Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
«Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» (անգլ.՝ Spider-Man: No Way Home), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, որը ստեղծվել է Marvel Comics կոմիքսների Սարդ-Մարդու կերպարի հիման վրա, ստեղծել են Columbia Pictures և Marvel Studios ընկերությունները, դիստրիբյուտորը Sony Pictures Releasing-ն է։ «Սարդ-Մարդ. Տունդարձ» (2017) և «Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմերի շարունակությունն է, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 27-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ուոթսը, սցենարիստներն են Քրիս Մաքքենանը և Էրիկ Սոմերսը։ Փիթեր Փարկերի դերը կատարել է Թոմ Հոլանդը, ֆիլմում նաև դերակատարում են ունեցել Զենդայան, Բենեդիկտ Քամբերբեչը, Ջոն Ֆավրոն, Ջեյքոբ Բատալոնը, Մարիսա Թոմեյը, Ջեյ Բի Սմուվը, Բենեդիկտ Վոնգը, Ալֆրեդ Մոլինան, Ջեյմի Ֆոքսը, Թոբի Մագուայերը, և Էնդրյու Գարֆիլդը։ Ըստ սյուժեի Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, որպեսզի վերջինս ողջ աշխարհից թաքցնի Սարդ-Մարդու ինքնության գաղտնիքը, ինչը հանգեցնում է վտանգավոր այլընտրանքային վերջաբանի։
Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա անգլ.՝ Spider-Man: No Way Home | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և technofantasy? |
Թվական | դեկտեմբերի 17, 2021[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Ուոթս |
Պրոդյուսեր | Քևին Ֆայգի և Էմի Պասկալ |
Սցենարի հեղինակ | Քրիս ՄաքՔեննա և Էրիկ Սոմերս |
Դերակատարներ | Թոմ Հոլանդ[2], Զենդայա, Մարիսա Թոմեյ, Ջեյքոբ Բատալոն, Թոնի Ռևոլորի, Բենեդիկտ Քամբերբեչ, Ալֆրեդ Մոլինա, Ջեյմի Ֆոքս, Ջոն Ֆավրո, Ջ. Բ. Սմուվ, Բենեդիկտ Վոնգ, Անգուրի Ռայս, Հանիբալ Բյուրես, Ջ. Կ. Սիմոնս, Փոլա Նյուսոմ, Թոբի Մագուայր, Էնդրյու Գարֆիլդ, Չառլի Քոքս, Ուիլեմ Դեֆո, Ռիս Իվանս և Թոմաս Հեյդեն Չերչ |
Օպերատոր | Շեյմաս ՄակԳարվի և Մաուրո Ֆիորե |
Երաժշտություն | Միշել Գիաչինո |
Մոնտաժ | Ջեֆրի Ֆորդ |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս, Marvel Studios և Pascal Pictures? |
Տևողություն | 148 րոպե[3] |
Բյուջե | 200 000 000 $ |
Շահույթ | 1 921 847 111 $[4] և 814 115 070 $[4] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Երրորդ ֆիլմի ստեղծման մասին հայտարարվել է 2017 թվականին՝ «Տունդարձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2019 թվականի օգոստոսին Sony Pictures-ի և Marvel Studios-ի միջև եղած բանակցությունները՝ պայմանների փոփոխության վերաբերյալ, որոնց շրջանակներում ընկերությունները համատեղ նկարահանում են Սարդ-Մարդու մասին ֆիլմ ավարտվեցին նրանով, որ Marvel-ը դադարեցրեց նախագիծը։ Սակայն մեկ ամիս անց՝ երկրպագուների բացասական արձագանքներից հետո, երկու ընկերություններն էլ նոր պայմանագիր կնքեցին։ Շուտով հաստատվել է կինոկոմիքսում Ուոթսի, Մաքքենանի, Սոմերսի և Հոլանդի մասնակցությունը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում։ Արտադրության ընթացքում հայտարարվել է Ֆոքսի և Մոլինայի մասնակցության մասին, որոնք դերակատարում էին ունեցել Սարդ-Մարդու մասին նախկին ֆիլմերում։ 2021 թվականի փետրվարին հայտարարվել է ֆիլմի անվանումը, իսկ մարտի վերջին ավարտվել են նկարահանումները։
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության շրջանակներում։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին։ Սարդ-Մարդու մասին չորրորդ ֆիլմը գտնվում է մշակման փուլում։
ՍյուժեԽմբագրել
«Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմի իրադարձություններից հետո[5] Փիթեր Փարկերի կյանքը և հեղինակությունը վտանգի տակ են, քանի որ Միստերիոն ողջ աշխարհին բացահայտել էր Սարդ-Մարդու իրական ինքնությունը։ Ամեն ինչ շտկելու փորձով Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, բայց իրավիճակը միայն սրվում է։ Փարկերը պետք է հասկանա, թե ինչ է նշանակում իրականում լինել Սարդ-Մարդ[6]։
