Մաուրո Ֆիորե
Մաուրո Ֆիորե (իտալերեն՝ Mauro Fiore, նոյեմբերի 15, 1964, Մարցի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալական ծագմամբ ամերիկացի կինոօպերատոր, ով Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմում կատարած աշխատանքի համար արժանացել է «Օսկար» մրցանակի[1]։ Նա դարձել է 3D ձևաչափով ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացած առաջին կինոօպերատորը։
Մաուրո Ֆիորե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1964 (58 տարեկան) |
Ծննդավայր | Մարցի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Columbia College Chicago?, Palatine High School? և Harper College? |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Մաուրո Ֆիորեն ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 15-ին Իտալիայի Կալաբրիա մարզի Մարցի համայնքում[2]։ 1971 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։
1987 թվականին Չիկագոյում ավարտել է Կոլումբիայի քոլեջը։ Դրանից հետո մի շարք ուղևորություններ է կատարել դեպի Եվրոպա։ Նրա ընկեր և համակուրսեցի Յանուշ Քամինսիի նախաձեռնությամբ մեկնել են Հոլիվուդ։ Համատեղ ստեղծել են մի շարք ֆիլմեր։ 1990-ականների երկրորդ կեսին Մաուրոն համագործակցել է ռեժիսորներ Ռենի Հարլինի, Մայքլ Բեյի և Անտուան Ֆուկուայի հետ։
Առավել բարդ օպերատորական աշխատանք է տարվել Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի վրա։ Նկարահանումներն անցկացվել են 2007 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականի փետրվարը Նոր Զելանդիայում՝ Վելինգտոնի ստուդիայում։ Դիմախաղի ֆիքսման անալիզի վրա հիմնված նոր համակարգի հետ կապված եղել են հատուկ տեխնիկական խնդիրներ։ Դրա համար դերասանի գլխին ամրացվել է փոքրիկ տեսախցիկով հատուկ սաղավարտ։ Այն նկարահանել է դեմքի արտահայտությունը, մկանների և նույնիսկ աչքերի շարժումը արտակարգ ճշտությամբ։ Բացի դրանից առաջին անգամ օգտագործվել է վիրտուալ տեսախցիկ, որը թույլ է տալիս տեսնել իրական դերասանների համակարգչային կերպարները նկարահանման ընթացքում[3]։ 3D-ի և օպերատորական աշխատանքի այլ ձեռքբերումների զուգորդման համար Մաուրո Ֆիորեն Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից ճանաչվել է 2009 թվականի լավագույն օպերատոր։
Ֆիլմագրություն Խմբագրել
Տարի | Անվանում |
---|---|
1986 | Automaton |
1993 | Drag |
1994 | Dominion |
1995 | «Մարտիկներ» / Soldier Boyz |
1995 | «Պայթյունի եզրին» / Breaking Up |
1995 | «Անսպասելի դժոխք» / An Occasional Hell |
1997 | Սեր զրոյից /Love from Ground Zero |
2000 | Վերացնել Քարթերին / Get Carter |
2001 | Մրցարշավորդ / Driven |
2005 | Կղզին / The Island |
2009 | Ավատար / Avatar |
2010 | Ա-ջոկատ / The A-Team |
2011 | Կենդանի պողպատ / Real Steel |
2019 | Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ / X-Men: Dark Phoenix |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «The 82nd Academy Awards | 2010»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Fiore, Mauro 1964- / Kameramann» (գերմաներեն)։ Katalog der Deutschen Nationalbibliothek։ Վերցված է 2017-03-29
- ↑ Съемки фильма «Аватар». Подробности — Сайт телеканала Россия-24.
Արտաքին հղումներ Խմբագրել
- В Интернет-энциклопедии кинооператоров Archived 2020-02-25 at the Wayback Machine.(անգլ.)