Վասիլի Սեդլյար

խորհրդային նկարիչ
(Վերահղված է Սեդլյար Վասիլիից)

Վասիլի Տեոֆանովիչ Սեդլյար (ուկրաիներեն՝ Васи́ль Теофанович Седля́р, ապրիլի 12, 1899(1899-04-12) կամ 1899[1][2], Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1937(1937-07-13), 1937[1] կամ 1938[2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարիչ-մոնումենտալիստ, գծանկարիչ և նկարազարդող։ Գնդակահարված վերածննդի ներկայացուցիչ[3]։

Վասիլի Սեդլյար
Ծնվել էապրիլի 12, 1899(1899-04-12) կամ 1899[1][2]
ԾննդավայրՊոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 13, 1937(1937-07-13), 1937[1] կամ 1938[2]
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և արվեստի քննադատ
Թեմաներգեղանկարչություն[2], գրաֆիկա[2] և արվեստի քննադատություն[2]
ԱշակերտներՊանտելեյմոն Նիկիֆորովիչ Մուսիենկո, Զորյա Գալինա Դենիսիվնա, Prokip Bidasiuk? և Q115314630?
 Vasily Sedlyar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1919 թվականին ավարտել է Կիևի գեղարվեստի դպրոցը և անմիջապես ընդունվել Կիևի ուկրաինական արվեստների ակադեմիա՝ մոնումենտալ արվեստի արվեստանոց՝ պրոֆեսոր Միխայիլ Բոյչուկի ղեկավարությամբ։ Այնուհետև դարձել է նրա ամենամոտ գործընկերներից մեկը։ 1922 թվականին ակադեմիան ավարտելուց հետո նշանակվել է Մեժիգորսկի արվեստի և կերամիկայի տեխնիկումի տնօրեն և այնտեղ էլ դասավանդել է։ 1930-1936 թվականներին եղել է Կիևի գեղարվեստի ինստիտուտի դասախոս։ Եղել է Ուկրաինայի հեղափոխական արվեստի ասոցիացիայի անդամ։

 
Տարաս Շևչենկոյի «Կոբզար»-ի նկարազարդումները ըստ Վասիլի Սեդլյարի, 1931-1933

1926 թվականի նոյեմբերից մինչև 1927 թվականի մայիսը Միխայիլ Բոյչուկի և նրա աշակերտ Իվան Պադալկայի (1894-1937) հետ եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Այդ ճամփորդությունը դարձել է նկարչի հետագա ձերբակալության պաշտոնական պատճառը՝ իբր «ուկրաինական ազգայնական ֆաշիստական հակահեղափոխական խմբին» մասնակցելու կասկածանքով։ 1936 թվականի նոյեմբերի 26-ին Սեդլյարը, ով ապրել է Խարկովում՝ «Սլովո» տանը, ձերբակալվել է։ Հարցաքննությունների համար նրան Խարկովից տեղափոխել են Կիև՝ ԳՊՈւ-ՆԳԺԿ-ին կից ՊՔՎ բանտ։ Արդեն դեկտեմբերին՝ հետաքննության ընթացքում, խոշտանգումների արդյունքում, նա խոստովանել է, որ եղել է «ազգային-ֆաշիստական ահաբեկչական կազմակերպության ակտիվ անդամ»։ ՆԳԺԿ-ի քննիչները փորձել են նրան մասնակից դարձնել նաև, այսպես կոչված «Բոյչուկիստների գործին» և ուկրաինացի գրողների գործին։ Այսպես ձերբակալվածների հարցաքննությունների ընթացքում բազմիցս հնչել են Ալեքսանդր Կոպիլենկոյի, Պետրո Պանչի, Գրիգորի Էպիկի անունները, ովքեր ընկերություն էին  արել Սեդլյարի և Պադալկայի հետ, իսկ Միկոլա Բաժանն ու Մաքսիմ Ռիլսկին ուղղակիորեն ներկայացվել են որպես ազգայնական գրողներ, որոնց հետ Սեդլյարը կապ է պահպանել։

1937 թվականի հուլիսի 13-ին Կիևում տեղի է ունեցել ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի դռնփակ դատական նիստը, որը Սեդլյարին դատապարտել է մահապատժի։ Նույն օրը նկարիչը գնդակահարվել է Միխայիլ Բոյչուկի, Իվան Պադալկայի և այլ մեղադրյալների հետ։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Սեդլյարը ստեղծագործել է մոնումենտալ և մոլբերտային գեղանկարչության, գրքի գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի ժանրում։ Մասնակցել է Մեժիգորսկի արվեստի և կերամիկայի տեխնիկումի (1924), Խարկովի Կրասնոզավոդսկի թատրոնի (1933-1935) և այլ որմնանկարների ստեղծմանը։ Նկարչի բոլոր որմնանկարներն ու կտավները ձերբակալվելուց հետո ոչնչացվել են։ Սեդլյարի միայն մի քանի կտավներ են պահպանվել՝

  • «Անգրագիտության վերացումը  դպրոցում» (տեմպերա; 1929),
  • «Օքսանա Պավլենկոյի դիմանկարը» (1926-1927),
  • «Ընթացքում»,
  • «Մահապատիժ» (1927),
  • Բազմաթիվ էսքիզներ։

Սեդլյարի թանաքով գծանկարները նման են կերամիկական նկարներին (Տարաս Շևչենկոյի «Կոբզար»-ի նկարազարդումները Վլադիմիր Վայսբլատի հետ միասին (1931-1933)[4]։ Սեդլյարն աշխատել է նաև կերամիկայի վրա՝ հախճապակի, մայոլիկա (1924-1929), ստեղծել նախնական ուրվագծեր թեմատիկ գորգերի համար (1936)։ Հեղինակ է Վլադիմիր Մայակովսկու, Գեո Շկուրուպիի, Իվան Ֆրանկոյի, Անդրեյ Գոլովկոյի և այլոց գրքերի նկարազարդումների։

Սեդլյարը նաև գեղարվեստական թեմաներով հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են «Նոր արվեստ», «Քննադատություն», «Ավանգարդ» ամսագրերում, Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի և ԱՌՄՈւ հրատարակչություններում 1926-1930 թվականներին։

2009 թվականին Կիևի «Дух и Литера» և «Оранта» հրատարակչությունները թողարկել են Տարաս Շևչենկոյի «Կոբզար» հրատարակությունը՝ Վասիլի Սեդլյարի բոլոր նկարազարդումներով (այդ թվում 18 գունավոր)։ 2019 թվականին Արթուր Ռուդիցկու նախաձեռնությամբ «Укрпошта»-ի ՓԿՊՁ-ն թողարկել է հոբելյանական «Վասիլ Սեդլյար» ծրարը։ 2019 թվականին լույս է տեսել Արթուր Ռուդիցկու "Ілюстратор "Кобзаря" Василь Седляр та його доба" մենագրությունը (Կիև, "Мистецтво" հրատարակչություն)։ 2020 թվականին լույս է տեսել Տարաս Շևչենկոյի «Կոբզար»-ի նոր հրատարակությունը՝ Վասիլ Սեդլյարի բոլոր նկարազարդումներով (խմբագիր՝ Արթուր Ռուդիցկի

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Սեդլյար» հոդվածին։