Սարդակիր բոռակիր

բույսերի տեսակ
Սարդակիր բոռակիր
Սարդակիր բոռակիր
Սարդակիր բոռակիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Ophrys
Տեսակ Սարդակիր բոռակիր (O. oestrifera)
Միջազգային անվանում
Ophrys oestrifera

Սարդակիր բոռակիր (լատին․՝ Ophrys oestrifera), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը բոլոր խոլորձազգիների նման գեղազարդային բարձրարժեք հատկանիշների համար, ենթարկվում է չվերահսկվող հավաքի։ Տեսակին նաև ճանապարհաշինության պատճառով սպառնում է աճելավայրերի խախտում։ Իջևանի, Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում հայտնի են 10 պոպուլյացիաներ։ Հիմնական արեալը շատ մեծ է, որի պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի հավելվածում։ Բեռնի կոնվենցիայի հավելվածում բացակայում է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդակիր բոռակիր» հոդվածին։