Փոքր շահնարծիվ
Փոքր շահնարծիվ
Փոքր շահնարծիվ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Արծիվներ (Clanga)
Տեսակ Փոքր շահնարծիվ (C. pomarina)
Միջազգային անվանում
Clanga pomarina
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Փոքր շահնարծիվ, փոքր ենթարծիվ կամ փոքր արծվիկ (լատին․՝ Aquila pomarina կամ Clanga pomarina), ճուռակների ընտանիքին պատկանող արծիվների ցեղի գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը 62-65 սմ է, թևերի բացվածքը՝ 150 սմ, իսկ քաշը՝ 1500-1800 գրամ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևելյան Եվրոպայում, Թուրքիայում, Հայաստանում, Հարավային Կովկասում, ինչպես նաև՝ Հնդկաստանում։ Ձմեռելու համար աշնան կեսերից չվում է Կենտրոնական և Հարավային Աֆրիկա և վերադառնում է գարնան կեսերին։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, լեռնային ծառազուրկ շրջաններում և ծառահատված անտառներում։ Հնդկաստանում բնակվող փոքր շահնարծիվները նստակյաց են։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն Հնդկաստանում տարածված փոքր շահնարծիվն առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ՝ հնդկական շահնարծիվ անվանումով (լատ.՝ Aquila hastata կամ Clanga hastata):

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է սաղարթավոր և խառը անտառներում։ Բնադրում է անտառների ինչպես փոքր հատվածներում, այնպես էլ խոշոր զանգվածներում։ Որսը կատարում է բաց տեղանքներում։ Չուի ժամանակ հանդիպում է հանրապետության ամբողջ տարածքում` տարբեր լանդշաֆտային գոտիներում։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ, դնում է 2 ձու, սակայն հանիբալիզմի հետևանքով կենդանի է մնում միայն մեկ ձագը[1]։

Պահպանություն խմբագրել

Սակավաթիվ, խոցելի տեսակ է։ Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Վերջին տարիներին Հայաստանում հաշվառվում են 48-52 զույգ։ Համաձայն 2008 թվականի տվյալների՝ 2 առանձնյակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում և 14 առանձնյակ` Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։

Սպառնացող վտանգներից են մարդու կողմից ուղղակի հետապնդումը, որսագողությունը, բների ոչնչացումը, հավանաբար, թունաքիմիկատների օգտագործման պետական վերահսկողության բացակայությունը և գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը։

Մեկական զույգ պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում և երկուական` «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր շահնարծիվ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր շահնարծիվ» հոդվածին։