Սան Վիսենտե (Սան Պաուլուի նահանգ)

Սան Վիսենտե (պորտ.՝ São Vicente, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի հովանավոր սրբի՝ Վիսենտե Սարագոսացու պատվին), ծովափնյա քաղաք և համայնք Բրազիլիայում՝ Սան Պաուլու նահանգի հարավային մասում, Բայշադա Սանտիստա մետրոպոլիսային տարածաշրջանում[2]։ Զբաղեցնում է 147.89 կմ² տարածք։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 368.355[3]:

Բնակավայր
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1532 թ.
Մակերես148 կմ²
ԲԾՄ6±1 մետր, 107 մետր
Բնակչություն370 839 մարդ (հուլիսի 1, 2021)[1]
Հեռախոսային կոդ13
Փոստային դասիչ11300-000 até 11399-999
Պաշտոնական կայքsaovicente.sp.gov.br
Սան Վիսենտե (Սան Պաուլուի նահանգ) (Բրազիլիա)##
Սան Վիսենտե (Սան Պաուլուի նահանգ) (Բրազիլիա)

Պատմություն Խմբագրել

Եղել է պորտուգալական առաջին մշտակայուն բնակավայրը Ամերիկաներում[4] և Սան Վիսենտեի կապիտանություն կորված վարչական տարածքի (որը գրեթե համընկել է ներկայիս Սան Պաուլու նահանգի տարածքի հետ) մայրաքաղաքը։ Հիմնադրվել է 1532 թվականին Մարտիմ Աֆոնզու դե Սոուզայի նախաձեռնությամբ, նախկինում ժամանակ առ ժամանակ բնակեցված Porto dos Escravos («Ստրուկների նավահանգիստ») բնակավայրի տեղում։ Սան Վիսենտեին շնորհվել է Բրազիլիայի Cellula Mater («Մայր բջիջ») տիտղոսը՝ նկատի առնելով, որ այն եղել է առաջին կազմակերպված քաղաքը երկրում։ Բացի այդ, Ամերիկաներում առաջինը Սան Վիսենտեում է ժողովրդավարական եղանակով ընտրվել քաղաքային խորհուրդ (1532 թվականի օգոստոսի 22-ին)։

1583 թվականի փետրվարի 3-ին Սան Վիսենտեի ափամերձ ջրերում ծովամարտ է տեղի ունեցել պորտուգալացիների հետ առևտուր անելու եկած անգլիական երեք ռազմանավի և իսպանական երեք գալեոնի միջև։ Գալեոններից մեկը ջրասույզ է արվել, մնացած երկուսը դիմել են փախուստի[5]։

Անվանիներ Խմբագրել

Սան Վիսենտեում են ծնվել համբավավոր ֆուտբոլիստ Ռոբինյոն, բռնցքամարտի, քիքբոքսինգի և խառը մարտարվեստների ասպարեզների անվանի մարզիկ Կոսմո Ալեքսանդրեն։

Քույր քաղաքներ Խմբագրել

Սան Վիսենտեն բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[6].

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html?edicao=31451
  2. Assembleia Legislativa do Estado de São Paulo, Lei Complementar Nº 815
  3. Instituto Brasileiro de Geografia e Estatística
  4. Rachel Lawrence: 2010, Page 183
  5. Wilgus Alva Curtis (1941)։ The Development of Hispanic America։ Farrar & Rinehart, Incorporated։ էջ 181 
  6. Citar web |url=http://www.aduaneiras.com.br/noticias/noticias/default.asp?noticia_id=100950&m=1&n=3 |título=aduaneiras.com |data= |acessodata= |obra= |autor= |língua=
  7. «Naha Sister Cities»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-09-ին։ Վերցված է 2022-06-13 
  8. Citar web |autor= |url=http://www.saovicente.sp.gov.br/noticias/visualizarnoticia.asp?ID=1738 |título=Site oficial da Prefeitura |língua= |obra= |data= |acessodata=

Գրականություն Խմբագրել

  • «Do Litoral ao Planalto»։ História do Brasil: Área Vicentina 
  • Lawrence Rachel (January 2010)։ Alyse Dar, ed.։ Brazil (Seventh ed.)։ Apa Publications GmbH & Co. / Discovery Channel։ էջեր 183–204 
  • BARRETO, Aníbal (Cel.). Fortificações no Brasil (Resumo Histórico). Rio de Janeiro: Biblioteca do Exército Editora, 1958. 368 p.
  • BUENO, Eduardo. Capitães do Brasil: a saga dos primeiros colonizadores. Rio de Janeiro: Objetiva, 1999. 288 p. il. ISBN 8573022523
  • DONATO, Hernâni. Dicionário das batalhas brasileiras. São Paulo: Ibrasa, 1987.
  • Luz Soriano, Simão José da. Historia da Guerra Civil e do estabelecimento do governo parlamentar em Portugal, comprehedendo a historia diplomática, militar e política d'este reino desde 1777 até 1834. Lisboa, Impr. Nacional, vol IV, 1870 p. 497.
  • YOUNG, Ernesto G. Esboço Histórico da Fundação da cidade de Iguape. Revista do IHGSP, vol II, São Paulo, 1896 pp. 49–151.
  • LÍVIO FERREIRA, Tito. História da Civilização Brasileira.
  • CONDEPHASV - Conselho de Defesa do Patrimônio Histórico, Artístico, Arquitetônico, Cultural e Turístico de São Vicente.

Արտաքին հղումներ Խմբագրել