Շմիդտի սահնօձ (լատին․՝ Hierophis schmidti), կարմրափոր սահնօձ, շահմար (պարսկ.՝ արքայօձ), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է լատին․՝ Hierophis, լատին․՝ Dolicophis կամ լատին․՝ Coluber ցեղերին։ ՀՀ-ում հանդիպում է Նախալեռնային ու ոչ շատ բարձր լեռնային շրջաններում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտայիև ու չոր նոսրանտառային բուսականությամբ, ջրամերձ քարքարոտ կենսավայրերում, հաճախ նաև մշակովի տարածքների հարևանությամբ և այգիներում։

Շմիդտի սահնօձ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Լատիներեն անվանում
Hierophis schmidti
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (33-170 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, ոչ հաստ, գլուխը մարմնից տարանջատված է և ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ կարմրավուն, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։

Մեջքային մակերես խմբագրել

Մեջքային մակերեսը տարիքի հետ փոխվում է մոխրագույնից գորշադեղնավունի և մուգ կարմիրի։ Մեջքի երկայնքով ձգվում է մանր, թույլ արտահայտված մուգ բծերի 3-4 շարք, որոնք երբեմն ձևավորում են երկայնակի մուգ զոլեր կամ բոլորովին անհետանում են։ Գլխի վահանիկներին ևս կան մուգ բծեր։ Երիտասարդի որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, տարիքի հետ ձեռք է բերում ավելի վառ վարդագույն կամ նարնջագույն երանգ։ Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։

Զուգավորում խմբագրել

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (48-51 X 14-15 մմ) 5-11 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով։ Բավական ագրեսիվ է, սակայն կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շմիդտի սահնօձ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շմիդտի սահնօձ» հոդվածին։