Պետրո Պանչ
Պետրո Պանչ (իսկական անուն ազգանուն՝ Պյոտր Իոսիֆովիչ Պանչենկո, ռուս.՝ Панч Петро Йосипович, հունիսի 22 (հուլիսի 4), 1891, Վալկի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1978, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, Ուկրաինայում խորհրդային գրականության հիմնադիրներից մեկը։
Պետրո Պանչ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22 (հուլիսի 4), 1891 |
Ծննդավայր | Վալկի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1978 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և վիպասան |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Сергієвське артилерійське училище? |
Ժանրեր | վեպ, վիպակ և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Petro Panch Վիքիպահեստում |
Պանչի ստեղծագործությունների հիմնական թեման անհատի ձևավորումն է խորհրդային իշխանության պայմաններում («Երկնագույն էշելոններ», 1928 թ., «Ծնունդ», 1932 թ., «Ճանապարհին», 1959 թ., պատմվածքների և վիպակների ժողովածուներ, «Գիշերվա պաշարումը», 1935 թ., վեպ)։ «Փոթորկվեց Ուկրաինան» (1954 թ.) պատմական վեպում Պանչը փորձում է նկարագրել ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմը (1648-1654 թթ.)։ Մանուկների համար գրել է «Թռչելու ենք» (1935 թ.), «Լավ տղաներ» (1959 թ.) պատմվածքների ժողովածուները, «Տարաշչայի գնդի որդին» (1937 թ.) վիպակը։ «Բռնչենու կամրջի վրա» (1965 թ.) ինքնակենսագրական վիպակի համար արժանացել է ՈւՍՍՀ Շևչենկոյի անվան պետական մրցանակի (1966 թ.)։ Պանչի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և 2 այլ շքանշաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրո Պանչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 122)։ |