Դերասանական կազմԽմբագրել
- Թոմ Հոլանդ - Փիթեր Փարկեր / Սարդ-Մարդ[7]
- Զենդայա — Էմ Ջեյ / Միշել Ջոնս[8][9]
- Բենեդիկտ Քամբերբեչ — Դոկտոր Սթրենջ[10]
- Ջոն Ֆավրո — Հեփի Հոգան[11]
- Ջեյքոբ Բատալոն - Նեդ Լիդս[12]
- Մարիսա Թոմեյ — Մեյ Փարկեր[13]
- Ջ. Բ. Սմուվ — Ջուլիուս Դել[14]
- Բենեդիկտ Վոնգ — Վոնգ [11]
- Ալֆրեդ Մոլինա — Դոկտոր Ութոտնուկ[15]
- Ջեյմի Ֆոքս — Մաքս Դիլոն / Էլեկտրո[16][17]
- Էնդրյու Գարֆիլդ — Փիթեր Փարկեր / Սարդ-Մարդ[18]
- Չարլի Քոքս — Խիզախորդ[19]
- Ուիլեմ Դեֆո — Կանաչ Գոբլին[11][20]
- Թոբի Մագուայեր — Փիթեր Փարկեր / Սարդ-Մարդ[19]
ՊրեմիերաԽմբագրել
Կինոթատրոնային վարձույթԽմբագրել
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվելու է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին[21]։ Ի սկզբանե պրեմիերան պետք է կայանար 2021 թվականի հուլիսի 16-ին[22], բայց այն տեղափոխվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին[23], իսկ հետո համաճարակի հետ կապված տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերին[24]։ Ֆիլմը հանդիսանում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության մաս[25]։ 2021 թվականի օգոստոսին Sony և CJ 4DPlex ընկերությունները հայտարարել են նոր պայմանագրի մասին, ըստ որի Sony երեք տարվա ընթացքում պետք է թողարկի 15 ֆիլմ, ներառյալ «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը[26]։
Կրիչների վրա թողարկումԽմբագրել
2021 թվականի ապրիլին Sony-ն պայմանագիր է կնքել Disney-ի հետ, որը հասանելիություն է տրամադրում իր ժառանգությանը՝ ներառյալ Սարդ-մարդու մասին նախկին ֆիլմերը և Marvel-ի կոնտենտը Sony Pictures-ի կողմից նկարահանված Marvel-ի կերպարների տիեզերքին, որպեսզի այն ցուցադրվի Disney+ և Hulu հեռուստաալիքներով և Disney հեռուստացանցում։ Ֆիլմի ցուցադրման թույլտվությունը Disney-ից Sony-ին փոխանցելուց հետո կարող է լինել միայն Նեթֆլիքս հարթակում ցուցադրվելուց հետո[27][28]
Ապագայի ծրագրերԽմբագրել
2019 թվականի օգոստոսին չորրորդ ֆիլմը գտնվել է մշակման փուլում «Տունդաարձի ճանապարհ չկա» ֆիլմի հետ[29]։ 2021 թվականի փետրվարին Թոմ Հոլանդն ասել է, որ, թեև ըստ Marvel-ի և Sony-ի հետ կնքած պայմանագրի «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը հանդիսանում է իր վերջին ֆիլմը, սակայն նա հույս ունի, որ դեռ կկատարի Սարդ-մարդու դերն ապագայում, եթե նրան խնդրեն[7][30]։ Նույն տարվա հուլիսին Զենդայան ասել է, որ չգիտի, կնկարահանվի արդյոք ևս մեկ ֆիլմ Սարդ-մարդու մասին, թե ոչ[31]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Paige R. 'Spider-Man: No Way Home' Premieres in December 2021 — Marvel Comics, 2021.
- ↑ Lang B. Spider-Man Will Stay in the Marvel Cinematic Universe — Variety, 2019.
- ↑ https://www.bbfc.co.uk/release/spider-man-no-way-home-q29sbgvjdglvbjpwwc01mzmxmtq
- ↑ 4,0 4,1 Spider-Man: No Way Home — 1999.
- ↑ Coggan Devan (2021-08-23)։ «Spider-Man: No Way Home trailer reintroduces some familiar faces»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-24-ին։ Վերցված է 2021-08-23
- ↑ Motamayor Rafael (2021-08-23)։ «First 'Spider-Man: No Way Home' Trailer Teases the End of the Spider-Trilogy»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-24-ին։ Վերցված է 2021-08-23
- ↑ 7,0 7,1 Heaf Jonathan (2021-02-26)։ «Tom Holland on his darkest role yet, and why No Way Home could be his last Spider-Man film»։ British GQ։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2021-02-26
- ↑ Brower Alison (2019-10-16)։ «The Hollywood Reporter 100: The Most Powerful People in Entertainment 2019»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-16-ին։ Վերցված է 2019-10-17։ «She'll next be seen on the big screen in Denis Villenueve's Dune adaptation, and she'll reprise her Spider-Man role in a third Sony-Marvel film.»
