Սամուրյան անտառ[1] (լեզգիներեն՝ Самурдин там), մեղմ մերձարևադարձային մնացուկային լիանների անտառների զանգված Ռուսաստանում, որը գտնվում է Դաղստանի Մագարամկենտսկի շրջանում՝ Մախաչկալայից մոտ 200 կմ հարավ-արևելք, և Ադրբեջանի Խաչմազ շրջանում։ Անվանումը կապված է Սամուր գետի դելտայում գտնվելու հետ։

Աշխարհագրություն խմբագրել

Անտառի տարածքը կիսվում է Ռուսաստանի և Ադրբեջանի հյուսիսային մասերի միջև։ Ռուսաստանում Սամուրյան անտառը գտնվում է Դաղստանի հարավ-արևելքում և 11200 հա տարածքով ներառված է Սամուրի պետական բնական արգելավայրում, որում կան գյուղական տիպի 7 բնակավայրեր և 3 սահմանային ուղեկալներ[2]։ Ադրբեջանի տարածքում անտառը 11772,45 հեկտարով ներառված է Սամուր-Յալամայի ազգային պարկում[3], որում կան 9-10 բնակավայրեր[4]։ Արևելյան կողմում ողողվում է Կասպից ծովով։

Բնություն խմբագրել

Սամուրյան անտառը համարվում է մեղմ մերձարևադարձային լիանների անտառ՝ հիրկանյան տեսակի մնացուկային վերջին անտառներից մեկը[5]։ Այնտեղ աճում են բույսերի հազարավոր տեսակներ, որոնց մի մասը գրանցված է ՌԴ Կարմիր գրքում։ Ողնաշարավոր կենդանիների թիվը հասնում է մոտ 450 տեսակի, անողնաշարավորներինը՝ տասը հազարների[6]։ Գրանցված է թռչունների 51 հազվագյուտ և անհետացող տեսակ[2]։ Հազվագյուտ մի քանի տեսակներ[2][6].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 «ЗАКАЗНИК «САМУРСКИЙ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Azərbaycan Respublikasının Samur-Yalama Milli Parkının yaradılması haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı
  4. Карты Google
  5. http://www.coastdyn.ru/e-lib/tom06_2013.pdf
  6. 6,0 6,1 Самурский лиановый лес Дагестана

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուրյան անտառ» հոդվածին։