Տափաստանային ծիծառակտցար

Տափաստանային ծիծառակտցար
Տափաստանային ծիծառակտցար
Տափաստանային ծիծառակտցար
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Ծիծառակտցարներ (Glareolidae)
Ցեղ Glareola
Տեսակ Տափաստանային ծիծառակտցար (G. nordmanni)
Միջազգային անվանում
Glareola nordmanni
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տափաստանային ծիծառակտցար (լատին․՝ Glareola nordmanni), ծիծառակտցարների ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Glareola nordmanni

Մարմնի կառուցվածքը խմբագրել

Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-68 սմ, կենդանի զանգվածը՝ 7-105 գ։ Պոչի ծայրը փակված թևերի ծայրին հավասար է կամ նրանից ավելի կարճ։ Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է՝ կանաչավուն երանգով։ Կտուցը հիմնականում սև է, հիմքում՝ փոքր կարմիր բծով։ Թռչելիս նկատելի են սև թևատակը, թևի մուգ հետնեզրը, սպիտակ գոտկատեղը և մկրատաձև պոչը։ Թևի սև գծերը հաճախ աննկատելի են։ Թևավերևի ծածկող և սևավուն թափահարող փետուրների ցայտերանգությունը բացակայում է։ Հետբնադրման շրջանում կոկորդի գիծը բեկվածքով է, կուրծքը՝ մոխրադարչնագույն խայտերով։ Երիտասարդի կոկորդը և կուրծքը խայտերով են։

Բազմացում խմբագրել

Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջ հուլիսի սկզբին։ Դնում է 32 մմ տրամագծով, մոխրադեղնավուն՝ մուգ դարչնագույն և մանուշակագույն պտերով 3 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10%-ը)։ Հունիսի վերջին հանդիպում են բնից դուրս եկած ձագեր, որոնց դեռևս կերակրում են ծնողները։ Աշնանային չուն մինչև հոկտեմբերի կեսն է։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի անհատական պաշտպանության։ Բնադրում է կիսաանապատային գոտում, Արարատյան դաշտի ձկնաբուծական լճակների մերձակայքում՝ չոր, աղքատ բուսականությամբ տարածքներում, փոքր ջրածիծառի, ոտնացուպիկի, ծովային քարադրի, ավելի հաճախ՝ մարգագետնային ծիծառակտցարի հարևանությամբ։

Կենսաբանական տարածումը խմբագրել

Բնադրող-չվող և հազվագյուտ տեսակ է։ Հանդիպում է կավային և ավազային (կավավազային) կիսաանապատներում, խոնավ մարգագետիններում և աղուտաբույսերով հարուստ լեռնատափաստանային խոնավ տարածքներում։ Ցամքարով կամ առանց դրա բույնը ոչ խորը փոսիկ է, որը գտնվում է գետնին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Դունայի ստորոտների տափաստաններից մինչև մերձբալթյան տափաստաններ, դեպի հյուսիս` մինչև հարավային Բելառուս, Դոնի միջին հոսանք, Սամարա, Օմսկ, դեպի հարավ` մինչև Նախակովկաս, Աստրախան, Արալյան ծով և Զայսան լիճ։ Տեղ-տեղ բնադրում է Ռումինիայում։

Հայաստանում չուի շրջանում հանդիպում է Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում հազվագյուտ և չուի շրջանում հանդիպող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Չվող երամակները նկատվում են ոչ կանոնավոր և սովորաբար կազմված են 5-15 առանձնյակներից։

Տեսակի ամբողջ արեալում նկատվում է թվաքանակի կրճատում։

Սպառնացող վտանգներից է տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը և որսագողությունը։

Չուի շրջանում օգտագործվող տարածքների մի մասը պահպանվում են «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային ծիծառակտցար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային ծիծառակտցար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։