Ջոն Ուոթս (անգլ.՝ Jon Watts, հունիսի 28, 1981(1981-06-28)[1], Fountain, Էլ Պասո շրջան, Կոլորադո, ԱՄՆ)[3], ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Ամենից շատ հայտնի է որպես «Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի» «Սարդ-մարդ։ Տունդարձ» և դրան հաջորդող «Սարդ-մարդ. Տնից հեռու» սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի ռեժիսոր[4]։ Նա նաև «Ծաղրածու» սարսափ ֆիլմի, «Ոստիկանական մեքենա» թրիլերի ռեժիսորը և համահեղինակ է, ինչպես նաև Onion News Network հեռուստասերիալի բազմաթիվ դրվագների ռեժիսորը։

Ջոն Ուոթս
անգլ.՝ Jon Watts
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1981(1981-06-28)[1] (42 տարեկան)
ԾննդավայրFountain, Էլ Պասո շրջան, Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Fountain-Fort Carson High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր
ԱմուսինDianne McGunigle?[2]
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
Կայքjonwatts.tv
 Jon Watts Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուոթսը ծնվել և մեծացել է Ֆաունթեինում, Կոլորադո։ Նա ֆիլմերի մասին սովորել է ամեն ինչ Նյու Յորքի համալսարանում[5]։

Մինչ ֆիլմերի ռեժիսոր դառնալը, Ուոթսը գովադներ էր պատրաստում «Պարկ Փիքչըրս» ընկերության համար։

Նա ամուսնացել է պրոդյուսեր Դիան ՄակԳունիգելի հետ[6]։

Ֆիլմային կարիերա խմբագրել

Ուոթսի կարիերան սկսվեց կարճամետրաժ «Կավի հպարտություն․ լինել կավ Ամերիկայում» ֆիլմով։ Վերջինս անիմացիոն ֆիլմ էր, որը գեների հիմնահարցերի մասին երգիծանք էր, որի գլխավոր հերոս Սթիվ Թոմփսոնը հանդես է գալիս որպես «կավ»[7]։ Հաջորդ տասնամյակում Ուոթսը շարունակեց աշխատել կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես նաև ռեժիսոր էր տարբեր արտիստների երաժշտական տեսահոլովակների համար, այդ թվում՝ Ֆետբոյ Սլիմի և Հեռուստատեսության ռադիոյի համար։

Ուոթսի գեղարվեստական ռեժիսորական դեբյուտը 2014-ի սարսափ ֆիլմն էր՝ «Ծաղրածուն»։ Ուոթսը և իր ընկերները կեղծ հոլովակ էին պատրաստել այն մասին, որ հայրը վերածվել էր մարդասպան ծաղրածուի՝ նկուղում գտնված հին զգեստները փորձելուց հետո։ Հոլովակը ՅուԹուբում տեղադրելուց հետո Ուոթսը մոտենում էր Էլի Ռոթին՝ առաջարկելով արտադրել խաղարկային տարբերակ[8]։

Ուոթսի հաջորդ ֆիլմը 2015 թվականի թրիլեր «Ոստիկանների ավտոմեքենան» էր։ Ֆիլմը երկու երիտասարդ տղաների մասին է, որոնք գողանում են լքված ոստիկանական մեքենան, և նրանց սկսում է հետապնդել դրա մարդասպան սեփականատերը՝ Շերիֆը, որը խաղում էր Քեվին Բեկոնը։ Հարցազրույցում Ուոթսը բացատրեց, որ ֆիլմի գաղափարը ծագել է այն երազից, որ նա տեսել է դեռ երեխա ժամանակ[9]։

Հետո Ուոթսը դարձավ «Սարդ-մարդ․ Տունդարձ» ֆիլմի ռեժիսորը։ Ուոթսոնն այնքան վճռական էր տրամադրված դառնալ այդ ֆիլմի ռեժիսորը, որ խոստովանեց, որ ինքը «անհանգստացրել է» Մարվելին՝ ուղարկելով նրանց կեղծ տեսահոլովակներ, որոնք նա պատրաստել էր «Սարդ մարդ» ֆիլմի համար[10]։ Նա նաև խոստովանում էր, որ շատ զարմացած էր և չգիտեր, որ պատրաստվում էր գործը ձեռք բերել մինչև վերջին պահը[11]։

Ուոթսը դարձավ նաև 2019 թվականի «Սարդ-մարդ․ Տնից հեռու» ֆիլմի ռեժիսորը։Ըստ տեղեկությունների՝ նա շատ է կապվել այդ ֆիլմի հետ՝ նույնիսկ սկսելով հավաքել հազվագյուտ սարդերի ընդարձակ հավաքածու[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Լիամետրաժ ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Գրառումներ
2014 Ծաղրածու Այո Այո Ոչ
2015 Ոստիկանների ավտոմեքենան Այո Այո Այո
2017 Սարդ-մարդ․ Տունդարձ Այո Այո Ոչ
2019 Սարդ-մարդ․ Տնից հեռու Այո Ոչ Ոչ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Ռեժիսոր Պրոդյուսեր Սցենարիստ Գրառումներ
2011 Օնիոն Լրատվական Ցանց Այո Այո Ոչ Ռեժիսոր: 10 սերիա
Գործադիր պրոդյուսեր: 11 սերիա
Ֆազզը Այո Այո Այո
2012 Եվգե՛ն Այո Այո Այո

Դերեր խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2008 Ես կարող եմ տեսնել քեզ Ջեք
2015 Ստեղծագործական հսկողություն Առևտրային տնօրեն

Այլ պաշտոններ խմբագրել

Տարի Ֆիլմ Գրառումներ
2011 Բնական ընտրություն Ասոցիացված պրոդյուսեր
2012 Ռոբոտը և Ֆրանկը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://www.latimes.com/entertainment/movies/la-et-mn-spider-man-homecoming-donald-glover-20170706-story.html
  3. Kit, Borys (2015 թ․ հունիսի 23). «Robert Downey Jr. and Secret Screen-Tests: How the New 'Spider-Man' Team Was Chosen». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  4. Breznican, Anthony (2015 թ․ հունիսի 23). «Meet Jon Watts, the new director of Spider-Man». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.Կաղապար:Fv
  5. «Cop Car Official Website». Focus Features. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Yamato, Jen. «How Donald Glover wound up in 'Spider-Man: Homecoming,' and what it might mean for an inclusive future». latimes.com.
  7. Clay Pride: Being Clay in America, Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին
  8. «Why Eli Roth Made 'Spider-Man' Director Jon Watts' Fake Horror Trailer Into a Feature Film». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. Thompson, Anne (2015 թ․ օգոստոսի 14). «How Jon Watts Went from Sundance Indie 'Cop Car' to 'Spider-Man'». IndieWire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. «Spider-Man: Homecoming Director 'Bothered' Sony & Marvel to Get the Job». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. «Spider-Man: Homecoming director Jon Watts: 'I'm not really sure how I got this job'». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «Interview w/ Writer Christopher Ford (Clown, The Clovehitch Killer & Spider-Man Homecoming)». BEYOND THE VOID HORROR PODCAST (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել