոխանակվենք մեր գիտելիքներով. Դուք ինձ կսովորեցնեք կունգ ֆուի տեխնիկան, իսկ ես Ձեզ կսովորեցնեմ պարել չա-չա-չա»։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Одевался в женское, танцевал ча-ча-ча и погиб от загадочной таблетки: тайны жизни и смерти Брюса Ли». МИР 24 (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.