- ↑ Robinson Joanna (2019-07-02)։ «Spider-Man: Far From Home: Zendaya, the Black Dahlia Murders, and the MJ We Deserve»։ Vanity Fair։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-02-ին։ Վերցված է 2019-07-11
- ↑ Kit Borys (2020-10-08)։ «Benedict Cumberbatch Joins 'Spider-Man 3' as Doctor Strange (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-08-ին։ Վերցված է 2020-10-08
- ↑ 11,0 11,1 11,2 Donnelly Matt (2021-08-23)։ «'Spider-Man: No Way Home' Trailer Officially Drops, Multiverse Villains Descend on Tom Holland»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-23-ին։ Վերցված է 2021-08-23
- ↑ Hickson Colin (2020-10-30)։ «Spider-Man 3's Jacob Batalon Shares His (and Ned's) Incredible Weight Loss»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին։ Վերցված է 2020-10-30
- ↑ Labonte Rachel (2020-06-10)։ «MCU's Spider-Man 3: Marisa Tomei Teases What To Expect Of Aunt May»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին։ Վերցված է 2020-06-12
- ↑ Barnhardt Adam (2021-04-26)։ «Spider-Man's JB Smoove Confirms He's in No Way Home»։ ComicBook.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-26-ին։ Վերցված է 2021-04-26
- ↑ Aurthur Kate (2021-04-16)։ «Alfred Molina Details Doc Ock's Return in 'Spider-Man: No Way Home': 'The Tentacles Do All the Work' (Exclusive)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին։ Վերցված է 2021-04-16
- ↑ Kit Borys (2020-10-01)։ «'Spider-Man 3' Jolt: Jamie Foxx Returning as Electro (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-06-ին։ Վերցված է 2020-10-08
- ↑ Couch Aaron (2021-08-23)։ «'Spider-Man: No Way Home' Trailer Arrives at CinemaCon 24 Hours After Leak»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-24-ին։ Վերցված է 2021-08-23
- ↑ Sneider Jeff (2020-12-08)։ «New 'Spider-Man' Movie Bringing Back Doctor Octopus and Past Peter Parkers»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-08-ին։ Վերցված է 2020-12-08
- ↑ 19,0 19,1 Davis Brandon (2021-01-15)։ «Daredevil Star Charlie Cox Has Wrapped Filming on Spider-Man 3»։ ComicBook.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-15-ին։ Վերցված է 2021-01-15
- ↑ Russell Bradley (August 23, 2021)։ «Spider-Man: No Way Home trailer breakdown: the 13 biggest talking points and secrets»։ Total Film։ Արխիվացված է օրիգինալից August 25, 2021-ին։ Վերցված է August 26, 2021
- ↑ Paige Rachel (2021-02-24)։ «'Spider-Man: No Way Home' Premieres in December 2021»։ Marvel.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-24-ին։ Վերցված է 2021-02-24
- ↑ Lang Brent (2019-09-27)։ «Sony, Marvel Make Up: Companies Will Produce Third 'Spider-Man' Film»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-27-ին։ Վերցված է 2019-09-27
- ↑ McClintock Pamela, Couch Aaron (2020-04-24)։ «'Spider-Man' Sequel Delays Release to November 2021 Amid Sony Date Shuffle»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-24-ին։ Վերցված է 2020-04-24
- ↑ Moreau Jordan (2020-07-23)։ «'Spider-Man: Far From Home' Sequel Delayed to December 2021»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-24-ին։ Վերցված է 2020-07-23
- ↑ Bisset Jennifer (2021-05-05)։ «Marvel Cinematic Universe Phase 4: The full list of release dates»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-10-ին։ Վերցված է 2021-05-17
- ↑ Hayes Dade (2021-08-02)։ «Sony Pictures, CJ 4DPlex Set 3-Year Deal To Project 15 Films In ScreenX Format, Starting With 'Venom: Let There Be Carnage'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-02-ին։ Վերցված է 2021-08-02
- ↑ Hayes Dade (2021-04-21)։ «Disney And Sony Reach Windows Deal That Can Sling 'Spider-Man' To Disney+ For First Time, Along With Reach Across Hulu, ABC, FX & More»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-21-ին։ Վերցված է 2021-04-21
- ↑ Couch Aaron (2021-04-21)։ «Sony Films Will Move to Disney After Netflix Window Expires»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-21-ին։ Վերցված է 2021-04-21
- ↑ Fleming Mike Jr. (2019-08-20)։ «Disney-Sony Standoff Ends Marvel Studios & Kevin Feige's Involvement In 'Spider-Man'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-20-ին։ Վերցված է 2019-08-20
- ↑ Chitwood Adam (2021-02-24)։ «Tom Holland Says 'Spider-Man: No Way Home' Completes His Current Contract, But "If They Want Me Back, I'll Be There in a Heartbeat"»։ Collider։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է 2021-02-25
- ↑ Weinberg Lindsay (2021-07-09)։ «Here's Why Zendaya Says She's So "Grateful" For Her Spider-Man Experience»։ E! Online։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2021-07-12
Քաղվածելու սխալ՝ «ColliderTrailer7Things» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել: