Միջերկրածովյան կրիա
Միջերկրածովյան կրիա | |
Միջերկրածովյան կրիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Կրիաներ (Testudines) |
Ընտանիք | Ցամաքային կրիաներ (Testudinidae) |
Ցեղ | Եվրոպական ցամաքային կրիաներ (Testudo) |
Տեսակ | Միջերկրածովյան կրիա (T. graeca) |
Միջազգային անվանում | |
Testudo graeca | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Միջերկրածովյան[1], հունական կամ կովկասյան կրիա (լատին․՝ Testudo graeca), ցամաքային կրիաների (լատին․՝ Testudinidae) ընտանիքին պատկանող եվրոպական 4 ներկայացուցիչներից մեկն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Այս ընտանիքի այլ ներկայացուցիչներն են բալկանյան կրիան (լատին․՝ Testudo hermanni), սահմանային ցամաքային կրիան (լատին․՝ Testudo marginat) և միջնասիական կրիան (լատին․՝ Testudo horsfieldii)։
Նկարագրություն
խմբագրելՄիջնասիական կրիան ունի բարձր, օվալաձև ատամնավոր մոտ 35 սմ երկարությամբ, բաց-դեղնականաչ կամ դեղնավուն գորշ գույնի, մուգ բծերով կարապաքս։ Առջևի վերջույթներին կա 5 կամ 4 ճանկ։ Ազդրերի հետնամասում առկա է եղջրային ելուն։ Հաճախ ունի կենտ վերպոչային վահանիկ, բաց գույնի մուգ բծերով պլաստրոն, որոշ առանձնյակների մոտ պլաստրոնը կարող է բացակայել։ Արուների մոտ այն կենտրոնական մասում գոգավոր է, իսկ վերպոչային թիթեղիկը գդալանման արտափքված է։
Կարապակսի երկարությունը՝
- Testudo graeca graeca – մինչև 30 սմ։
- Testudo graeca anamurensis – մինչև 27 սմ։
- Testudo graeca antakyensis – մինչև 16 սմ։
- Testudo graeca armeniaca – մինչև 26 սմ։
- Testudo graeca buxtoni – մինչև 27 սմ։
- Testudo graeca cyrenaica – մինչև 20,5 սմ։
- Testudo graeca floweri – մինչև 15 սմ։
- Testudo graeca ibera – մինչև 26 սմ։
- Testudo graeca nabeulensis – մինչև 18 սմ։
- Testudo graeca nikolskii – մինչև 30 սմ։
- Testudo graeca pallasi – մինչև 25 սմ։
- Testudo graeca perses – մինչև 19 սմ։
- Testudo graeca soussensis – մինչև 25 սմ։
- Testudo graeca terrestris – մինչև 25 սմ։
- Testudo graeca zarudnyi – մինչև 28 սմ։
Տարածվածություն
խմբագրելՄիջերկածովյան կրիայի բնակության արեալն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկան, հարավային Եվրոպան և հարավարևմտյան Ասիան։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում այն տարածված է Կովկասի սևծովյան ափին (Անապաից դեպի հյուսիս մինչև Սուխում), նաև Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Դաղստանում։
Ենթատեսականեր
խմբագրելԱյս տեսակի կրիաների ենթատեսակների բաժանումը դժվար է։ Երեք մայրցամաք ընդգրկող մեծ արեալի հետևանքով նաև նրանց տեղաբաշխվածությունը տարբեր լանդաշաֆտներում և տարբեր կլիմայական պայմաններում, բիոտոպերը առաջացնում են բազմաթիվ տարբերակներ։ Այս պահին հայտնաբերված են մոտ 20 ենթատեսակ, որոնցից ամենահայտնիներն են՝
- Testudo graeca graeca (Հյուսիսային Աֆրիկա, южная Իսպանիա, Սարդինիա, Բալեարյան կղզիներ)
- Testudo graeca ibera (Թուրքիա, Հունաստան, Մակեդոնիա, Բուլղարիա, Ռումինիա)
- Testudo graeca anamurensis (Թուրէիա)
- Testudo graeca terrestris (Իսրայել)
- Testudo graeca armenica (Հայաստան)
- Testudo graeca nikolskii (Կովկասի սևծովյան ափ)
- Testudo graeca buxtoni (Կասպից ծով)
- Testudo graeca pallasi (Դաղստան)
- Testudo graeca marokkensis (Մարոկկո)
- Testudo graeca lamberti (Մարոկկո)
- Testudo graeca soussensis (Մարոկկո)
- Testudo graeca nabeulensis (Թունիս)
- Testudo graeca floweri
- Testudo graeca antakyensis
- Testudo graeca flavominimaralis (Լիբիա)
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է տարբեր ապրելավայրերում, չոր տափաստաններում, աղքատ խոտածածկով, թփուտներով, նոսրանտառով կամ լեռնային անտառով ծածկված սարալանջերին, ինչպես նաև ցածրադիր անտառներում և այգիներում։ Ակտիվ են ապրիլից մինչև նոյեմբերի կեսերը։ Ձմեռում են սովորաբար աղվեսների և գորշուկների բներում։ Սնվում են հյութալի խոտաբույսերով և քիչ քանակությամբ անողնաշարավորներով։ Զուգավորումը սկսվում է ապրիլ-մայիսին։ Հունիսից սկսած մեկ սեզոնի ընթացքում ձվադրում են երեք անգամ` ձվերը թաքցնելով հողում փորած փոսի մեջ (2-8 ձու)։ Ինկուբացիան տևում է 2-3 ամիս։ Սեռահասուն են դառնում կյանքի 12-14 տարում[2]։
Պահպանություն
խմբագրելԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հայաստանում մոտավոր քանակությունը կազմում է 900-1000 առանձնյակ։ 10 հա վրա հանդիպում է 1-5 առանձնյակ։
Սպառնացող վտանգներից են բնորոշ ապրելավայրերի յուրացումը (հատկապես Հայաստանի հարավային մասում), ապօրինի և անվերահսկելի որսը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև որոշ պետական արգելավայրերում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии», страница:155
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան կրիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան կրիա» հոդվածին։ |